Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Հայաստանի Բոյրը. Լաւաշ

Օգոստոս 12, 2016
| Մշակութային եւ Այլազան
0
Share on FacebookShare on Twitter

Պատրաստեց` ՄԱՐԳԱՐԻՏԱ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ

Թարմ, նուրբ ու բուրումնաւէտ լաւաշ, պանիր, «մուրաբայով» տաք թէյ: Այսպիսին է Հայաստանում սիրելի նախաճաշերից մէկը, գուցէ եւ` ամենասիրելին: Միայն երեւակայելով լաւաշը` անմիջապէս յիշում ենք այդ յագեցնող ու համեղ բուրմունքը. եւ հէնց այսպէս էլ մտովի տեղափոխւում ենք Հայաստան` ընտիր համերի ու բոյրերի աշխարհ:

IMG_3021-800x533

Ո՞րն է լաւաշի «անմահական» համուհոտի գաղտնիքը, ո՞ր ժամանակներից է մեզ հասել եւ ի՞նչ առասպելներ կան կապուած հայկական պատմական լաւաշի հետ:

Դարերէ ի վեր հացը հայերիս համար սրբութիւն է եղել` աստուածային պարգեւ: Իսկ հարսն ու փեսայի ուսին դնելով լաւաշը` առատութիւն ու օրհնութիւն էին ակնկալում Տիրոջից: Հայոց ձիւնառատ լեռներում էլ, երբ ճանապարհներն անանցանելի էին դառնում, լաւաշն է ապրեցրել գիւղացիներին` լինելով հայի փրկութիւնը ձմրան երկար ու ձիգ ամիսներին:

img_2325

Հին ժամանակներում առաւելապէս Հայկական լեռնաշխարհում երկար ժամանակ թարմ հաց ունենալու համար ստեղծուեց լաւաշը: Գաղափարն այն էր, որ սովորական հացը թխելուց յետոյ կարելի է օգտագործել շատ կարճատեւ ժամանակաընթացքում, իսկ լաւաշը պատրաստելուց յետոյ կարելի է երկար պահել, եւ այն չի փճանայ: Լաւաշի չորանալուց յետոյ նրա վրայ ցանում էին ջուր, փափկում էր ու նորից դառնում օգտագործման ենթակայ: Լաւաշի ձեւը պայմանաւորուած է նրանով, որ Հայաստանի մեծ թուով գիւղերում գոյութիւն է ունեցել վառարանի յատուկ տեսակ, որը կոչւում է թոնիր:

lavash1_81216

Հին ժամանակներում հաց թխելու արարողակարգը եւ հացին վերաբերուելը կատարւում էր որոշակի օրէնքներով: Հացը թխում էին բացառապէս կանայք:  Եւ այդ ժամանակ թոնրատանն ընդհանրապէս ոչ մի տղամարդ պէտք էր չլինէր, բացառութեամբ` նորածին երեխաների (համարւում էր, որ նրանց ներկայութիւնից հացը կ՛առանձնանար թոնրի պատից ու կ՛ընկնէր կրակը):

Հնում լաւաշը մկրատով չեն կտրել, այլ կիսել են ձեռքով, որպէսզի չկորցնէր տունը առատ պահելու իր «կարողութիւնը»: «Հացը ինչ-որ բանով  կտրելը», ըստ ժողովուրդների հաւատալիքի, նշանակել է «մարդուն զրկել հարստութիւնից»: Մեղք է հացը գետնին գցելը, նրա վրայով քայլելը կամ էլ գետնի վրայ հացի փշրանքներ թողնելը (համարւում էր, որ յատակին չար ոգիներ են վխտում, որի վրայ հացը չէր կարող ընկնել): Հացը գետնից վերցնելով` համբուրում էին, հացով երդւում: Այսօր, ի հարկէ, այս ամէնն ընկալւում է լոկ միայն աւանդազրոյց:

Լաւաշ բառն ունի հայկական ծագում եւ պէտք չէ այն որոնել պարսկական ու հնդկական բառարաններում: Մեր նախնիները իրենց հարուստ ժառանգութեան հետ նաեւ լաւաշն են հասցրել մինչեւ Իրան ու Հնդկաստան: Բառի հիմքում ընկած է պատրաստման եղանակը. խմորի գունդը գրտնակում («գրտնակել» արեւելահայերէն բառ է, նշանակում է խոհանոցի յատուկ գլանով խմորը տափակացնել` թերթ դարձնել), լաւ բացում են, ապա ձեռքի հմուտ շարժումներով մի ձեռքից նետում միւսին` մի լաւ քաշելով-բացելով խմորը: Այստեղից էլ լաւքաշ-լաւաշ անունը (լաւ քաշած): Նման ծագում ունի նաեւ մատնաքաշը, որը նշանակում է մատներով խմորի երեսին ակօսաձեւ նախշեր քաշած:

Ափսոս, ժամանակի ընթացքում թոնիրներում լաւաշ թխելը անցեալում մնաց: Այդ իւրայատուկ վառարաններին փոխարինելու եկան ելեկտրականութեամբ աշխատող ժամանակակից փուռերն ու վառարանները: Վերջիններս անշուշտ խթանեցին թխուող լաւաշի քանակի աւելացումը, սակայն տուժեց որակը, եւ հիմա թոնրի համեղ լաւաշ հնարաւոր է գտնել միայն որոշ գիւղերում: Անշուշտ ոչ բոլորիս հնարաւորութեան սահմանում է ամէն անելիք մի կողմ դնել ու գիւղում թոնիրի լաւաշ փնտռել: Ինչպէս ասում է աւագ սերունդը` «ամէն ինչի համը գնաց»:

armenia_lavash_81216

Լաւաշի մասին Հայաստանը նաեւ գեղեցիկ առասպելներ ունի, որոնցից ամենատարածուածը հետեւեալն է.

Պատահել էր այնպէս, որ կռիւներից մէկի ժամանակ հայոց Արամ արքան գերի էր ընկել ասորական տիրակալ Նաբուգոդոնոսորի մօտ: Եւ քանի որ այդ իրավիճակը դեռ չէր վկայում մէկի յաղթանակի եւ միւսի պարտութեան մասին, Նաբուգոդոնոսորը պայման դրեց.

«Տասը օր հաց չես ուտի: Իսկ տասնմէկերորդ օրը կը մրցես ինձ հետ նետաձգութեան մէջ: Եթէ յաղթես, ուրեմն ինձնից ուժեղ ես, եւ ես քեզ բաց կը թողնեմ»:

Արամը ողջ գիշեր մտածեց եւ առաւօտեան խնդրեց, որ հայկական բանակից իրեն ամենագեղեցիկ վահանը բերեն: Նաբուգոդոնոսորը չմերժեց, եւ ասորական սուրհանդակները գնացին հայերի մօտ եւ յայտնեցին Արամի խնդրանքը: Ողջ գիշեր արքայի ծառաները մտածում էին, թէ ինչ է անելու արքան վահանով: Եւ դրա մէջ բարակ լաւաշ թաքցնելով յանձնեցին սուրհանդակներին: Ասորիներից ոչ ոք չէր լսել լաւաշի մասին ու չէր կարող կռահել, որ հացը կարելի է թաքցնել բարակ վահանի մէջ: Տեսնելով վահանը` Արամն ասաց.

«Ո՛չ, այն բաւարար լաւը չէ: Ուրիշ վահան բերէք»:

Եւ ամէն օր սուրհանդակները գնում եւ բերում էին նոր վահան: Տասնմէկերորդ օրը Արամն ու Նաբուգոդոնոսորը դուրս եկան դաշտ: Ասորական արքան վստահ էր, որ առանց հացի մնացած Արամը կորցրել էր ուժերը: Բայց ահա հրաշք: Արամը յաղթեց եւ պատուով վերադարձաւ Հայաստան: Լաւաշը փրկեց նրան: Արքան կարգադրեց, որ այդ օրուանից Հայաստանում այլ հացերի փոխարէն` միայն լաւաշ թխեն: Այդ ժամանակներից ի վեր լաւաշը դարձաւ հայոց հացերի արքան:

lavash_81216

Ըստ մէկ այլ աւանդութեան, մի հայ իշխան 20 օր բանտարկուած է եղել եւ ոչինչ պէտք չէր ուտեր, որից յետոյ պէտք էր կռուէր առիւծի դէմ: Ամէն օր նրան այցելում է իր թիկնապահը եւ գօտու արանքում գաղտնաբար բերում թարմ լաւաշ: Արդիւնքը լինում է այն, որ իշխանը յաղթում է առիւծին:

Այս զարմանալի հացը նաեւ հայոց դիցաբանութեան մէջ է տեղ գտել:

Ըստ հայ դիցաբանութեան, հայոց ռազմի աստուած Վահագնի եւ գեղեցկութեան աստուածուհի Աստղիկի  հարսանիքին աստուածների հայր Արամազդը Աստղիկի ուսին լաւաշ է դնում: Փեսայ Վահագնի տուն գնալու ճանապարհին լաւաշը ընկնում է Աստղիկի ուսից: Արամազդը զայրանում է ու ասում. «Հացը գետին գցողը չի կարող կին ու մայր դառնալ»: Այսպէս Վահագնն ու Աստղիկը երբեք չեն կարողանում ամուսնանալ եւ մնում են յաւերժական սիրահարներ: Եւ մինչեւ օրս հարսանիքի ժամանակ Հայաստանում հարսերից շատերը զգոյշ են քայլում, որպէսզի լաւաշն իրենց ուսից չընկնի եւ չունենան Աստղիկի տխուր ճակատագիրը:

50ffab67ab365f1ff5f14b7bfd0acd3f

Իսկ 1973 թուականին «Նաղաշ անունով տղայի եւ հացի մասին» հեքիաթի հիման վրայ նկարահանուեց «Կախարդական լաւաշ» կենդանի գծանկարը, որը պատմում է լաւաշի մասին ու ներկայացնում հայրենիքի անփոխարինելի լինելը: Ժապաւէնը ստեղծուած է երեխաների համար, որից կարող են խրատներ քաղել նաեւ մեծահասակները: Այն Նաղաշ անունով մի տղայի մասին է, ով ապրում էր լաւաշ թխող իր մայրիկի հետ:

Լաւաշով է սնւում ու մեծանում Նաղաշը: Բայց Հայոց աշխարհում տղաները շուտ են հասունանում, մոռանում մանկական խաղերի մասին ու դառնում օգնական ծնողների համար: Նաղաշն էլ որոշում է գտնել իր սրտի ուզած գործը ու մօր թխած լաւաշներից մէկը վերցնելով` ճանապարհ է ընկնում` թափառում աշխարհով մէկ: Փորձութիւնների ու անյաջողութիւնների միջով անցնելով` Նաղաշը հասկանում է, որ երջանկութիւն կարելի է գտնել միայն հարազատ հողում: Վերադառնում է տուն, մի լաւաշաձեւ հող է մաքրում քարերից, վարում է, ցանում, ջրում սեփական քրտինքով, իսկ հողը նրան վարձահատոյց է լինում ու առատ բերք պարգեւում: (դիտել`  https://www.youtube.com/watch?v=C1Fwzip9g_c )

cuisine_bread_big_6-629

Հայկական այս հացատեսակի օգտակարութեան մասին փաստում են նաեւ բժիշկները, ու առողջական անհանգստութիւններ ունեցող այցելուներին անհրաժեշտութեան պարագայում լաւաշ են խորհուրդ տալիս, քանի որ այն տեսակների մէջ ամենադիւրին մարսուողն հացն է:

Իսկ 2014 թուականի նոյեմբերին Փարիզում ընթացող ԵՈՒՆԵՍՔՕ-Ի միջկառավարական կոմիտէի 9-րդ նիստին հայկական լաւաշը պաշտօնապէս ներառուեց ԵՈՒՆԵՍՔՕ «Ոչ նիւթական մշակութային ժառանգութեան» ներկայացուցչական ցանկում: Այսպիսով յաւակնելով արդէն պաշտօնապէս դառնալու հայկական խորհրդանիշներից մէկը:

lavash-(1)_81216

Լաւաշը պատրաստւում է ցորենի ալիւրից, բայց նախկինում հայերը թխել են նաեւ գարու ալիւրից: 19-րդ դարի վերջին եւ 20-րդ դարի սկզբին աղքատ ընտանիքները հարկադրուած են եղել լաւաշ թխել անգամ գետնախնձորից:

Պատրաստման եղանակ: Այն կազմուած է ալիւրից, գաղջ ջրից, աւանդական հայկական թթխմորից եւ աղից: Սկզբում խմորը հունցում են ու դնում տաք տեղ` խմորման համար: Խմորումն աւարտելուց յետոյ այն բաժանում են 300-400 կրամանոց գնդերի եւ գրտնակով բացում 3-4 մմ հաստութեան երկար եւ լայն թերթիկների:

lav-lavash_81216lavash3_81216Լաւաշ թխելիս խմորի գունդը սկզբում գրտնակում են, յետոյ օդի մէջ մի ձեռքից միւսին գցելով` քաշում-ձգում-բացում են: Լաւաշի բարակութիւնը կախուած է նրանից, թէ որքան բարակ է այն գրտնակուած: Հայաստանում լաւաշ սովորաբար թխում են աւանդական ճանապարհով. խմորը բարակ գրտնակում են եւ փակցնում կաւէ թոնրի տաք պատերին: Հաճելի բոյրը տարածւում է եփման առաջին իսկ վայրկեաններից:

lavash2_81216

Նոր եփուած թարմ լաւաշը փոքր ինչ կարծր է լինում, համտեսելիս` խրթխրթան, բայց պէտք է նշել, որ շատ աւելի համեղ, քան մինչեւ որ հասնում է խանութներ եւ մեր տներ:

Այսպիսով, լաւաշի բոյրն արդէն զգալի՞ է …

Պէյրութ

Նախորդը

Նորարարութեան Խճանկար

Յաջորդը

Նախագահ Սահակեանը Ծանօթացած Է Թալիշցիներու Համար Բնակարաններու Կառուցման Ընթացքին

RelatedPosts

Թրամփի Դաշնակից Այս Միլիառատէրը Եւ Անոր Որդին Կը Կառուցեն Տեղեկատու Աննախընթաց Կայսրութիւն
Մշակութային եւ Այլազան

Թրամփի Դաշնակից Այս Միլիառատէրը Եւ Անոր Որդին Կը Կառուցեն Տեղեկատու Աննախընթաց Կայսրութիւն

Հոկտեմբեր 10, 2025
Հայերուն «Մայրիկը» Երկրորդ Անգամ Անմահացաւ
Մշակութային եւ Այլազան

Հայերուն «Մայրիկը» Երկրորդ Անգամ Անմահացաւ

Հոկտեմբեր 3, 2025
Արհեստական Բանականութեան Վտանգները
Մշակութային եւ Այլազան

Արհեստական Բանականութեան Վտանգները

Սեպտեմբեր 26, 2025
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?