Կազմակերպութեամբ Լիբանանի փինկ փոնկի ֆետերասիոնին, Մոն Լա Սալի մէջ (Այն Սաատէ) տեղի ունեցաւ 21 տարեկանէն վար, կրտսերներու երիտասարդներու ամառնային փինկ փոնկի մրցաշարք մը:
Տղոց տիտղոսին տիրացաւ Լիբանանեան բանակին մաս կազմող Ահմետ Մուսթաֆա Հարպ, որ աւարտականին 3-2 արդիւնքով յաղթեց Մոհամետ Ֆահըսի (Լիբանանեան բանակ):
Երրորդ դիրքը գրաւեցին Պասել Հարպ (Պարաղեմ Նապաթիէ) եւ Մոհամետ Համիէ (Նատուա Քամաթիէ):
Աղջկանց տիտղոսին տիրացաւ Նինա Մարգարեան (Անդրանիկ Պէյրութ), որ 3-1 արդիւնքով յաղթեց Փաթրիսիա Հըմսիի (Ատապ Ուալ Ռիատա Քաֆարշիմա):
Երրորդ դիրքը գրաւեցին Միշլին Հաննա (Ատապ Ուալ Ռիատա Քաֆարշիմա) եւ Աննա Մարգարեան (Անդրանիկ Պէյրութ):
Աւարտին, Լիբանանի փինկ փոնկի ֆետերասիոնին նախագահ Սելիմ Հաժ Նքուլա եւ այլ անդամներ, կատարեցին մրցանակաբաշխութիւնը: