Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

«Բոլորս Հայ Ենք». Կատալին Բոգդանի Յօդուածը Ռումինական Օրաթերթում

Յուլիս 11, 2016
| Անդրադարձ
0
Share on FacebookShare on Twitter

Pope-Francis_71116

Ռումանական «Նայն Օ՛քլոք» անգլիալեզու օրաթերթի յունիսի 29-ի համարում հրապարակուել է թերթի մշտական սիւնակագիր Քաթալին Պոկտանի «Բոլորս հայ ենք» վերնագրով յօդուածը, որը գրուել է Հռոմի պապի Հայաստան կատարած այցի թարմ հետքերով, եւ որի ամբողջական թարգմանութիւնը ներկայացնում ենք ստորեւ: Յօդուածը գրուել  է Հռոմի պապի Հայաստան կատարած այցի թարմ հետքերով, որոնց ռումանական լրատուամիջոցներն անդրադարձան լայնօրէն:

«Թուրքական ժխտողականութիւնը երկարակեաց է: Եւ ուստի զարմանալի չէ, որ, ըստ նրանց կառավարութեան, քիւրտ ժողովուրդն աւելի լաւ կ’անէր գոյութիւն չունենար, եւ որ օսմանեան հնամենի փառքի գովերգումն արժէ դրան ուղղուած բոլոր ջանքերին: Այն փաստը, որ հայերի սպանդը տեղի է ունեցել Ա. Աշխարհամարտի տարիներին, ուր ներգրաւուած բոլոր ազգերն ունեցել են իրենց զոհերը, ներառեալ, ի հարկէ, թուրքերը, դոյզն-ինչ չեն սքողում երիտթուրքերի ծանր յանցանքները, ովքեր միանգամից ու մէկընդմիշտէ կամենում էին լուծել հայ ժողովրդի կնճռոտ խնդիրը: Բայցեւայնպէս, անկախ նրանից, թէ որչափ են նրանք միֆականացնում անցեալը` կառչելով յարմարաւէտ այն չքմեղանքին, թէ ուրիշներն էլ կան, որ դա անում են «քաղաքական» դրդապատճառներով, պատմաբաններն արդէն իսկ բացայայտել են պետական զարհուրելի ոճրագործութիւնը: Նոյնն է արել նաեւ Թաներ Աքչամը` իր «Ամօթալի արարք» խորհրդանշական վերնագիրը կրող գրքով:

Սակայն աչքի առաջ ունենալով խորհրդայինների օրինակը, ովքեր տասնամեակներ շարունակ մեծագոյն ստերը տարփողեցին, ինչպէս, օրինակ, Խատինի անտառներում լեհ գերիների ոչնչացումն անամօթաբար գերմանացիներին վերագրելու դէպքում, թուրքերը կարողացան առաջ բերել ժխտողականութեան մի այնպիսի մթնոլորտ, որը զոհեր է խլում անգամ Թուրքիայում: Աւելի՛ն. վերջին շրջանում նախագահ Էրտողանի վարչակազմը վերաիսլամացրել է երկրի քաղաքականութիւնը` ի տարբերութիւն արմատական այն աշխարհականացման, որը ջատագովւում էր պետական բարեփոխիչ Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի կողմից մէկ հարիւրամեակ առաջ, եւ` վերարթնացրել «խաչանշանի» մեղադրանքը բոլոր նրանց հանդէպ, ովքեր չեն տատամսում արտաբերելու զարհուրելի բառը` ցեղասպանութիւն: Ի՞նչը կարող է աւելի դիւրին լինել, քան` պապին խաչակրաց նոր արշաւանքի ծրագրեր մտմտալու մէջ մեղադրելը: Նոյնն անում է նաեւ ՏԱՀԵՇ-ը` գրգռելով վրէժխնդրական մորմոքով լի ուղեղներն` ընդդէմ քրիստոնեաների. սոսկական արդարացում` ամենաբարբարոսական սպանութիւնների համար:

Եթէ ԵՄ-ն այսօր յայտուել է խորին ճգնաժամի ճիրաններում, ապա տիրապետող պէտք է դառնայ ոչ թէ անցեալի ողբերգութիւնների վրայ սեւեռումը, այլ, առաւելաբար, դրանց ոչ վրէժխնդրական, բայցեւայնպէս, մշտարթուն յիշողութեանն ապաւինմամբ դարմանումի գերակայութիւնը: Սա է եւրոպական քաղաքական մշակոյթի հզօրագոյն արժէքներից մէկը, որին դեռ չեն փարել նոյնիսկ եւրոպացիներից ոմանք: Եւ դա` այն պատճառով, որ Եւրոպան ականատես է եղել մի քանի նախճիրերի, որոնք կարող են նոյնացուել ցեղասպանութեանը` սկսած հրէական կոտորածներից մինչեւ Պալքանեանները` հազիւ դեռ քսան տարի առաջ: Հիթլերը շնականօրէն յայտարարում էր` ո՞վ է այսօր (այսինքն, իր օրերում) յիշում հայերին: Նրա համար դա երաշխիք էր, որ հրեաների կոտորածները նոյնպէս «մոռացութեան կը մատնուեն», ինչպէս հայերինը: Մենք բոլորս պէտք է համախումբ լինենք հայերի վշտի այս հարիւրամեայ տարելիցին: Անշուշտ թուրքերը պաշտպանւում էին օսմանեան նախկին կայսրութեան տարածքներում սեփական պետութիւնն ունենալու հայերի պահանջներից, մինչ ռուսները աջակցում էին նրանց: Սակայն նման հակընդդիմութիւնը պէտք չէ հող ծառայի օրինականացնելու ոճիրները: Այստեղ է քաղաքական մտածողութեան յեղափոխականութիւնը` լաւ է աւելի քիչ իշխանութիւն ունենալ քո ժողովրդի համար, քան` սրի քաշել «ուրիշներին»: Եթէ սա է իշխանութեան անխուսափելի գինը, աւելի լաւ է հրաժարուել դրա մի մասից: Սա է պատճառը, որ Եւրոպան ձգտում է յարաբերականացնել ազգային, կրօնական եւ մշակութային ինքնութիւնները` խուսափելու համար անխուսափելի «մարդակերութիւնից»:

Ֆրանչիսկոս պապն իրաւացի է Եմ-ի վերաիմաստաւորման հարցում` ակնկալելով առաւել ճկունութիւն եւ առաւել մեծ ազատութիւն նրա անդամների համար: Միաժամանակ, սակայն, նոր համախմբումները, վերագնահատուելով, պէտք է աւելի փոխկապակցուած դառնան: Որոշակի արժէքներ պէտք է արտացոլեն համատեղ ժառանգութիւնը, որոնք ընդունելի են բոլոր գործընկերների համար եւ առաջամղւում են զուգամերձուող ջանքերով: Նման յստակեցումը նաեւ իւրաքանչիւր պետութեան քաղաքական ուժերին կը մղի առաւել պարզորոշ դիրքորոշումներ որդեգրելու այս կամ այն ուղղութիւններում, մինչդեռ տարակարծութիւնները ազգային եւ եւրոպական խնդիրների միջեւ կը մեղմանան: Միեւնոյն ժամանակ, եւրոպական մակարդակում ժողովրդավարութեան դերակատարութիւնը կարող է լրացուել առաւել լայն, քան այն քննարկումների շրջանակներում, որոնք վերապահուած են վերնախաւերին: «Քրիստոնէական արմատների» շուրջ տարիներ առաջ ծայր առած բանավէճը փակուղի մտաւ: Յաջորդեցին իսլամական ահաբեկչութեան դժնդակ տարիները (որոնք դեռ շարունակւում են)` ապացուցելով, որ յեղյեղուկ ժամանակները չնպաստեցին հակամարտութիւններից խուսափելուն: Արժէքները չունեն ստուգապէս յստակ ակունքներ. դրանք կերպափոխւում ու անցնում են բազմաթիւ մշակոյթների ու ազդեցութիւնների քամիչով, եւ ուստի, օրինակ, որոշ արժէքներ, որոնք այսօր ջատագովում են կաթոլիկները, նախկինում մերժւում էին Վատիկանի կողմից: Եկէք` յաղթահարենք խմբային շահերը`  յանուն համընդհանուր արժէքների, առանց անտեսելու առաջինները, բայց սատարելով նաեւ յարաբերական ներդաշնակութիւնը այն գաղափարների միջեւ, որոնք մի շարք գործօնների բերումով անջրպետուած են: Եւրոպան կարիք ունի առաւել խիզախ եւ առաւել պայծառամիտ քաղաքական փիլիսոփայութեան»:

Նախորդը

Քրոնիկ. Պատրիարքական Տեղապահին Դասալքումն Ու Շփոթանքը (Որպէս Բաց Նամակ` Արք. Աթէշեանին)

Յաջորդը

Լոյս Է Տեսել Մարիամ Վռամի Յովսէփէանի Մենագրութիւնը` 20-րդ Դարասկզբի Օսմանեան Թուրքիայում Հրատարակուած ՀՅԴ Պարբերականների Մասին

RelatedPosts

Հայրենիքի  Հաւատքը  Պահապան   Մեր Ինքնութեան
Անդրադարձ

Փաշինեանի «Իրական Հայաստան» Գաղափարախօսութիւնը- Ի՛նչ Է Եւ Ի՛նչ Չէ

Յուլիս 12, 2025
Սեդա Մարկոսեան-Խտըշեանի «Մեր Տունը» Գիրքին   Յառաջաբանի Փոխարէն
Անդրադարձ

Սեդային Տան Երդիքին Տակ

Յուլիս 12, 2025
Բացարձակապէս Մերժելի Է Փաշինեանի Կողմէ Արցախի Յանձնումը Ազրպէյճանին
Անդրադարձ

Փաշինեան Հատեց Բոլոր Կարմիր Գիծերը. Անոր Օրերը Հաշուըւած Են

Յուլիս 12, 2025
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?