Լոյս է տեսել բանասիրական գիտութիւնների թեկնածու Մարիամ Վռամի Յովսէփեանի` «ՀՅԴ կուսակցական եւ համակիր պարբերական մամուլը օսմանեան Թուրքիայում 1909-1915 թթ. եւ 1918-1923 թթ.» վերնագրով մենագրութիւնը: Այն հեղինակի թուով 4-րդ գիտական ուսումնասիրութիւնն է: 309 էջից բաղկացած այս աշխատութիւնը տպագրութեան է երաշխաւորուել, ինչպէս նաեւ հրատարակուել է ՀՀ ԳԱԱ Պատմութեան հիմնարկի կողմից: Այն ներկայացնում է 1909-1915 թթ. եւ 1918-1923 թթ. օսմանեան Թուրքիայում հրատարակուած ՀՅԴ կուսակցական եւ համակիր պարբերականները: Ներկայացուած են նաեւ դաշնակցական ուղղուածութիւն ունեցող գաւառահայ մամուլի օրկանների պատմութիւնը եւ խաղացած դերը հայ կեանքում:
Աշխատութիւնն ունի գիտագործնական կարեւոր նշանակութիւն Հայոց ցեղասպանութիւնը մամուլի հրապարակումների միջոցով ուսումնասիրելու տեսանկիւնից:
Գիրքը նախատեսուած է պատմաբանների, հայ մամուլի պատմութիւնն ուսումնասիրողների եւ ընթերցող լայն հասարակայնութեան համար: