Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

«Տօն», Որ Բերում Է Հռոմի Պապը

June 24, 2016
| Մշակութային եւ Այլազան
0
Share on FacebookShare on Twitter

Պատրաստեց` ՄԱՐԳԱՐԻՏԱ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ

22234_62416

«Խնդրում եմ աղօթել ինձ համար, ես մի քանի օրից ուխտագնացութեան կը լինեմ Արեւելեան երկրում` Հայաստանում` առաջինը ժողովուրդներից, որ ստացաւ Յիսուսի Աւետարանը»:

Մի քանի օր առաջ Հայաստան այցի մասին ասել էր Հռոմի սրբազան քահանայապետ պապ Ֆրանչիսկոսը: Ու մինչ նա խնդրում էր աղօթել, հայաստանցի բնակիչների որոշ կենցաղային «աղօթքներ» արդէն իսկ հասել էին իրենց նպատակին: Օրինակ` Գիւմրի քաղաքում խանդավառօրէն վերանորոգւում էին ռմբակոծուածի նմանող փողոցներ: «Շնորհակալութի՛ւն Հռոմի պապին, որ դեռ չեկած` իրենից բխող բարիքները տեսանելի են արդէն, բա որ սկսի աղօթել մեզ համար, Աստուած գիտի ինչ հրաշքներ կարող ենք վայելել». բնակիչների շրջանում ամենատարածուած կատակն է այս օրերին:

DSC03278

Հռոմի պապը Հայաստան է ժամանելու այսօր` յունիսի 24-ին տեղի ժամանակով ժամը 15:00-ի սահմաններում: Այցը տեւելու է 3 օր, եւ ինչպէս Վատիկանի ռատիոն էր յայտարարել, լինելու է անչափ յագեցած: Մեր վերլուծաբանների գնահատմամբ, Հռոմի Ֆրանչիսկոս պապի այցելութիւնը Հայաստան ինչ-որ իմաստով պատմական է եւ բացառիկ` հաշուի առնելով, որ նա իբրեւ հայ ժողովրդի բարեկամ` բացայայտ կերպով Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում ճանաչեց Հայոց ցեղասպանութիւնը:

Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճար
Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճար

Այսօր օրը սկսուելու է արարողակարգային միջոցառումներով: Օդակայանում պետական արարողակարգի բարիգալստեան ընդունելութիւնից յետոյ, Հռոմի պապն ուղեւորուելու է Էջմիածին, որտեղ տեղի է ունենալու բարիգալստեան արարողութիւնը: Այդ արարողութիւնը նախատեսուած է յատուկ եկեղեցականների համար: Այնուհետեւ պապը նախագահի նստավայրում հանդիպելու է  Հայաստանի նախագահ Սերժ Սարգսեանին, ինչից յետոյ արդէն Էջմիածնում նախատեսուած են առանձնազրոյց եւ պատուիրակութիւնների ներկայացում: Այս մասին տեղեկացրել էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միջեկեղեցական յարաբերութիւնների պատասխանատու Շահէ ծ. վրդ. Անանեանը:

Մայր աթոռ Ս. Էջմիածին
Մայր աթոռ Ս. Էջմիածին

Ի դէպ, պապի գալստեան առիթով, այցը լուսաբանելու համար հաւատարմագրուել են աւելի քան 600 լրագրողներ ինչպէս Հայաստանից, այնպէս էլ աշխարհի տարբեր երկրներից: Լեփ-լեցուն են Երեւանի բոլոր հիւրանոցները, իսկ օրինակ` Պէյրութ-Երեւան թռիչքի տոմսեր յունիս 24-ի համար արդէն ամիսներ առաջ անհնար էր գտնել:

Հայաստան ժամանման յաջորդ օրը պապը Ծիծեռնակաբերդի յուշահամալիր է այցելելու, որտեղ մասնակցելու է Հայոց եղեռնի սուրբ նահատակների համար կատարուող բարեխօսական աղօթքին, ինչպէս նաեւ ծաղկեպսակ է դնելու անմեղ զոհերի յիշատակին: Անշուշտ ուրախալի է, որ այս ամէնն նպաստելու  է Հայոց ցեղասպանութեան հարցին հերթական անգամ հնչեղութիւն հաղորդելուն:

Ինչպէս յայտնի է, սրբազան քահանայապետը յունիսի 25-ին կ՛այցելի նաեւ Գիւմրի` Հայաստանի երկրորդ քաղաք, որի Վարդանանց կոչուող կենտրոնական հրապարակում կը մատուցի պատարագ:

Գիւմրի` Վարդանանց հրապարակ
Գիւմրի` Վարդանանց հրապարակ

Այս ընթացքում Գիւմրիում նախապատրաստական մեծ աշխատանքներ են կատարուել, կազմուել է խորանը, որտեղ պէտք է մատուցուի պատարագը, կարգի են բերուել այն բոլոր փողոցները, որոնցով երթեւեկելու է Հռոմի պապը: Ինչպէս աւելի վաղ յայտնել էին Գիւմրու քաղաքապետարանի լրատուական բաժնից, պատարագին մասնակցելու համար մեծ թուով ուխտաւորներ են պատրաստւում գալ Գիւմրի, 3000-ից աւելի գրանցուել էին դեռ 2-3 ամիս առաջ: Յայտնի է նաեւ, թէ ինչ է Գիւմրու քաղաքապետ Սամուէլ Բալասանեանը պատրաստւում  նուիրել Հռոմի պապին: Բարձրաստիճան հիւրը ստանալու է գեղանկար ու արծաթէ մուշուրբա (յատուկ գաւաթ, որով ջուր խմելու ժամանակ առանձնայատուկ ձայն է հնչում` կլկլոց, ինչի  պատճառով այն նաեւ անուանում են կլկլան: Մուշուրբան Գիւմրու խորհրդանիշերից է, որ սովորաբար նուիրում են օտարերկրեայ յատուկ հիւրերին): Նոյն օրը պապը կ՛այցելի նաեւ Գիւմրիի Եօթ վէրք եկեղեցի, այնուհետեւ` Հայ կաթողիկէ եկեղեցի: Հայրաքաղաք այցելութիւնը կ՛եզրափակուի շքեղ հրավառութեամբ:

Գիւմրիի եօթ վէրք եկեղեցի
Գիւմրիի եօթ վէրք եկեղեցի

Յիշեցնենք, որ լրագրողների հարցումին, թէ յատկապէս ինչո՞ւ է Գիւմրի գնալու Ֆրանչիսկոս պապը, Շահէ վարդապետը այսպէս էր հիմնաւորել. «Գիւմրի այցը պայմանաւորուած է այն հանգամանքով, որ այնտեղ կայ  հայ կաթողիկէ համայնք, բացի այդ` Հռոմի պապը սովորութիւն ունի այցելել այնպիսի վայրեր, որոնք խոցելի են, տարերային խնդիրների պատճառով հասարակութիւնը ընկերային խնդիրների առաջ է կանգնած: Բայց հիմնականն այն է, որ Գիւմրին աւանդաբար համարւում է մի վայր, որտեղ հայ կաթողիկէ եւ հայ առաքելական եղբայրակցութիւնն ամուր է»:

Մուշուրբայի արձանը Գիւմրիում
Մուշուրբայի արձանը Գիւմրիում

Իսկ արդէն յունիսի 25-ի երեկոյեան, Երեւանում` Հանրապետութեան հրապարակում, տեղի է ունենալու յատուկ արարողութիւն եւ խաղաղութեան համար հնչելու է միջեկեղեցական աղօթք: Ի դէպ, արարողութեանը հնարաւորութիւն է ունենալու մասնակցել 50-60 հազար մարդ:  Հռոմի պապի այցելութեան վերջին օրը` յունիսի 26-ին, կը լինեն հանդիպումներ Հայ կաթողիկէ եկեղեցու եպիսկոպոսների, քահանաների հետ: Դրանից անմիջապէս յետոյ նախատեսւում է պատարագ Մայր Աթոռ սուրբ էջմիածնի «Սուրբ Տրդատ» բաց խորանի վրայ: Հռոմի պապը հանդէս է գալու ողջոյնի խօսքով: Լինելու է այցելութիւն նաեւ Խոր Վիրապի վանք, իսկ յետոյ Հռոմի պապը կը մեկնի Վատիկան:

Խոր Վիրապ վանք-ամրոց
Խոր Վիրապ վանք-ամրոց

Ինչպէս յիշում ենք, առաջին անգամ Հայաստան այցելած Հռոմի պապը Յովհաննէս Պօղոսն էր, ով 2001 թուականին կրկին եռօրեայ այցով ժամանել էր Երեւան` Հայաստանում քրիստոնէութիւնը պետական կրօն հռչակելու 1700-ամեակի տօնակատարութիւններին մասնակցելու նպատակով: Նա այնքան էր կարեւորել իր ճամբորդութիւնը, որ բնութագրել էր որպէս ուխտագնացութիւն առաջին քրիստոնեայ երկիր: Պակաս չէր կարեւորել այցը նաեւ հայկական կողմը, ի թիւս այլ պատրաստութիւնների` պապի այցը նշանաւորուել էր նաեւ ճանապարհային վերանորոգումներով եւ այլ շտկումներով: Սակայն, ի տարբերութիւն Երեւանի, որտեղ հիւրեր առաւել յաճախ են լինում, հանրապետութեան միւս քաղաքները կարծես ստիպուած են յոյսը դնել միայն Հռոմի պապերի վրայ, քանի որ հանրութեան ուշադրութեանը մեծապէս արժանանում են նման հիւրեր ընդունելու պարագային:

Հռոմի նախկին պապ Յովհաննէս Պօղոսը Հայաստանում, 2001 թ.
Հռոմի նախկին պապ Յովհաննէս Պօղոսը Հայաստանում, 2001 թ.

Օրինակ` դիտարկենք Գիւմրին, քանի որ Հռոմի պապը վաղն այնտեղ է գնալու:  Դժուար է ասել, քաղաքն առաւել ոգեւորուած է, որովհետեւ Ֆրանչիսկոս պապի այցելութեա՞նն է արժանացել, թէ՞ ուրախ է, քանզի աշխարհասփիւռ հայութեան ուշադրութեան կենտրոն է դարձել` թէկուզ մէկ օրով:  Գուցէ պատճառը Հայաստանի պետական քաղաքականութի՞ւնն է, որ շատերը Հայաստան ասելիս միայն Երեւանն են յիշում, իսկ Երեւան ասելիս հիմնականում` Հիւսիսային պողոտան… Բնաւ ուրախալի չէ գիտակցել, որ Հայաստանի երկրորդ քաղաքի հանդէպ ուշադրութիւնը պայմանաւորուած է լինելու բնական աղէտներով (ինչպէս եղաւ 1988-ի երկրաշարժի ժամանակ) կամ միայն ազդեցիկ հիւրերով (ինչպիսիք Հռոմի պապերն են):

big-headed-startled-man-cartoon-character-illustration-huge-head-4331070313413496_10205487310175616_6886677194223620657_nԳնահատելով մեր մայրաքաղաքի անկրկնելի արժէքը եւ յարգելով սփիւռքահայութեան` Երեւանով հետաքրքրութեան հանգամանքը, այսուհանդերձ յոյս ունենանք, որ ականատես չենք դառնայ, թէ ինչպէս է Հայաստանը նմանւում մեծ գլխով թերաճ մարդու, որի հիմնական հատուածը` գլուխը, բացառապէս մէկ քաղաք է:

Գալով օրուայ իրադարձութեանը. ուրախալի է, որ Ֆրանչիսկոս պապը այսօր կը խախտի այդ «մէկ քաղաքի» սխալ «ներդաշնակութիւնը»` թէկուզ կարճ` եռօրեայ ժամանակով:

Բարի՛ գալուստ Հռոմի պապին եւ բարի վայելում:

Պէյրութ

Նախորդը

Թրքական Կատակերգութիւն. Կիներ… Նամակ… Ֆութպոլ… Բամբասանք…

Յաջորդը

Է՜հ, Աշխա՛րհ… Մինչեւ Ե՞րբ…

RelatedPosts

Հերակլէսի Սրբավայրը  Եւ Ազնուականութեան Դամբարանները
Մշակութային եւ Այլազան

Հերակլէսի Սրբավայրը Եւ Ազնուականութեան Դամբարանները

January 30, 2026
Էրզրումի (Կարին) Երբեմնի Հայկական  Սանասարեան Վարժարանի Շէնքը Կը Քանդուի
Մշակութային եւ Այլազան

Էրզրումի (Կարին) Երբեմնի Հայկական Սանասարեան Վարժարանի Շէնքը Կը Քանդուի

January 23, 2026
ՏԱՀԵՇ-ի Առաջնորդին Բրիտանացի Կինը Եւ Անոր Կեանքը  Լոնտոնի Մէջ
Մշակութային եւ Այլազան

ՏԱՀԵՇ-ի Առաջնորդին Բրիտանացի Կինը Եւ Անոր Կեանքը Լոնտոնի Մէջ

January 16, 2026
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.