Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Արմէն Սարգսեան. Մենք Չենք Կարող Առաջնորդուել Մատրիտեան Սկզբունքներով

Մայիս 17, 2016
| Հարցազրոյց
0
Share on FacebookShare on Twitter

Armen-Sargsisn_51716

Զրոյցը վարեց ԵՈՒԼԻԱ ՎԱՆԵԱՆԸ

«Դիւանագէտի մէջ պէտք է լինի զինուորի ոգին: Այն զինուորի, որը սահմանի վրայ կարողանում է կեանքի գնով, ինչ-որ տեղ նոյնիսկ չհաշուարկելով իր զինատեսակները եւ այլն, անառիկ պահել մեր հայրենիքի սահմանը», ասում է ԼՂՀ ԱԺ պատգամաւոր, Դաշնակցութիւն խմբակցութեան անդամ Արմէն Սարգսեանը:

ՀԱՐՑՈՒՄ.- Ըստ ձեզ, կայծակնային պատերազմով ի՞նչ խնդիր է փորձել լուծել Ազրպէյճանը քաղաքական դաշտում:

ՊԱՏԱՍԽԱՆ.- Ազրպէյճանը կայծակնային պատերազմով ցանկացել է ոչ թէ լուծել Ղարաբաղի հարցը, այլ` հասնել որոշակի յաջողութիւնների, որոնք հետագայում կը կարողանար օգտագործել դիւանագիտութեան մէջ: Դրա համար էլ յարձակուել է հիւսիսային ու հարաւային շրջաններից` մի կողմից յոյսը դնելով յատուկ ջոկատայինների, միւս կողմից էլ` զինատեսակների համար բարենպաստ հարթավայրային դիրքի վրայ: Ակնյայտ է, որ որոշակի յաջողութեան հասնելու դէպքում կը հարուածէր նաեւ կենտրոնական մասին: Խնդիրը նրա մէջ էր, որ այս 22 տարիների ընթացքում սպառազինութեան վրայ միլիառաւոր տոլարներ ծախսելով` Ալիեւն ուզում էր ապացուցել ինքն իրեն, իր ժողովրդին ու ամբողջ աշխարհին, որ կարող է զէնքի ուժով գրաւել Ղարաբաղը: Նրա ծրագիրը լիովին ձախողուեց: Արդիւնքը եղաւ այն, որ նա դիմեց Ռուսաստանին ու զինադադար խնդրեց: Որովհետեւ Ալիեւի համար պարզ էր, որ պատերազմի շարունակումն ինչ հետեւանքներ կ՛ունենար: Պատերազմը կանգնեցուեց այն պահին, երբ արդէն մենք էինք հակայարձակման անցել: Իմ կարծիքով, այս պատերազմը պէտք էր յանգեցնէր հէնց դիւանագիտական ասպարէզում Ազրպէյճանի յաջողութեանը:

Հ.- Հիմա, երբ արդէն ակնյայտ է, որ հայոց բանակն, իսկապէս, տարածաշրջանի անվտանգութեան երաշխաւորն է ու կարող է իր առջեւ դրած խնդիրները լուծել, արդեօք ժամանակը չէ՞ բանակցային սեղանի շուրջ աւելի սուր հարցադրումներ անելու:

Պ.- Ես եւ իմ ներկայացրած կուսակցութիւնը` Դաշնակցութիւնը, միշտ էլ եղել ենք այն կարծիքին, որ բանակցային սեղանի շուրջ պէտք է միայն սուր հարցադրումներ լինեն: Պէտք չէ սպասել, որ նորից մի քառօրեայ պատերազմում յաղթենք, նորից ապացուցենք մեր ուժն ու յետոյ սուր հարցադրումներ անենք: Բանակցութիւնների ընթացքում պէտք է առաւելապաշտ լինել եւ ընթացքում կը պարզուի, թէ քո նշաձողից որքան ցածր կարող ես հասնել: Ի սկզբանէ չի կարելի աշխատել միջին կամ նուազագոյն պահանջներով: Դա մեր կուսակցութեան գաղափարախօսութիւնն է, որին մենք դաւանում ենք:

Եթէ յիշում էք, 1994-ին էլ մենք խնդիրներ ունէինք հէնց առաւելապաշտական մօտեցումների հետ կապուած: Որովհետեւ, եթէ պատերազմը մի քիչ էլ շարունակուէր, ապա Ազրպէյճանում յեղաշրջում կը լինէր եւ Ալիեւների իշխանութիւնը կ՛ընկնէր: Ալիեւը չէր կարող թոյլ տալ, որ իր իշխանութիւնը տապալուի, դրա համար էլ Հայտար Ալիեւն ուղիղ կապի մէջ էր Ղարաբաղի այն ժամանակների իշխանութիւնների հետ: Իսկ Հայաստանի այն ժամանակների իշխանութիւնը փոխանակ քաղաքական պայմաններ առաջ քաշելու` փորձել է ապացուցել գերտէրութիւններին ու յատկապէս Ռուսաստանին, որ նա իշխանութիւն ունի Լեռնային Ղարաբաղի վրայ: Արդիւնքում ունեցանք այն, ինչ ունեցանք: 1994 թ. յետոյ քանի՞ զոհ տուեցինք: Իմ կարծիքով, այս պատերազմը չէ, որ պէտք է մեզ յուշէր առաւելապաշտ լինել, մենք ի սկզբանէ պիտի այդպիսին լինէինք:

Հ.- Դուք պատկերացնո՞ւմ էք հիմնախնդրի իրաւաքաղաքական կարգաւորումը, թէ բոլոր դէպքերում պատերազմն անխուսափելի է:

Պ.- Ի հարկէ, պատկերացնում եմ քաղաքական կարգաւորումը: Բայց խնդիրը նրա մէջ է, որ այն տպաւորութիւնն է ստեղծուել, թէ պարտութիւն կրած երկիրը պէտք է յաղթանակի տիտղոսը կրած կնքի այդ պայմանագիրը: Պատճառը մեր դիւանագիտութեան մէջ եղած լուրջ ձախողումներն են` նոյն առաւելապաշտ չլինելու առումով: Ղարաբաղեան հիմնախնդրի խաղաղ կարգաւորումը պէտք չէ դիտարկուի միայն Ազրպէյճանի հետ փոխյարաբերութիւններում: Ազրպէյճանի հետ մեր յարաբերութիւններում միայն մէկ հարց ունենք քննարկելու` մեր կարգավիճակի հարցը: Դրան զուգահեռ` մենք պէտք է լուրջ աշխատանքներ տանենք Արցախի ճանաչման հարցով: Ինչպէս դա արեցին Քոսովոն, Հարաւային Օսեթիան կամ Աբխազիան` օգտագործելով Արեւելքը կամ Արեւմուտքը: Մենք, փա՛ռք Աստծոյ, սկսել ենք Արցախի ճանաչման գործընթացը, բայց ես չեմ կարծում, թէ մենք ամբողջ ներուժով ենք աշխատում այս ուղղութեամբ:

Հ.- Այսինքն դուք կարծում էք, որ միջազգային ճանաչումը մեզ կը տայ անվտանգութեան այնպիսի երաշխիքներ, որ ապօրինածին ու, ըստ էութեան, ահաբեկչական այդ պետութիւնը կը յարգի՞ այդ փաստաթուղթը կամ կարգավիճակը:

Պ.- Ի հարկէ ոչ: Երաշխիքները ծիծաղելի են: Հայաստանի Հանրապետութիւնը ճանաչուած երկիր է, բայց Ազրպէյճանը կրակում է Տաւուշի վրայ: Մենք մեր յոյսը պէտք է միայն մեր ուժի վրայ դնենք` աշխատելով երկու ճակատներում էլ: Այս տեսակէտից նոյնպէս Քոսովոյի, Աբխազիայի ու Օսեթիայի օրինակները մեզ համար կարող են ուսանելի լինել: Իմ կարծիքով, մենք ճիշդ չենք օգտագործում մեր խաղաքարտերը: Այսօր էլ Արեւելքի ու Արեւմուտքի միջեւ հակասութիւններ կան, որոնցից կարելի է օգուտ քաղել: Ուղղակի պէտք է ուղղել մեր դիւանագիտութեան մէջ առկայ սխալները: Պէտք է քո առաջ նպատակ դնես եւ փորձես գտնել բոլոր մեթոտները այդ նպատակին հասնելու համար, ոչ թէ ի սկզբանէ մտածես, որ դա հնարաւոր չէ անել: Եթէ մենք մեր ներուժի ոչ ամբողջական կիրառումով կարողացել ենք հասնել այսքան երկրների կողմից ճանաչմանը, ապա ճիշդ հաշուարկներ անելով ու ճիշդ  քաղաքականութիւն վարելով` կարելի է այդ գործընթացը նոր հանգրուանի հասցնել: Հասնել նրան, որ նորանոր երկրներ ճանաչեն մեր անկախութիւնը: Իմ կարծիքով, ապագան դրա մէջ է: Ազրպէյճանի հետ մեր յարաբերութիւններում պէտք է միայն նրան հասկացնենք, որ պատերազմը այն ճանապարհը չէ, որով կարելի է լուծել այս հիմնախնդիրը: Իմ խորին համոզմամբ, ղարաբաղեան հիմնախնդիրը լուծելու է հէնց մեր երկրի միջազգային ճանաչումը:

Հ.- Հիմա, առաւել քան երբեւէ, խօսւում է այն մասին, որ մեր դիւանագիտութիւնը չի հասցնում մեր զինուորի ձեռքբերումներն ամրագրել ու զգալիօրէն յետ է մնում դէպքերի զարգացումներից:

Պ.- Դրա մէջ ճշմարտութիւն կայ: Դիւանագէտի մէջ պէտք է լինի զինուորի ոգին: Այն զինուորի, որը սահմանի վրայ կարողանում է կեանքի գնով, ինչ-որ տեղ նոյնիսկ չհաշուարկելով իր զինատեսակները եւ այլն, անառիկ պահել մեր հայրենիքի սահմանը: Դիւանագէտն էլ մարտի մտնելով` պէտք է զինուորի ոգին ունենայ ու աշխատի հասնել առաւելագոյն արդիւնքի: Այդ ուղղութեամբ մենք լուրջ աշխատանք պիտի տանենք:

Հ.- Մատրիտեան սկզբունքներ. տարածքներ` կարգավիճակի դիմաց: Արդեօ՞ք սա հնարաւոր է, էլ չեմ խօսում ողջամտութեան մասին:

Պ.- Մատրիտեան սկզբունքները միայն տարածքների վերադարձ չեն ենթադրում: Դա մի քանի կէտերից կազմուած փաստաթուղթ է, որը պէտք է դիտարկել իր ամբողջութեան մէջ: Մեր կուսակցութիւնը առաջին անգամ չէ, որ հանդէս է գալիս այդ սկզբունքների ժխտմամբ: Մենք բազմիցս ասել ու ասում ենք, որ պէտք է փոփոխման ենթարկել այդ փաստաթղթի մի շարք կէտեր: Մենք չենք կարող առաջնորդուել Մատրիտեան սկզբունքներով:

 

 

Նախորդը

Հայ Զինուորին Կօշիկին Փառքը (Մերօրեայ Հերոսամարտեր) Դ.

Յաջորդը

Տէր Եւ Տիկին Յարութիւն Եւ Վերոնիք Կարեւորեան Հիմնադրամի Յատկացումները

RelatedPosts

Հոգեկան Սլացք Եւ Աննկարագրելի Ապրում Է Իգնատիոս Արք. Մալոյեանի Սրբադասումը». Մաշտոց Թ. Ծ. Վրդ. Զահթէրեան
Հարցազրոյց

Հոգեկան Սլացք Եւ Աննկարագրելի Ապրում Է Իգնատիոս Արք. Մալոյեանի Սրբադասումը». Մաշտոց Թ. Ծ. Վրդ. Զահթէրեան

Հոկտեմբեր 16, 2025
Համազգայինի «Գասպար Իփէկեան» Թատերախումբ.  «Մարդը Աթլանթիսէն» Թատերախաղին Մասին Հեղինակ Վաչէ Ատրունիի Եւ Բեմադրիչ Յակոբ Տէր Ղուկասեանի Հետ Յատուկ Հարցազրոյց
Հարցազրոյց

Համազգայինի «Գասպար Իփէկեան» Թատերախումբ. «Մարդը Աթլանթիսէն» Թատերախաղին Մասին Հեղինակ Վաչէ Ատրունիի Եւ Բեմադրիչ Յակոբ Տէր Ղուկասեանի Հետ Յատուկ Հարցազրոյց

Հոկտեմբեր 6, 2025
Զրոյց` Իրաքահայ Ազգային Կեդրոնական Վարչութեան Ատենապետ Կարապետ Գալուստեանի Հետ
Հարցազրոյց

Զրոյց` Իրաքահայ Ազգային Կեդրոնական Վարչութեան Ատենապետ Կարապետ Գալուստեանի Հետ

Սեպտեմբեր 30, 2025
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?