Անգլիոյ ֆութպոլի բարձրագոյն դասակարգի ախոյեանութեան 37-րդ եւ նախավերջին հանգրուանի մրցումներուն լոյսին տակ, յաւելեալ երկու կազմեր` Նիւքասըլ եւ Նորուիչ փոխադրուեցան Ա. դասակարգ, այսպիսով Ասթոն Վիլայի հետ թիւը ամբողջացնելով երեքի:
Ախոյեանութեան վերջին հանգրուանի մրցումները կացութենէն որեւէ բան պիտի չփոխեն, որովհետեւ 17-րդ դիրքը գրաւող Սանտըրլենտ, որ յաղթեց Էվըրթընին (3-0), այժմ 4 կէտով կը գերազանցէ Նիւքասըլը եւ Նորուիչը:
Պըրնլի եւ Միտըլզպորօ, ապահովեցին բարձրագոյն դասակարգի իրենց տոմսը, մինչ Ա. դասակարգի փլէյ-օֆի մրցումները պիտի վճռեն, թէ ո՛ր խումբը պիտի միանայ անոնց:
Պրայթըն, Հալ Սիթի, Տերպի Քաունթի եւ Շեֆիլտ Ուենզտէյ պիտի պայքարին վերջին տոմսին համար:
Մանչեսթըր Եունայթըտի համար յառաջիկայ տարեշրջանին «Չեմփիընզ լիկ»-ի զտումի մրցաշարքին մասնակցելու յոյսերը շատ չնչին են:
Ստորեւ դասաւորման պատկերը` վերջին հանգրուանէն առաջ.
| ԿԷՏ | |
| 1.- Լայսթըր Սիթի | 80 |
| 2.- Թոթենհամ | 70 |
| 3.- Արսենալ | 68 |
| 4.- Մանչեսթըր Սիթի | 65 |
| 5.- Մանչեսթըր Եունայթըտ | 63 |
| …………………………………………… | |
| 17.- Սանտըրլենտ | 38 |
| 18.- Նիւքասըլ | 34 |
| 19.- Նորուիչ | 34 |
| 20.- Ասթոն Վիլա | 17 |


