Իր գումարած շաբաթական հերթական ժողովին, Լիբանանի ֆութպոլի ֆետերասիոնը տուաւ շարք մը որոշումներ:
Շապապ Արապիի (Գ. դասակարգ) պատասխանատուներէն Ուալիտ Պու Մուժահետ երկու ամիսով կախակայուեցաւ, մինչ անոր ակումբը 500 հազար լիբանանեան ոսկիով տուգանքի ենթարկուեցաւ:
Իթթիհատ Հարեթ Նաամէի (Գ. դասակարգ) պատասխանատուներէն Մոհամետ Ֆախրէտտին մէկ տարիով կախակայուեցաւ, մինչ անոր ակումբը 500 հազար լիբանանեան ոսկիով տուգանուեցաւ:
Վաւերացուեցան Գ. դասակարգի փլէյ-օֆի մրցումներուն արդիւնքները (Դ. հանգրուան)` հետեւեալ ձեւով.
Շապապ Հումին Թահթա – ՀՄՄ` 6-3, Շեքքա – Ախաուաթ Խարայեպ` 3-1 եւ Շապապ Արապի – Նասեր Պար Էլիաս` 1-1:
Ե. հանգրուանի մրցումներուն յայտագիրը պիտի ընթանայ հետեւեալ ձեւով.
ՀԻՆԳՇԱԲԹԻ, 12 ՄԱՅԻՍ | ԺԱՄ | ԴԱՇՏ |
Շապապ Հումին Թահթա – Նասեր Պար Էլիաս | 15:30 | Սաֆա |
ՀՄՄ – Ախաուաթ Խարայեպ | 15:30 | Նըժմէ |
Շապապ Արապի – Շեքքա | 15:30 | Ահտ |
Ինչ կը վերաբերի Ա. դասակարգի ախոյեանութեան 21-րդ հանգրուանին, յայտագիրը հետեւեալն է.
ՈՒՐԲԱԹ, 13 ՄԱՅԻՍ | ԺԱՄ | ԴԱՇՏ |
Նըժմէ – Նեպի Շիթ | 15:30 | Պհամտուն |
Շապապ Սահել – Սաֆա | 15:30 | Սայտա |
ՇԱԲԱԹ, 14 ՄԱՅԻՍ. | ||
Ռասինկ – Սաժես | 15:30 | Պուրճ Համուտ |
Սալամ Զղարթա – Շապապ Ղազիէ | 15:30 | Զղարթա |
Ահտ – Անսար | 15:30 | Պհամտուն |
ԿԻՐԱԿԻ, 15 ՄԱՅԻՍ | ||
Իժթիմահի – Թրիփոլի | 15:30 | Թրիփոլի |
Ֆետերասիոնը վաւերացուց Լիբանանի ֆութսալի բաժակի մրցաշարքի աւարտական մրցումին արդիւնքը, որուն ընթացքին Պէյրութի դրամատունը տիրացաւ տիտղոսին` 5-3 արդիւնքով յաղթելէ ետք Մայատինի: