ԱՐՄԻՆԷ ՄԻՆԱՍԵԱՆ
| Երկու հազար տասնվեցին, | ||
| Ապրիլ ամսի ճիշդ երկուսին, | ||
| Գարնան օրուայ լուսաբացին, | ||
| Դարձեալ, նորէն թուրք ազերին | ||
| Զինդադարի խոստումը խախտեց, | ||
| Տարածքի մէջ հայ գիւղերի գլխին | ||
| Կրակոցների կարկուտ թափեց: | ||
| Խաղաղ բնակիչների տունը մտաւ, | ||
| Անխղճօրէն հրի քաշեց ու | ||
| Վայրի գազանից էլ գազան` | ||
| Անմեղ մարմինները յօշոտեց: | ||
| Թող աշխարհը լաւ իմանայ, որ | ||
| Արցախը հայի հողն է, | ||
| Դարեր ապրած, քրտինք թափած, | ||
| Տուն, վանք ու եկեղեցիներ կառուցած, | ||
| Արդար աշխատանքով ապրած, | ||
| Մասիսի պէս հպարտ կանգնած, | ||
| Արծիւի պէս վեր է ճախրած, | ||
| Հայրենի տունն է պաշտպանած: | ||
| Փա՛ռք քո ուժին ու բազուկին, | ||
| Թո՛ղ, հաւատքի ու յոյսի շողը | ||
| Քո փրկարար ժայռը լինի , | ||
| Արցախը`, հայի յաւերժակա | ||
| Ջահը լինի՛, հայը ապրի՛ ու | ||
| Դարերի հետ յաւերժանայ: | ||
Ապրիլ 2016


