Լիբանանի պասքեթպոլի աղջկանց Ա. դասակարգի ախոյեանութեան դարձի 6-րդ եւ նախավերջին հանգրուանի մրցումներուն ծիրին մէջ, շաբաթ, 30 ապրիլին, «Աղբալեան-ՀՄԸՄ» մարզամշակութային համալիրի «Ատոմ եւ Սելլա Թնճուկեան» մարզադաշտին վրայ ՀՄԸՄ Անթիլիաս հիւրընկալեց Անդրանիկ Պէյրութը:
Մրցումը աւարտեցաւ ՀՄԸՄ Անթիլիասի աղջիկներուն յաղթանակով` 80-59 արդիւնքով (21-12, 22-12, 24-14 եւ 13-21):
ՀՄԸՄ Անթիլիասի կէտերը նշանակեցին Այտա Պախոս (20), Նաթալի Սվաճեան (19), Լէյլա Ֆարես (12), Սանտրա Նաժըմ (11), Ֆէյ Փրենս, Մեղրի Թորոսեան (6-ական), Ճոյս Սալիպա, Քաթերին Հաժ եւ Տանիել Սաուայա (2-ական):
ՀՄԸՄ Անթիլիաս, որ յետաձգուած մրցում մը ունի կատարելիք Մութթահետի դէմ, դարձի 7-րդ հանգրուանին իրեն մրցակից ունի Ռիատին: