11 եւ 13 ապրիլին Հայաստանի ֆութպոլի 19 տարեկանէն վար հաւաքականը ֆութպոլի բարեկամական մրցում մը պիտի կատարէ Իսրայէլի իր հասակակիցներուն դէմ` Հայաստանի ֆութպոլի ֆետերասիոնին ֆութպոլի ակադեմիային մէջ:
Այդ երկու մրցումներուն համար հաւաքականի գլխաւոր մարզիչ Արամ Ոսկանեան նկատի առաւ հետեւեալ մարզիկները.
ԲԵՐԴԱՊԱՀՆԵՐ.- Վարդան Շահատունի, Սեւակ Ասլանեան (Փիւնիկ), Մարք Գրիգորեան (Տոնաուֆիելտ, Աւստրիա), Նիքոլաս Մելիքեան (Աթրոմիթոս, Յունաստան):
ՅԵՏՍԱՊԱՀՆԵՐ.- Վահէ Մուրատեան, Յովհաննէս Նազարեան (Փիւնիկ), Հայկ Սարգսեան (Բանանց), Իշխան Մանուկեան (Միքա), Արթուր Խաչատրեան, Էտկար Գրիգորեան (Բանանց), Կրեկորի Էմեքսուզեան (Սթրոկինօ, Ռուսիա) եւ Ռոպերթ Մարութեան (Փիւնիկ):
ՄԻՋՆԱՊԱՀՆԵՐ.- Արթուր Նադիրեան, Յովհաննէս Յարութիւնեան, Սամուէլ Սպերցեան (Փիւնիկ), Նարեկ Աւագեան (Բանանց), Արման Խաչատրեան (Բանանց), Դաւիթ Պաղտասարեան, Էրիք Վարդանեան (Փիւնիկ), Ալպերթ Մնացականեան (Սպարտակ Մոսկուա, Ռուսիա):
ՅԱՌԱՋԱՊԱՀՆԵՐ.- Էտկար Մովսիսեան (Բանանց), Էրիք Պետրոսեան (Փիւնիկ), Դաւիթ Մկրտչեան (Ասան, Նորվեկիա) եւ Վահան Բիչախչեան (Շիրակ):