(Փարիզ, 6 Ապրիլ 2016) – ՀՅԴ Ֆրանսիայի կենտրոնական կոմիտէի որոշմամբ եւ Ֆրանսիայի Հայ Դատի Յանձնախմբի նախաձեռնութեամբ, քարոզչական աշխատանքների շրջանակում, ապրիլի 8-ին Փարիզում անց է կացուելու կլոր սեղան` ,թուրքեօ ներքաղաքական իրավիճակը եւ փոքրամասնութեանց իրաւունքներըէ թեմայով:
Կլոր սեղանին յատուկ կերպով հրաւիրուել են եւ պէտք է մասնակցեն` Թուքիայի Ժողովուրդների Ժողովրդավարական Կուսակցութեան (HDP) հայազգի պատգամաւոր Կարօ Փայլանը, եւ HDP-ի Եւրոպայի ներկայացուցիչ` Էյուփ Դորիւն: Մասնակցելու են նաեւ Եւրոպայի Հայ Դատի Գրասենեակի նախագահ` Գասպար Կարապետեանը եւ Ֆրանսիայի Հայ Դատի Յանձնախմբի պատասխանատու` Յարութ Մարտիրոսեանը: Կլոր սեղանը վարելու է ֆրանսացի լրագրող` Գիյոմ Փէրիեն: Ձենարկի ժամանակ կ’ընդունուի յայտարարութիւն:
Ի դէպ Ֆրանսիայի Հայ Դատի Յանձնախումբը մամլոյ հաղորդագրութեամբ դատապարտել է թուրքական կառավարութեան կողմից Տիգրանակերտի բազմահազար կառոյցների, որոնց շարքում հայկական Սուրբ Թադեւոս եկեղեցու պետականացման որոշումը, կոչ ուղղելով Ֆրանսիայի իշխանութիւններին, Թուրքիայի վրայ ճնշում բանեցնելով երաշխաւորել փոքրամասնութիւնների իրաւունքները:
ՀՅԴ Մամլոյ դիւան