
Կիրակի, 3 ապրիլին կը սկսի Լիբանանի ֆութպոլի կրտսերներու ախոյեանութեան 2015-2016 տարեշրջանը` մասնակցութեամբ 17 խումբերու, որոնք բաժնուած են երկու խմբակի:
Կրտսերներու` 1999-2000-ի ծնունդ այս ախոյեանութեան կը մասնակցի նաեւ ՀՄԸՄ, որ մաս կը կազմէ Բ. խմբակին:
Խումբին մարզիչն է ՀՄԸՄ-ի ֆութպոլի ներկայացուցչական խումբի նախկին յառաջապահ Դրօ Քէհէեան:
Քէհէեանի հետ խումբը նախորդ հոկտեմբերէն ի վեր շաբաթական երեք անգամ կանոնաւոր փորձերու կը հետեւի:
Ստորեւ կը ներկայացնենք ՀՄԸՄ-ի կատարելիք մրցումներուն յայտագիրը.
| ԺԱՄ | ԴԱՇՏ | |
| ԿԻՐԱԿԻ, 3 ԱՊՐԻԼ (ԱՌԱՋԻՆ ՀԱՆԳՐՈՒԱՆ). | ||
| ՀՄՄ – ՀՄԸՄ | 11:00 | Աթլեթիքօ |
| ԿԻՐԱԿԻ, 10 ԱՊՐԻԼ (2-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ). | ||
| ՀՄԸՄ – Շեպիպեթ Մազրաա | 13:00 | Շարք |
| ԿԻՐԱԿԻ, 17 ԱՊՐԻԼ (3-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ). | ||
| Ահլի Սայտա – ՀՄԸՄ | 13:00 | Անքուն |
| ԿԻՐԱԿԻ, 24 ԱՊՐԻԼ (4-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ). | ||
| ՀՄԸՄ – Պարժալունա | 13:00 | Շարք |
| ԿԻՐԱԿԻ, 1 ՄԱՅԻՍ (5-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ). | ||
| Նըժմէ – ՀՄԸՄ | 11:00 | Նըժմէ |
| ԿԻՐԱԿԻ, 8 ՄԱՅԻՍ (6-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ). | ||
| ՀՄԸՄ – Զամալեք Պէյրութ | 13:00 | Շարք |
| ԿԻՐԱԿԻ, 15 ՄԱՅԻՍ (7-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ). | ||
| ՀՄԸՄ – Անսար | 11:00 | Շարք |


