Երէկ յետմիջօրէին Լիբանանի ֆութպոլի ազգային խումբը Սայտայի քաղաքապետարանի դաշտին վրայ 8 հազար հանդիսատեսներու ներկայութեան հիւրընկալեց Միանմարը` 2018-ի Մոնտիալի եւ Ասիա-2019-ի զոյգ մրցաշարքերուն ծիրին մէջ:
Լիբանան իր զտումի մրցումները աւարտեց ոչ համոզիչ հաւասարութեամբ մը, երբ Հիլալ Հալուէ մրցումին 88-րդ վայրկեանին նշանակեց Լիբանանի հաւասարութեան կոլը (1-1):
Նշենք, որ երկու կազմերն ալ մրցումը աւարտեցին տասը մարզիկով:
Այս մրցումը Լիբանանի խմբապետ Ռիտա Անթարի համար եղաւ վերջինը` նկատի ունենալով, որ ան կը լքէ միջազգային ասպարէզը:
Ստորեւ` դասաւորումը.
ՄՐՑ. | ԿԷՏ | |
1.- Հարաւային Քորէա | 7 | 21 (24-0) |
2.- Լիբանան | 8 | 11 (12-6) |
3.- Քուէյթ | 6 | 10 (12-4) |
4.- Միանմար | 8 | 8 (9-21) |
5.- Լաոս | 7 | 1 (3-29) |