Մոսկուայի մէջ տեղի ունեցող ճատրակի յաւակնորդներու մրցաշարքը հասաւ իր աւարտին, երբ կատարուեցան վերջին հանգրուանի հանդիպումները:
Վերջին հանգրուանին, Ռուսիան ներկայացնող Սերկէյ Քարժաքին, յաղթելէ ետք ամերիկացի Ֆապիանօ Քարուանային, տիրացաւ այս տիտղոսին եւ իրաւունք ստացաւ աշխարհի ախոյեանի տիտղոսակիր դառնալու համար իր պայքարը մղելու նորվեկիացի Մակնիւս Քարլսընի դէմ, որ գործող ախոյեանն է:
Հայրենի կրանտմասթըր Լեւոն Արոնեան, որ վերջին հանգրուանին հաւասարութիւն մը արձանագրեց Հիքարու Նաքամուրայի հետ (Միացեալ Նահանգներ), 7 կէտ ապահովելով գրաւեց 6-րդ դիրքը:
Ստորեւ` դասաւորման վերջնական պատկերը.
ԿԷՏ | |
1.- Սերկէյ Քարժաքին (Ռուսիա) | 8,5 |
2.- Ֆապիանօ Քարուանա (Միացեալ Նահանգներ) | 7,5 |
3.- Վիշվանաթան Անանտ (Հնդկաստան) | 7,5 |
4.- Անիշ Կիրի (Հոլանտա) | 7 |
5.- Փիթըր Սվիտլեր (Ռուսիա) | 7 |
6.- Լեւոն Արոնեան (ՀԱՅԱՍՏԱՆ) | 7 |
7.- Հիքարու Նաքամուրա (Միացեալ Նահանգներ) | 7 |
8.- Վեսելին Թոփալով (Պուլկարիա) | 4,5 |