Լիբանանի ֆութպոլի Բ. դասակարգի ախոյեանութեան 19-րդ հանգրուանի մրցումներուն ծիրին մէջ, շաբաթ, 26 մարտին, ՀՄԸՄ-ի ֆութպոլի ներկայացուցչական խումբը մեկնեցաւ հարաւ, ուր Քֆարժոզի դաշտին վրայ հիւրը եղաւ Ամալ Մաարաքէի:
Մրցումին 26-րդ վայրկեանին ՀՄԸՄ բացաւ հաշիւը` շնորհիւ հայրենի ֆութպոլիստ Գէորգ Օհանեանի նշանակած կոլին:
Մինչ Ա. կիսախաղը աւարտեցաւ 1-0 արդիւնքով, ՀՄԸՄ Բ. կիսախաղին նշանակեց 2 կոլ եւս` շնորհիւ Քրիսթիան Թիմունեանի:
Այսպիսով, ՀՄԸՄ 3-0 արդիւնքով տարաւ վերջնական յաղթանակը` արձանագրելով տարեշրջանի իր 9-րդ յաղթանակը:
Այլ գետնի վրայ, Ախա Ահլի Ալէյ, որ 4-0 արդիւնքով յաղթեց Մապարրայի, իր կարգին ապահովեց Ա. դասակարգի իր տոմսը, Թատամոն Սուրի հետ միասին, ախոյեանութեան աւարտէն երեք հանգրուան առաջ:
Ստորեւ դասաւորումը` 19-րդ հանգրուանի մրցումներէն ետք.
ԿԷՏ | |
1.- Թատամոն Սուր | 55 (68-8) |
2.- Ախա Ահլի Ալէյ | 47 (50-14) |
3.- Մապարրա | 34 (33-23) |
4.- Ամալ Մաարաքէ | 30 (36-38) |
5.- ՀՄԸՄ | 29 (38-22) |
6.- Ահլի Նապաթիէ | 29 (29-19) |
7.- Իսլահ Պըրժ Շիմալի | 25 (34-27) |
8.- Ահլի Սայտա | 20 (22-29) |
9.- Ռիատա Ուալ Ատապ | 19 (16-37) |
10.- Շեպիպեթ Մազրաա | 16 (18-37) |
11.- Ամալ Սալամ Զղարթա | 12 (14-53) |
12.- Հիլալ Հարեթ Նաամէ | 3 (12-63) |