Լիբանանի ֆութպոլի Բ. դասակարգի ախոյեանութեան 16-րդ հանգրուանի մրցումներուն ծիրին մէջ, շաբաթ, 5 մարտին, Սաֆայի մարզադաշտին վրայ տեղի ունեցաւ Հիլալ Հարեթ Նաամէ – ՀՄԸՄ մրցումը:
Մրցումին սկիզբէն սկսեալ տիրապետելով իր մրցակիցին վրայ` ՀՄԸՄ սկսաւ իրերայաջորդ կոլեր նշանակելով Ա. կիսախաղը աւարտել 4-0 արդիւնքով:
ՀՄԸՄ-ի այդ չորս կոլերը նշանակեցին Յակոբ Տօնապետեան (2 կոլ), Քրիսթիան Թիմունեան եւ Սերժ Չաքրեան:
Բ. կիսախաղին ՀՄԸՄ նշանակեց կոլ մը եւս` շնորհիւ Գէորգ Օհանեանի:
Մրցումին աւարտէն շուրջ կէս ժամ առաջ, մրցակից խումբը քաշուեցաւ դաշտէն` չշարունակելով զայն:
Յամենայն դէպս, ՀՄԸՄ այս մրցումին ապահոված է յաղթանակ մը` իր կէտերուն վրայ աւելցնելով 3 կէտ, թէեւ ֆետերասիոնը, իր ժողովին կրնայ 2-0 արդիւնքով պարտուած հռչակել մրցակիցը:
Նշենք, որ Թատամոն Սուր 5-0 արդիւնքով յաղթելէ ետք Շեպիպեթ Մազրաայի, ապահովեց Ա. դասակարգի իր տոմսը:
Ստորեւ` դասաւորումը.
ԿԷՏ | |
1.- Թատամոն Սուր | 48 (59-5) |
2.- Ախա Ահլի Ալէյ | 38 (36-13) |
3.- Մապարրա | 28 (30-19) |
4.- Ահլի Նապաթիէ | 26 (26-13) |
5.- Ամալ Մաարաքէ | 26 (31-32) |
6.- ՀՄԸՄ | 23 (30-20) |
7.- Իսլահ Պըրժ Շիմալի | 22 (29-21) |
8.- Ահլի Սայտա | 16 (17-25) |
9.- Շեպիպեթ Մազրաա | 15 (16-32) |
10.- Ռիատա Ուալ Ատապ | 15 (13-33) |
11.- Ամալ Սալամ Զղարթա | 8 (11-47) |
12.- Հիլալ Հարեթ Նաամէ | 3 (11-49) |