Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Նիւ Եորքի Համազգայինի Մանկապատանեկան «Ծիրանի» Երգչախումբը

Մարտ 3, 2016
| Գաղութային
0
Share on FacebookShare on Twitter

ԱՐՄԻՆԷ ՄԻՆԱՍԵԱՆ

Նիւ Եորքի Համազգային հայ կրթական եւ մշակութային միութեան նախաձեռնութեամբ վերջերս հիմնադրուեց մանկապատանեկան «Ծիրանի» երգչախումբը, որի բուն հովանաւորն է հանդիսանում տեղիս ՀՅԴ «Արմէն Գարօ» կոմիտէն, համագործակցութեամբ Ս. Լուսաւորիչ մայր եկեղեցւոյ եւ Ս. Սարգիս առաքելական զոյգ եկեղեցիների:

Ինչպէս դարերի ու տարիների ընթացքում, այսօր եւս, նկատի ունենալով այն հանգամանքը, որ սփիւռքում ապրող հայ ժողովրդի գոյատեւման պայքարը, կենցաղային ու միջավայրի խոչընդոտները գնալով շատանում են, մասնաւորապէս այս վերջին տարիներում կարծես հայ մնալու խնդիրը կեանքի ու կռուի տենդայոյզ վայրկեաններից մէկն է յառաջացել Միջին Արեւելքի մէջ: Եւ ինչո՞ւ չէ, նոյնիսկ Ամերիկայում, ինչպէս որ Նիւ Եորքի մէջ ուսանողների թուի կամ նիւթականի անհասութեան պատճառով, գոցւում են ամէնօրեայ տարրական վարժարանները: Իսկ հրաշք  պիտի լինէր, եթէ ունենայինք հայկական միջնակարգ վարժարան, քանզի այս տարիների ընթացքում է, որ աշակերտը հոգեպէս թրծւում է իր մշակոյթի հնոցում, կապւում իր պատմութեան ու իր ինքնութեան:

Բայց եւ ինչպէս որ մեր պատմութիւնն է թելադրել մեզ ու քաջալերել, պայքա՛ր, պայքա՛ր, եւ դարձեալ պայքա՛ր: Պայքար` յանուն հայ ազգի գոյատեւման: Թո՛ղ նորահաս ու ապագայ հայ  սերունդը երկնային լուսարձակ աստղերի պէս շողա՛յ, … ու շողշողանք մենք միասնաբար առյաւէտ … եւ երբ արեւը կը հալուի…:

Dzirani2_030316
Համազգայինի մանկապատանեկան «Ծիրանի» երգչախմբի փորձերը Ս. Լուսաւորիչ մայր եկեղեցում եւ Ս. Սարգիս եկեղեցում` Գէորգ Հաճեանի ղեկավարութեամբ (Եղանակի պատճառով ոմանք բացակայում էին):

Այսօր, Նիւ Եորքի մէջ, հաւատք, մշակոյթ, գաղափար ու կամք ձեռք-ձեռքի տուած` եկած են ծնունդ տալու այս մանկապատանեկան «Ծիրանի» երգչախմբին, ի մի բերելու հայ մանուկներին ու պատանիներին, որպէսզի հայ երգի միջոցով բարձրաձայն հնչեցնեն հայ լեզուի կարեւորութիւնն ազգապահպանման խնդրում: Հայ մանուկների ու պատանիների հոգու մէջ սերմանելու ու վառ պահելու մեսրոպեան լեզուն, նրաց փոխանցելու հայ մշակոյթի գոհարներն ու հայ պատմութիւնը:

Ուրեմն, այս առիթով, Հայաստանից է հրաւիրուած հանրածանօթ թենոր Գէորգ Հաճեանը` ղեկավարելու երգչախումբը: Հայրենի երկրի սէրն ու կարօտն իրենց հոգում, այժմ տասը տարի եղաւ, որ իր կնոջ` Ֆրիտայի եւ զաւակի` Թաթուլի հետ նրանք Լիբանանից մնայուն հաստատուած են Երեւան:

Գ. Հաճեանը աւարտել է Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան դպրեվանքը եւ «Համազգային»-ի «Բարսեղ Կանաչեան» երաժշտանոցը: Որպէս շնորհալի մեներգիչ` արժանաւորապէս շահել է «Բարսեղ Կանաչեան» եւ այլ մրցոյթների առաջնութիւնը: Ելոյթներ է ունեցել Հայաստանի զանազան վայրերում, Եւրոպայի, Միջին Արեւելքի, Քանատայի, Հիւսիսային եւ Հարաւային Ամերիկաների մէջ ապրող հայաշատ նահանգներում: Ամէնուրեք նա իր հոգեպարար ու զօրեղ ձայնով հայկական երգն է տարածել, հիացմունք եւ ուրախութիւն պատճառել ներկաներին,  մեծապէս արժանանալով գովասանքների:

Համայնքի բնակութեան պայմանների պատճառով երգչախմբի փորձերը տեղի են ունենում ուրբաթ օրերը երեկոյեան ժամը 7:30-ին Հայ կեդրոն (Վուրսայտ), շաբաթ օրերը կէսօրէ ետք ժամը 1:00-ին, Ս. Սարգիս եկեղեցում (Դագլըսթըն) եւ կիրակի օրերը Ս. Լուսաւորիչ մայր եկեղեցում (Մանհաթան) Ս. պատարագից անմիջապէս յետոյ` ժամը 1:00-ին:

Եկէք` միասնաբար աշխատանք տանենք, համագործակցենք ու քաջալերենք մեր զաւակներին որ մասնակից լինեն այս նորածին «Ծիրանի» երգչախմբին, որպէսզի մշտավառ պահուի հայ երգն ու հայ մշակոյթի ջահը:

Ակնդէտ սպասում ենք Համազգայինի «Ծիրանի» երգչախմբի, միատեղ, համախմբուած համերգին, ու մաղթում ուժ, կորով եւ ամենայն յաջողութիւն նրանց:

21 փետրուար 2016
Նիւ Եորք

 

Նախորդը

Հոգեբանական. Վառ Գոյներ` Առողջութեան Համար

Յաջորդը

Լոյսի Արուեստագէտ Գազանի «Ժենոսիտ»-ը՝ Ցեղասպանութեան 100-Ամեակին Նուիրուած

RelatedPosts

ՀՕՄ-ի Յայտարարութիւնը Շարունակուող Ցեղասպանութեան Մը Դէմ
Գաղութային

ՀՕՄ-ը Կը Մնայ Յանձնառու` Ուսանողներու Կրթաթոշակ Տրամադրելու

Նոյեմբեր 1, 2024
Մեծարենցեան Երեկոներ Երաժիշտ, Երգահան Զեքի Նասիֆ Այնճարի Մէջ
Գաղութային

Մեծարենցեան Երեկոներ Երաժիշտ, Երգահան Զեքի Նասիֆ Այնճարի Մէջ

Հոկտեմբեր 25, 2024
Մինաս Գոճայեանի Եւ Լեւոն Շառոյեանի Այցելութիւնները՝ «Ազդակ»
Գաղութային

Մինաս Գոճայեանի Եւ Լեւոն Շառոյեանի Այցելութիւնները՝ «Ազդակ»

Մայիս 26, 2023

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?