Պուլկարիոյ մայրաքաղաք Սոֆիայի մէջ տեղի ունեցող Սթրանջայի կռփամարտի միջազգային մրցաշարքին, երէկ տեղի ունեցան 1-8-րդ հանգրուանի մրցումները:
Քառորդ աւարտականին Հայաստանի ներկայացուցիչներէն իր տոմսը ապահովեց միայն Եւրոպայի պրոնզէ մետալակիր Արամ Աւագեան (56 քկ), որ յաղթեց Մերապ Թուրքացէի (Վրաստան):
Քառորդ աւարտականին Աւագեանին մրցակիցը պիտի ըլլայ Տմիթրի Ասանաու (Պիելոռուսիա):
ArmSport.am լրատուական կայքը կը հաղորդէ, որ երէկ մրցասպարէզ դուրս եկան Նարեկ Աբգարեան (52 քկ), Սամուէլ Բարսեղեան (60 քկ), Յովհաննէս Պաչքով (64 քկ), Արման Դարչինեան (69 քկ) եւ Արման Յովիկեան (75 քկ):
Իսկ այսօր մրցում ունին կատարելիք Արթուր Յովհաննիսեան (49 քկ) եւ Նարեկ Մանասեան (91 քկ):