

Նախորդ շաբաթավերջին Եւրոպայի մէջ տեղի ունեցան ախոյեանութեան ֆութպոլի մրցումները:
Սպանիոյ մէջ, թէեւ Պարսելոնա դժուար յաղթանակ մը արձանագրեց 18-րդ եւ վտանգաւոր դիրքին վրայ գտնուող Լաս Փալմասի հետ, սակայն ատոր շնորհիւ ամուր կառչած մնաց պարագլուխի դիրքին` ապահովելով 63 կէտ:
Լուիս Սուարեզ (6-րդ) եւ Նէյմար (39-րդ) նշանակեցին Պարսայի կոլերը:
Սակայն Ռէալ Մատրիտ 9 կէտով ետ մնաց Պարսելոնայէն, երբ 1-1 արդիւնքով հաւասարութիւն մը արձանագրեց Լաս Փալմասի հետ:
Քրիսթիանօ Ռոնալտօ իր նշանակած կոլէն (33-րդ) երեք վայրկեան ետք փենալթի մը չկրցաւ իր նպատակին հասցնել:
Գերմանիոյ մէջ, պարագլուխի դիրքին վրայ գտնուող Պայէրն Միւնիխի եւ անոր անմիջական մրցակիցին` Պորուսիա Տորթմունտի միջեւ 8 կէտի տարբերութիւնը մնաց անփոփոխ` նկատի ունենալով, որ անոնք երկուքն ալ յաղթանակ արձանագրեցին:
Ստորեւ` շաբաթավերջի մրցումներուն արդիւնքները.
ՍՊԱՆԻԱ. 25-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ. | ||
Լաս Փալմաս – Պարսելոնա | 1-2 | |
Էսփանիոլ – Տեփորթիւօ Քորունա | 1-0 | |
Ռէալ Պեթիս – Սփորթինկ Լիզպոն | 1-1 | |
Սելթա Վիկօ – Էյպար | 3-2 | |
Ռայօ Վայեքանօ – Սեւիլլա | 2-2 | |
Մալակա – Ռէալ Մատրիտ | 1-1 | |
Աթլեթիքօ Պիլպաօ – Ռէալ Սոսիետատ | 0-1 | |
Կրանատա – Վալենսիա | 1-2 | |
Աթլեթիքօ Մատրիտ – Վիարէալ | 0-0 | |
Լեվանթէ – Կեթաֆէ | 3-0 | |
ԻՏԱԼԻԱ. 26-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ. | ||
Հելաս Վերոնա – Քիեւօ Վերոնա | 3-1 | |
Ինթեր Միլան – Սամտորիա | 3-1 | |
Աթալանթա – Ֆիորենթինա | 2-3 | |
Ճենովա – Ուտինեզէ | 2-1 | |
Սասուոլօ – Էմփոլի | 3-2 | |
Պոլոնիա – Եուվենթուս | 0-0 | |
Թորինօ – Քարփի | 0-0 | |
Ֆրոզինոնէ – Լացիօ Ռոմա | 0-0 | |
Ա. Էս. Ռոմա – Փալերմօ | 5-0 | |
ԵՐԿՈՒՇԱԲԹԻ | ԺԱՄ | |
Նափոլի (2) – Ա. Սէ. Միլան (6) | 22:00 | |
ԳԵՐՄԱՆԻԱ. 22-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ. | ||
Պայէրն Միւնիխ – Տարմսթատթ | 3-1 | |
Մէօնշընկլատպախ – Քէօլն | 1-0 | |
Հերթա Պերլին – Վոլֆսպուրկ | 1-1 | |
Հոֆընհայմ – Մայնց-05 | 3-2 | |
Ինկոլսթատթ – Վերտըր Պրեմըն | 2-0 | |
Պայէր Լեւերքուզըն – Պորուսիա Տորթմունտ | 0-1 | |
Հանովըր-96 – Օկզպուրկ | 0-1 | |
Շալքէ – Շթութկարթ | 1-1 | |
Այնթրախթ Ֆրանքֆորթ – Համպուրկ | 0-0 | |
ՖՐԱՆՍԱ. 27-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ. | ||
Փարիզ Սեն Ժերմեն – Ռեմ | 4-1 | |
Անժէ – Մոնփելիէ | 2-3 | |
Լորիան – Կենկան | 4-3 | |
Մոնաքօ – Թրուա | 3-1 | |
Թուլուզ – Աժաքսիօ | 1-1 | |
Մարսէյ – Սենթ Էթիեն | 1-1 | |
Քան – Ռենն | 1-0 | |
Լիլ – Լիոն | 1-0 | |
Պորտօ – Նիս | 0-0 |