Լեռնալիբանանի նահանգին մէջ տեղի ունեցող Լիբանանի ֆութպոլի Դ. դասակարգի ախոյեանութեան 6-րդ հանգրուանին ծիրին մէջ, երէկ ՀՄԸՄ Պուրճ Համուտ, որ Նըժմէի դաշտին վրայ մրցեցաւ Ժապալ Մաժտալպաանա խումբին դէմ, 1-1 արդիւնքով հաւասարութիւն մը արձանագրեց անոր հետ:
Թէեւ մրցակից կազմը Ա. կիսախաղին 1-0 արդիւնքով կը յառաջանար, սակայն ՀՄԸՄ Պուրճ Համուտ հաւասարեցուց արդիւնքը` շնորհիւ Սեպասթիան Քոնսթանթինի նշանակած կոլին (փենալթիով):
7-րդ եւ վերջին հանգրուանին ՀՄԸՄ-ի մրցակիցն է Իրշատ Շըհիմ:
Ստորեւ` դասաւորումը.
ԿԷՏ | |
1.- Իրշատ Շըհիմ | 14 (27-5) |
2.- ՀՄԸՄ Պուրճ Համուտ | 13 (20-6) |
3.- Ատապ Ուալ Ռիատա Քֆարշիմա | 13 (18-7) |
4.- Ժապալ Մաժտալպաանա | 11 (13-7) |
5.- Հիլալ Նասըր | 8 (18-6) |
6.- Սալամ Պասաթին | 6 (16-19) |
7.- Նըսուր Ալէյ | 3 (7-19) |
8.- Մաթար | 0 (1-51) |