Լիբանանի ֆութսալի Բ. դասակարգի ախոյեանութեան «ֆայնըլ-սիքս»-ի մրցումներուն ծիրին մէջ, երէկ ՀՄԸՄ Պուրճ Համուտի կազմը արձանագրեց իր առաջին յաղթանակը, երբ 7-4 արդիւնքով (կիսախաղ` 4-2, ի նպաստ` ՀՄԸՄ-ի) յաղթեց ներքին ապահովութեան ուժերու խումբին:
Ներսէս Քիւլխանճեան հեթրիք մը իրագործեց, մինչ մէկական կոլ նշանակեցին Աւօ Տոնտուրեան, Շանթ Պալեան եւ Սեւակ Օհանեան:
Ստորեւ` դասաւորումը.
ԿԷՏ | |
1.- Հըրրիէ | 9 (21-4) |
2.- Հալուսիէ | 9 (22-10) |
3.- ՀՄԸՄ Պուրճ Համուտ | 4 (13-16) |
4.- Ամալ Պիքֆայա | 3 (9-12) |
5.- Ահլի Սայտա | 1 (7-19) |
6.- Ներքին ապահովութեան ուժեր | 0 (11-22) |