Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Թուրքական Հնարաւոր Սադրանք` Լեռնային Ղարաբաղում

February 17, 2016
| Հայկական
0
Share on FacebookShare on Twitter

0209turkishconspiracy

ԳԷՈՐԳ ԴԱՐԲԻՆԵԱՆ

Սիրիական կառավարական ուժերը Ռուսաստանի օդատիեզերական ուժերի, Իրանի յեղափոխութեան պահապանների զօրասեան մարտիկների եւ «Հըզբոլլահ»-ի զինեալների աջակցութեամբ վերջին օրերին հսկայական առաջխաղացում են ունեցել Լաթաքիայի մարզի դէպի Թուրքիայի հետ սահմանը: Նրանք վերահսկողութեան տակ են առել Հալէպ քաղաքի զգալի մասը, եւ շարժուելով աւելի հիւսիս` արդէն 5 քմ հեռաւորութեան վրայ են գտնւում Թուրքիայի սահմանից ընդամէնը 25 քմ-ի վրայ գտնուող Թել Ռաֆատ քաղաքից:

Սիրիայի կառավարական ուժերի այս կայծակնային յառաջխաղացումը, որը կարող է ամբողջութեամբ փոխել 5-ամեայ քաղաքացիական պատերազմի ընթացքը, խուճապի է մատնել Անգարային: Եթէ Ասատի բանակը հասնի սահմանագծին, Թուրքիան կը զրկուի իր հովանաւորութեան տակ գտնուող ահաբեկչական խմբաւորումներին սնուցող, ինչպէս նաեւ անօրինական նաւթային գործարքների իրականացման հիմնական միջանցքից: Դա էականօրէն նուազեցնում է Անգարայի ազդեցութիւնը սիրիական հարցում եւ նրան զրկում մինչ այժմ Արեւմուտքի համար ունեցած քաղաքական նշանակութիւնից: Դա է պատճառը, որ իր տարածքից հրետակոծութեան ենթարկելով Սիրիայի կառավարական ուժերին` թուրքական զինուժը փորձում է օգնել ճողոպրող ԻՊ զինեալներին եւ կասեցնել նրանց յախուռն նահանջը: Անգարայի` լուսանցքայնացուած վիճակի մէջ գտնուելու մասին են վկայում օրերս նախագահ Ռեճեփ Թայիփ Էրտողանի կողմից Ռուսաստանին` Սիրիան բռնագրաւելու մէջ մեղադրելու անհեթեթ  յայտարարութիւնը:

Այդ խուճապայնութիւնը կրկնապատկւում է Սիրիայի քիւրտ զինեալ խմբաւորումներին Միացեալ Նահանգների ցուցաբերած օժանդակութեան պատճառով, ինչի ներքոյ Անգարայում տեսնում են քրտական պետական միաւորում ստեղծելու յստակ միտում: Հէնց դրա համար Անգարան խափանեց քրտերի մասնակցութիւնը Սիրիայի հարցով Ժընեւի վերջին խորհրդաժողովին: Նախօրէին անդրադառնալով սիրիական Քոպանի քաղաք Միացեալ Նահանգների կառավարութեան ներկայացուցչի այցելութեան եւ քրտական «Փի.Ուայ.Տի.» կուսակցութեան մարտիկների հետ հանդիպման փաստին` Էրտողանը յայտարարել է, թէ Միացեալ Նահանգներ պէտք է ընտրութիւն կատարի Թուրքիայի եւ քիւրտ ահաբեկիչների միջեւ: Սա յուսահատութեան եւս մէկ արտայայտութիւն է, որի շրջանակներում երկրի հարաւ-արեւելեան շրջաններում ու յատկապէս Տիգրանակերտում եւ Ճէզիրէում թուրքական իշխանութիւնները իսկական ջարդ են սկսել ոչ միայն քիւրտ անջատողականների, այլեւ խաղաղ բնակիչների շրջանում:

Թուրքիան փաստացի մերձաւորարեւելեան իր քաղաքականութեան մէջ տանուլ է տալիս բացարձակապէս ամէն ինչ` գնալով «վա բանկ»` նոյնիսկ խաղատախտակին դնելով սեփական տարածքային ամբողջականութիւնը: Թուրքիան նմանուել է թակարդն ընկած գազանի, ինչը, սակայն, նրան դարձնում է է՛լ աւելի վտանգաւոր ու անկանխատեսելի: Փակուղային նման իրավիճակներից դուրս գալու համար Անգարան սովորաբար դիմում է վտանգաւոր եւ անկանխատեսելի հետեւանքներով յղի սադրանքների: Այդպիսի սադրանք էր նախորդ տարուայ նոյեմբերի վերջին ռուսական ռմբակոծիչը Սիրիայի սահմանին ոչնչացնելու թուրքական ՌՕՈՒ-ի քայլը, որը նպատակ ունէր խափանել ԻՊ-ի դէմ Ռուսաստան-Արեւմուտք համախմբման ձեւաւորումը: Եւ հիմա հարցն այն է` ի՞նչ է Անգարան ձեռնարկելու այս անգամ:

Անցած շաբաթ Թուրքիան կրկին յայտարարեց ռուսական ռազմական ինքնաթիռների կողմից իր օդային սահմանները խախտելու մասին: Չնայած ՆԱՏՕ-ի խաղաքարտը կրկին կիրառելու Անգարայի փորձերին` դաշինքն այս անգամ դրան նկատելիօրէն սառը վերաբերուեց: Դրանից յետոյ թուրքերը դիմեցին երկրորդ սադրանքին` թոյլ չտուեցին Ռուսաստանին «Բաց երկնքի մասին» պայմանագրի շրջանակներում ստուգողական թռիչք իրակնացնել իրենց տարածքի վրայով: Մոսկուան անմիջապէս դա վերագրեց Թուրքիայի կողմից Սիրիայի տարածք ցամաքային ներխուժման  նախապատրաստմանը: Որ դա միանգամայն հնարաւոր զարգացում էր, հաստատեց Սէուտական Արաբիան: Ռիատը Ռուսաստանի մեղադրանքներին ի պատասխան յայտարարեց, թէ պատրաստ է հազարաւոր զինուորներ ուղարկել, եթէ Թուրքիան Սիրիայում ցամաքային գործողութեան սկսի: Մի կողմից Անգարայի հասցէին Ռուսաստանի մեղադրանքներին Արեւմուտքի զգուշաւոր արձագանգը, միւս կողմից` Լաթաքիայում տեղակայուած իր ռազմական նորագոյն ՍՈՒ-35-Ս կործանիչներով համալրելու` Ռուսաստանի «ցուցադրական» քայլը Թուրքիային հասկանալի դարձրին, որ ցամաքային գործողութիւն  սկսելու դէպքում կարող է չստանալ Միացեալ Նահանգների եւ ՆԱՏՕ-ի աջակցութիւնը, եւ որ` Ռուսաստանը դրան միանշանակ պատասխանելու է յարձակումով:

Սիրիական ճակատում այս անյաջողութիւնները, իր համար վատթարացող իրավիճակը որեւէ ձեւով բեկել չկարողանալու հանգամանքը Անգարային կարող է ստիպել ճեղքման փորձ ձեռնարկել բոլորովին այլ ուղղութեամբ: Այս տեսանկիւնից հետաքրքրական է վարչապետ Ահմեթ Տաւութօղլուի այցը Ղազախստան եւ փետրուարի կէսերին ծրագրուած նախագահ Էրտողանի` Ազրպէյճան կատարելիք այցը: Ամենայն հաւանականութեամբ Տաւութօղլուն փորձելու է Նազարպայեւին իբրեւ միջնորդ օգտագործել Մոսկուայի հետ հաղորդակցութեան դուրս գալու համար, ինչից Քրեմլինը յամառօրէն եւ հետեւողականօրէն հրաժարւում է: Ասթանայում Տաւութօղլուի յաջողութիւնից կամ անյաջողութիւնից կարող է կախուած լինել  Էրտողանի` Պաքու կատարելիք այցի օրակարգը, այսինքն այն, թէ կը փորձի՞ արդեօք Անգարան գնալ հերթական յուսահատ  քայլին` ապակայունացնել Ռուսաստանի եւ Արեւմուտքի համար ոչ պակաս նուրբ` Հարաւային Կովկասի տարածաշրջանը: Այդ ապակայունացումը հնարաւոր է ոչ թէ Հայաստանի սահմանների նկատմամբ որեւէ ուղղակի ոտնձգութիւն ձեռնարկելով, ինչի հնարաւորութիւնը Մոսկուան կարծես թէ չէզոքացնում է Էրեբունու օդակայանը նոր ռազմաօդային սարքերով համալրելով, այլ` Ազրպէյճանի զինուժի միջոցով ԼՂ հակամարտութեան գօտին պայթեցնելով:

Յիշեցնենք, որ նախորդ տարի ռուս-թուրքական առճակատման առաջին փուլում` Պաքու կատարած Թուրքիայի վարչապետ Ահմեթ Տաւութօղլուի այցին, անմիջապէս յաջորդեց հակամարտ զօրքերի շփման գծի ողջ երկայնքով գրեթէ լիարժէք պատերազմական գործողութիւնների ծաւալումը: Անգարան այն ժամանակ ուղղակի ցոյց տուեց, թէ ինչպէս կարող է Ռուսաստանի դէմ օգտագործել ղարաբաղեան խաղաքարտը: Նոյն բեմագրութիւնը կարող է կիրառուել նաեւ Էրտողանի այցի միջոցով:

Առաջին հայեացքից թւում է, թէ դա կախուած է պաշտօնական Պաքուի դիրքորոշումից: Գտնուելով ռուսական սալի եւ թուրքական մուրճի արանքում` Պաքուն հիմա ձգտում է զերծ մնալ դէպի Մոսկուա կամ դէպի Անգարա յստակ դիրքաւորումից: Գուցէ Էրտողանն իսկապէս Պաքու է այցելում` Ազրպէյճանին հէնց այդ միանշանակ քաղաքական կողմնորոշմանը դրդելու համար: Սակայն չի կարելի բացառել, որ իրավիճակը շփման գծում կարող է սրուել նոյնիսկ անկախ Պաքուի ցանկութիւնից` հաշուի առնելով, թէ իրականում որքան մեծ է ազրպէյճանական բանակի վրայ Թուրքիայի ազդեցութիւնը: Բացի այն, որ Նախիջեւանի առանձացուած համազօրային բանակը գրեթէ լիարժէք պատկանում է Թուրքիային, վերջինս գրեթէ ամբողջական վերահսկողութիւն է իրականացնում նաեւ ազրպէյճանական բանակի սպայակազմի նկատմամբ: Իսկ սա ժամանակի վրայ աշխատող ռումբ է, որը կարող է գործի դրուել ցանկացած պահի:

 

 

Նախորդը

Թուրք-Վրացական Սահմանային Նոր Անցակէտը, Հայեացք` Երեւանից

Յաջորդը

Ազրպէյճան. Ընկերային Խնդիրներից` Քաղաքական Խնդիրներին

RelatedPosts

Զախարովա. «Ռուսիան Պատրաստ Է «Թրամփի Ուղի»-ին  Միանալու Տարբերակները Ուսումնասիրելու»
Գլխաւոր լուրեր

Զախարովա. «Ռուսիան Պատրաստ Է «Թրամփի Ուղի»-ին Միանալու Տարբերակները Ուսումնասիրելու»

January 31, 2026
Հայաստանը Եւրոպական Միութեան Խաղաղութեան  Հիմնադրամէն Պիտի Ստանայ 10 Միլիոն  Եւրոն. Հունգարիան Վերցուցած Է Արգելքը
Հայկական

Եւրոպական Միութիւնը Հայաստանին Աջակցութեան Նոր Միջոց Կը Տրամադրէ

January 31, 2026
Քոչարեան. «ԹՐԻՓՓ-ը Մեր Մեծագոյն  Անվտանգային Սպառնալիքը Պիտի Դառնայ»
Գլխաւոր լուրեր

Քոչարեան. «ԹՐԻՓՓ-ը Մեր Մեծագոյն Անվտանգային Սպառնալիքը Պիտի Դառնայ»

January 30, 2026
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.