Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Թուրք-Վրացական Սահմանային Նոր Անցակէտը, Հայեացք` Երեւանից

February 17, 2016
| Հայկական
0
Share on FacebookShare on Twitter

Kevork Bedrossian_2016ԳԷՈՐԳ ՊԵՏՐՈՍԵԱՆ
Թուրքագէտ

Շաբաթներ առաջ Թուրքիան եւ Վրաստանը բացեցին սահմանային նոր անցակէտ, որը թուով երրորդն է շուրջ 270 քմ երկարութեամբ ձգուող թուրք-վրացական սահմանին: Անցակէտի թուրքական հատուածը կոչւում է Չըլտըր/Աքթաշ, իսկ վրացական հատուածը` Կարծախի: Անուանումներն էլ կապուած են մօտակայ բնակավայրերի հետ:

Նոր անցակէտը վրաց-թուրքական սահմանի հարաւային հատուածում է Ախալքալաքի հարեւանութեամբ: Թուրքիայի եւ Վրաստանի միջեւ միւս երկու սահմանային անցակէտերից մէկը Սեւ ծովի ափով կապում է Պաթումն ու Համշէնը (Սարպի), միւսը` Ախալցխան եւ Արտահանը (Թիւրքկէօզու/Վալէ):

Մեզ համար նոր անցակէտի գործարկումը կարեւորւում է նրանով, որ ճանապարհային հաղորդակցութեան տեսանկիւնից Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հեռաւորութիւնը բաւականին կրճատւում է:

Օրինակ, հայ-վրացական սահմանի Պաւրայի սահմանային անցակէտից ներկայիս Թուրքիայի Կարս քաղաք հասնելու համար ճանապարհը կրճատւում է շուրջ 125 քմ-ով եւ մի քանի ժամով` հաշուի առնելով տեղանքի բարդութիւնները, որտեղով անցնում է Ախալցխան ու Կարսը կապող ճանապարհը:

Գաղտնիք չէ, որ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ փակ սահմանների պայմաններում երկու երկրների միջեւ աշխուժ առեւտուր եւ բեռնափոխադրումներ են իրականացւում, ի հարկէ, սա աւելի շատ միակողմանի բնոյթ է կրում` թուրքական ապրանքներ` հայկական շուկայի համար եւ/կամ հայաստանցի աշխատողներ` Թուրքիայում: Հայաստանն ու Թուրքիան ցամաքային ճանապարհով կապելու տարանցիկ երկրի դերն էլ Վրաստանինն է:

Վրաստանի տարածքն էլ երկուստեք օգտագործւում է ոչ միայն ցամաքային բեռնափոխադրումների, այլ նաեւ ուղեւորափոխադրումների համար: Ուղեւորափոխադրումներից օգտուելու նպատակն աշխատանքն է կամ մանր առեւտուրը, սակայն քիչ չէ նաեւ այն հայերի թիւը, ովքեր ցանկանում են սեփական աչքով տեսնել սահմանային փշալարերից արեւմուտք մնացած հայրենիքը: Մասնաւորապէս Հայաստանի Հանրապետութեան եւ ներկայիս Թուրքիայի միջեւ սահմանի անմիջական հարեւանութեամբ, թուրքական հատուածում գտնուող հրաշագեղ Անի այցելել ցանկացողները ստիպուած են կտրել հսկայական տարածութիւն` հատել հայ-վրացական սահմանը, Ախալքալաքով Փարուանայ գետին զուգընթաց անցնել Ախալցխայ քաղաք, ապա լեռնային Արտահանով հասնել Կարս, որից յետոյ միայն` Անի: Երկար ժամեր, լեռնային ոչ դիւրին ճանապարհ: Նոր անցակէտը հեշտացնում է սահմանից այն կողմ Հայաստանն ու հայկական հարուստ պատմամշակութային ժառանգութիւնը տեսնել ցանկացողների գործը:

Ի հարկէ, սա չի նշանակում, որ Թուրքիա-Վրաստան սահմանի միւս երկու անցակէտերը կորցնում են Հայաստանի համար իրենց նշանակութիւնը: Հաշուի առնելով սեւծովեան մայրուղու յարմարաւէտութիւնը խոշոր բեռնատարների համար, ինչպէս նաեւ` Թուրքիայի արդիւնաբերական քաղաքների տեղաբաշխումը, կարելի է սպասել, որ Թուրքիայից Հայաստան բեռնափոխադրումների զգալի մասը, այնուամենայնիւ, կը շարունակուի հէնց Սարպիի անցակէտով, որը Սեւ ծովի ափին է:

Վերադառնալով նոր անցակէտի թեմային` պէտք է նշել, որ Վրաստանի հայաբնակ Ախալքալաք քաղաքից ոչ հեռու բացուած անցակէտը ստանում է տարածաշրջանային նշանակութիւն, քանի որ այն նախ սպասարկում է Վրաստանին եւ յատկապէս մեր հիւսիսային հարեւանի հարաւ-արեւմտեան շրջանների համար աւելի յարմար ուղի է առաջարկում: Նոր անցակէտից, ինչպէս նշեցինք, որոշակիօրէն օգտուելու են Հայաստանի քաղաքացիները, իսկ աշխարհագրական դիրքն ու առաւել կարճ հեռաւորութիւնն Ազրպէյճանից թոյլ կը տայ նաեւ այս երկրին օգտուել նոր անցակէտից: Բացի այդ, Ախալցխա-Արտահան անցակէտից կարող են օգտուել Իրանից բեռներ (հիմնականում վառելիք) տեղափոխող բեռնատարները, որոնց պարագայում Թուրքիան տարանցիկ երկիր է, իսկ Վրաստանը` կա՛մ վերջնակէտ, կամ կրկին տարանցիկ երկիր: Նոր անցակէտն էլ աւելի դիւրին է դարձնում իրանցի վարորդների աշխատանքը:

Եւ ահա այս տեսանկիւնից Հայաստանում կառուցուող Հիւսիս-հարաւ մայրուղին իրանական ինքնաշարժների եւ բեռնակառքերի համար թուրքական տարանցիկ (նաեւ որակեալ) ճանապարհներին այլընտրանք կարող է դառնալ: Ի հարկէ, սա առանձին վերլուծութեան թեմա է, այն էլ` շատ կարեւոր: Բայց որ ժամանակի տեսանկիւնից այս հարցում յետ ենք մնում, ցոյց է տալիս թուրք-վրացական նոր անցակէտի գործարկումը:

 

Թուրքագիտական փորթալ

Նախորդը

Հայրենի Կեանք

Յաջորդը

Թուրքական Հնարաւոր Սադրանք` Լեռնային Ղարաբաղում

RelatedPosts

Զախարովա. «Ռուսիան Պատրաստ Է «Թրամփի Ուղի»-ին  Միանալու Տարբերակները Ուսումնասիրելու»
Գլխաւոր լուրեր

Զախարովա. «Ռուսիան Պատրաստ Է «Թրամփի Ուղի»-ին Միանալու Տարբերակները Ուսումնասիրելու»

January 31, 2026
Հայաստանը Եւրոպական Միութեան Խաղաղութեան  Հիմնադրամէն Պիտի Ստանայ 10 Միլիոն  Եւրոն. Հունգարիան Վերցուցած Է Արգելքը
Հայկական

Եւրոպական Միութիւնը Հայաստանին Աջակցութեան Նոր Միջոց Կը Տրամադրէ

January 31, 2026
Քոչարեան. «ԹՐԻՓՓ-ը Մեր Մեծագոյն  Անվտանգային Սպառնալիքը Պիտի Դառնայ»
Գլխաւոր լուրեր

Քոչարեան. «ԹՐԻՓՓ-ը Մեր Մեծագոյն Անվտանգային Սպառնալիքը Պիտի Դառնայ»

January 30, 2026
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.