22-28 փետրուարին, Պուլկարիոյ մայրաքաղաք Սոֆիայի մէջ տեղի կ՛ունենայ կռփամարտի 67-րդ միջազգային մրցաշարք մը:
Հայաստանի կռփամարտի ֆետերասիոնին մամլոյ քարտուղարութիւնը յայտնեց, որ այս մրցաշարքին Հայաստան կը մասնակցի հետեւեալ 9 մարզիկներով. Արթուր Յովհաննիսեան (49 քկ), Նարեկ Աբգարեան (52 քկ), Արամ Աւագեան (56 քկ), Սամուէլ Բարսեղեան (60 քկ), Յովհաննէս Պաչքով (64 քկ), Արման Դարչինեան (69 քկ), Արման Յովիկեան (75 քկ), Նարեկ Մանասեան (91 քկ) եւ Անուշիկ Գրիգորեան (51 քկ):