Նախորդ շաբաթավերջին տեղի ունեցած եւրոպական ֆութպոլի ախոյեանութեան մրցումներուն ծիրին մէջ, Անգլիոյ դասաւորման պարագլուխի դիրքին վրայ գտնուող Լայսթըր Սիթի ամրապնդեց իր դիրքը` 3-1 արդիւնքով յաղթելով Մանչեսթըր Սիթիին, որ 2-րդ դիրքէն նահանջեց 4-րդ դիրք:
Թոթենհամ առաջին անգամ ըլլալով բարձրացաւ 2-րդ դիրք:
Մանչեսթըր Եունայթըտ չկրցաւ յաղթել Չելսիի, երբ մրցումին կորսուած վայրկեանին Տիեկօ Քոսթա նշանակեց Չելսիի հաւասարութեան կոլը (1-1):
Սպանիոյ մէջ Պարսելոնա 2-0 արդիւնքով յաղթելով Լեվանթէին, հաստատեց մրցանիշ մը` 28 մրցում մնալով անպարտելի:
Ֆերնանտօ Թորես Աթլեթիքօ Մատրիտի հետ նշանակեց իր 100-րդ կոլը, երբ անոր կազմը 3-1 արդիւնքով յաղթեց Էյպարի:
Ռէալ Մատրիտ եւս յաղթանակ մը արձանագրեց, երբ Կրանատայի դէմ տեղի ունեցած մրցումին (2-1) աւարտէն 5 վայրկեան առաջ Լուքա Մոտրիչ նշանակեց յաղթանակի կոլը:
Գերմանիոյ մէջ պարագլուխի դիրքին վրայ գտնուող Պայէրն Միւնիխի եւ անոր անմիջական մրցակիցին` Պորուսիա Տորթմունտի միջեւ 8 կէտի տարբերութիւնը մնաց անփոփոխ` նկատի ունենալով, որ անոնք երկուքն ալ հաւասարութիւններ արձանագրեցին:
Իտալիոյ մէջ Նափոլի, որ յաղթեց Քարփիի (1-0), իր ակումբին պատմութեան մէջ մրցանիշ մը հաստատեց, երբ արձանագրեց իր 8-րդ յաջորդական յաղթանակը:
Իր կարգին` Եուվենթուս, յաղթելէ ետք Ֆրոսինոնէի (2-0), իր ակումբին մէջ նոր մրցանիշ մը հաստատեց` յաջորդաբար 14-րդ մրցումին յաղթանակ արձանագրելով:
Ստորեւ` շաբաթավերջի մրցումներուն արդիւնքները.
ԱՆԳԼԻԱ. 25-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ. | ||
| Մանչեսթըր Սիթի – Լայսթըր Սիթի | 1-3 | |
| Ասթոն Վիլա – Նորուիչ | 2-0 | |
| Լիվըրփուլ – Սանտըրլենտ | 2-2 | |
| Նիւքասըլ – Ուեսթ Պրոմուիչ | 1-0 | |
| Սթոք Սիթի – Էվըրթըն | 0-3 | |
| Սուանզի – Քրիսթալ Փալաս | 1-1 | |
| Թոթենհամ – Ուաթֆորտ | 1-0 | |
| Սաութհեմփթըն – Ուեսթ Համ | 1-0 | |
| Պուրնըմաութ – Արսենալ | 0-2 | |
| Չելսի – Մանչեսթըր Եունայթըտ | 1-1 | |
| ԴԱՍԱՒՈՐՈՒՄ | ԿԷՏ | |
| 1.- Լայսթըր Սիթի | 53 (47-27) | |
| 2.- Թոթենհամ | 48 (45-19) | |
| 3.- Արսենալ | 48 (39-22) | |
«ՔԱԼՉԻՕ». 24-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ. | ||
| Պոլոնիա – Ֆիորենթինա | 1-1 | |
| Ճենովա – Լացիօ Ռոմա | 0-0 | |
| Հելաս Վերոնա – Ինթեր Միլան | 3-3 | |
| Ա. Սէ. Միլան – Ուտինեզէ | 1-1 | |
| Ֆրոզինոնէ – Եուվենթուս | 0-2 | |
| Նափոլի – Քարփի | 1-0 | |
| Սասուոլօ – Փալերմօ | 2-2 | |
| Թորինօ – Քիեւօ Վերոնա | 1-2 | |
| Աթալանթա – Էմփոլի | 0-0 | |
| Ա. Էս. Ռոմա – Սամտորիա | 2-1 | |
| ԴԱՍԱՒՈՐՈՒՄ | ԿԷՏ | |
| 1.- Նափոլի | 56 (53-19) | |
| 2.- Եուվենթուս | 54 (45-15) | |
| 3.- Ֆիորենթինա | 46 (42-23) | |
ՍՊԱՆԻԱ. 23-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ. | ||
| Աթլեթիքօ Մատրիտ – Էյպար | 3-1 | |
| Ռայօ Վայեքանօ – Լաս Փալմաս | 2-0 | |
| Աթլեթիքօ Պիլպաօ – Վիարէալ | 0-0 | |
| Սփորթինկ Խիխոն – Տեփորթիւօ Քորունա | 1-1 | |
| Լեվանթէ – Պարսելոնա | 0-2 | |
| Ռէալ Պեթիս – Վալենսիա | 1-0 | |
| Սելթա Վիկօ – Սեւիլլա | 1-1 | |
| Կրանատա – Ռէալ Մատրիտ | 1-2 | |
| ԴԱՍԱՒՈՐՈՒՄ | ԿԷՏ | |
| 1.- Պարսելոնա | 54 (56-17) | |
| 2.- Աթլեթիքօ Մատրիտ | 51 (34-11) | |
| 3.- Ռէալ Մատրիտ | 50 (66-21) | |
ԳԵՐՄԱՆԻԱ. 20-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ. | ||
| Այնթրախթ Ֆրանքֆորթ – Շթութկարթ | 2-4 | |
| Հանովըր-96 – Մայնց-05 | 0-1 | |
| Հերթա Պերլին – Պորուսիա Տորթմունտ | 0-0 | |
| Ինկոլսթատթ – Օկզպուրկ | 2-1 | |
| Շալքէ – Վոլֆսպուրկ | 3-0 | |
| Պայէր Լեւերքուզըն – Պայէրն Միւնիխ | 0-0 | |
| Համպուրկ – Քէօլն | 1-1 | |
| Հոֆընհայմ – Տարմսթատթ | 0-2 | |
| ԴԱՍԱՒՈՐՈՒՄ | ԿԷՏ | |
| 1.- Պայէրն Միւնիխ | 53 (50-9) | |
| 2.- Պորուսիա Տորթմունտ | 45 (52-24) | |
| 3.- Հերթա Պերլին | 35 (29-21) | |


