Պիելոռուսիոյ մայրաքաղաք Մինսքի մէջ 2-6 փետրուարին տեղի պիտի ունենայ Լիվենցեւի անուան բռնցքամարտի միջազգային մրցաշարքը, որուն Հայաստան պիտի ներկայանայ 6 բռնցքամարտիկներով: Կարէն Տօնականեան (60 քկ), Վլատիմիր Մարգարեան եւ Գոռ Երիցեան (69 քկ), Նիկոլ Արութիւնով (81 քկ), Հենրիկ Սարգսեան եւ Ռաֆայէլ Սիմոնեան (91 քկ): Հայ բռնցքամարտիկներուն մարզիչն է Արման Յարութիւնեան: