Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Յատուկ Գնդից` Հայկական Բանակ

Յունուար 28, 2016
| Անդրադարձ
0
Share on FacebookShare on Twitter

ԹԱԹՈՒԼ ՅԱԿՈԲԵԱՆ

Հայկական բանակի օր նշւում է ամէն տարուայ յունուարի 28-ը, քանի որ 1992 թուականի այդ օրը  Հայաստանի կառավարութիւնը ընդունեց «Հայաստանի Հանրապետութեան պաշտպանութեան նախարարութեան մասին»է որոշումը:

Իրականում, Հայկական բանակի ստեղծման ակունքները հասնում են մինչեւ 1990-ի օգոստոս, երբ Խորհրդային Հայաստանում իշխանութեան եկաւ Հայոց համազգային շարժումը` մայիսին կայացած խորհրդարանական ընտրութիւններում յաղթելով համայնավարներին:

Նորընտիր վարչապետ, ՀՀՇ-ի գաղափարախօս Վազգէն Մանուկեանը օգոստոսի 21-ին ստորագրեց թիւ 411 հրամանագիրը, որը կրում էր «Հայաստանի Հանրապետութեան Նախարարների խորհրդի որոշումը ներքին գործերի նախարարութեանն առընթեր յատուկ ստորաբաժանումներ ստեղծելու մասին»: Ընդ որում, ստորաբաժանումը ձեւաւորուելու էր կամաւորութեան սկզբունքով:

Որոշման մէջ մասնաւորապէս ասւում էր. «Ելնելով Գերագոյն խորհրդի կողմից հռչակուած նպատակից` սկսելու անկախ պետականութիւն հաստատելու գործընթացը, սահմանակից շրջանների պաշտպանութեան, խմբակային զինուած յանցագործութիւնների դէմ պայքարի անհրաժեշտութիւնը® Նախարարների խորհուրդը որոշում է ստեղծել հանրապետութեան պաշտպանութեան եւ հասարակական կարգի պահպանութեան յատուկ ստորաբաժանումներ»:

Աւելի յստակ` դա Յատուկ գունդն էր, որի առաջնային խնդիրներից էր «սահմանամերձ շրջանների պաշտպանութեան եւ բնակչութեան անվտանգութեան ապահովումը»:

Հետագայում Վազգէն Մանուկեանը ասել է. «Որպէս վարչապետ ես ստորագրեցի հրամանը` ստեղծել պաշտպանութեան կոմիտէ, հրամանը կար, չէի հրապարակում, սպասում էի, որ յարմար պահ լինի, Մոսկուայի գլուխը ուրիշ բանով զբաղուած լինի, որ այդ հրամանը տանենք առաջ առանց վտանգելու քաղաքական մեր իրավիճակը: Եւ դա յաջողուեց, ստեղծուեց Պաշտպանութեան կոմիտէն»:

Մի քանի օր անց` 1990-ի օգոստոսի 29-ին, Գերագոյն խորհրդի նախագահ եւ երկրի փաստացի առաջնորդ Լեւոն Տէր Պետրոսեանի ստորագրութեամբ Հայոց ազգային բանակը` ՀԱԲ-ը, զինաթափ արուեց:

Վազգէն Մանուկեան. «Ոչ կարգաւորուած խմբերը միշտ մեծ վտանգ են ներկայացնում երկրի կայունութեան եւ պաշտպանութեան հարցում: Մեզ պէտք էր բոլոր կռուող տղաներին մտցնել կառոյցների մէջ: Յատուկ գնդի ձեւաւորումը կարծես թէ միակ հնարաւոր լուծումն էր: Զինուած ջոկատների տղաների մի մասը համաձայնուեցին մտնել այդ գնդի մէջ: Նոյնիսկ ուրախացան, որովհետեւ նրանք ուզում էին ծառայել իրենց հայրենիքին, եւ դա օրինական ճանապարհ էր, կառավարութեան որոշումով իրենք զէնք էին վերցնում իրենց ձեռքը եւ ծառայում հայրենիքին»:

Խորհրդային Հայաստանի ներքին գործերի նախարար (1990-1991) Քարլոս Ղազարեանը ասել է. «Ես մեկնեցի Մոսկուա, որպէսզի հիմնաւորեմ Յատուկ  գնդի ստեղծման նպատակը: Այն ժամանակ նախարարը Բակատինն էր: Կառավարութեան որոշումը կար, բայց Մոսկուան դեռ կար, մենք պարտաւոր էինք այդ հարցերը կարգաւորել: Ես Հայաստանի ղեկավարութեանը` Լեւոն Տէր Պետրոսեան, Բաբգէն Արարքցեան, Վազգէն Մանուկեան, խնդրեցի, որ իմ բացակայութեան ժամանակ շքերթներ, ցուցադրական այլ բաներ չարուեն, որպէսզի ես Մոսկուային կարողանամ ապացուցել, որ գունդը հասարակական կարգի պահպանման նպատակով է ստեղծուած: Բակատինը սեղանին դրեց թերթը եւ ասաց. «Դուք բանակ է՞ք ստեղծում»: Ասացի` ոչ, մենք ստեղծում ենք գունդ յանցագործութեան դէմ պայքարը ուժեղացնելու նպատակով»:

Սեպտեմբերի 2-ին ստեղծուեց կազմաւորման հիմնադիր խումբ Վազգէն Սարգսեանի ղեկավարութեամբ: Նա Գերագոյն խորհրդում հանդէս եկաւ յայտարարութեամբ եւ կոչ արեց անդամագրուել կառոյցին: Սեպտեմբերի 3-ին առաջին զինուորագրուողները արդէն շարքեր էին կանգնել Գերագոյն խորհրդի շէնքի մօտակայքում: Երկու օրում գրուեց 1200 դիմում: Մանդատային յանձնաժողովը մինչեւ սեպտեմբերի 23-ը 2000-ից ընտրեց 800-ին:

Քարլոս Ղազարեան. «Դժուարութիւններ եղան, տղաներից շատերը չէին ուզում, որ գունդը լինի միլիցիայի` ներքին գործերի նախարարութեան կազմում: Հետագայում նրանցից շատերը դարձան ներքին գործերի նախարարութեան աշխատակիցներ: Սկզբում չէին ուզում հագուստ: Մենք միլիցիայի հագուստ չհագցրեցինք, այլ ներքին զօրքերի: Ներքին գործերի նախարարութիւնը երկու տեսակ հագուստ ունէր»:

Սեպտեմբերի 15-ին Քարլոս Ղազարեանը` Վազգէն Սարգսեանի համաձայնութեամբ, Յատուկ գնդի հրամանատար նշանակեց Սերգէյ Առաքելեանին:

Սկզբնական շրջանում գունդը կազմուած էր 26 վաշտից. մայրաքաղաքային վեց վաշտ, որոնք ընդգրկուած էին առաջին եւ երկրորդ գումարտակներում, մէկ դեսանտային վաշտ եւ սահմանային յատուկ վաշտեր:

Սեպտեմբերի 24-ին գնդի կազմաւորման ընթացքին ծանօթանալու համար հաւաքակայան այցելեցին Գերագոյն խորհրդի նախագահ Լեւոն Տէր Պետրոսեանը, Վազգէն Սարգսեանը, Վանօ Սիրադեղեանը, հոգեւորականներ: Այդ օրը կայացաւ զինուորական քայլերգով ուղեկցուող շքերթ:

«Հասնինք Սասուն, մտնինք Վան` Մուշ, Ալաշկերտ, Արտահան»,- երգելով անցնում էին Յատուկ գնդի ներկայացուցիչները: Հոկտեմբերի 5-ին տեղի ունեցաւ գնդի երդման հանդիսաւոր արարողութիւնը: Ներկայ էր նաեւ վարչապետ Վազգէն Մանուկեանը:

Սերգէյ Առաքելեան. «Առաջինը ես ընդունեցի երդում ամբողջ գնդի առաջ: Աստուածաշնչի վրայ դնում էինք ձեռքը, միւս ձեռքին բռնած կարդում է երդման տեքսթը, որից յետոյ ստորագրում»:

Գուրգէն Մելքոնեանը գնդի հրամանատարներից էր. «Հայկական բանակ էր ստեղծւում, հայերէն էինք երգում: Հրամանները տրւում էին հայերէն: Յուզմունքից բոլորը լաց էին լինում: Ովքեր համազգեստ ունէին, յատկապէս մեծ մարդիկ, օձիքներ էին կրել: Սափրուած էին: Կային որոշ մարդիկ, որոնք չէին ուզում մօրուքներից հրաժարուել: Ֆիտայութիւնից դառնում էին զինուորական: Մեծ մասը երդուել էին, որ իրենք իրենց մօրուքները կը սափրեն այն ժամանակ, երբ Արցախը ազատագրուած կը լինի, կը լինի մերը»:

Վազգէն Մանուկեանը ողջոյնի խօսքում ասաց. «Այժմ մենք ունենք մեր հանրապետութիւնը: Այն դեռ լրիւ անկախ չէ: Բայց մենք քայլում ենք այդ ուղղութեամբ եւ կը հասնենք քաղաքական, տնտեսական անկախութեան: Մենք կ՛ունենանք հզօր պետութիւն, հզօր բանակ, հզօր տնտեսութիւն եւ կը վերադարձնենք մեր նախնիների փայլը»:

Այսպէս դրուեց Հայկական բանակի հիմքը:

Դա այն բանակն էր, որ կերտեց Արցախեան յաղթանակը:

 

 

Նախորդը

Մեր Զաւակները Եւ Մենք. Ինչպէ՞ս Խթանել Երեխան Առանց Հոգեկանը Ընկճելու

Յաջորդը

Հայոց Բանակի Օր. Մեր Սրբատաշ Խորանը

RelatedPosts

Կեանքէն Հեռացաւ Վաստակաւոր Բժիշկ, Մամուլի Ժրաջան Աշխատակից Եւ Ազգային Գործիչ Տոքթ. Կարպիս Հարպոյեանը
Անդրադարձ

Միացեալ Նահանգներու Առաջին Հայ Բժշկուհին` Էլիզա Մելքոն

Մայիս 12, 2025
Քանատայէն Երկու Ապտակ Թրամփի
Անդրադարձ

Քանատայէն Երկու Ապտակ Թրամփի

Մայիս 12, 2025
«Արաբական Գարուն»-ը` Իբրեւ Նոր Մարտահրաւէր Եւ Նոր Հնարաւորութիւն Չինաստանի Մերձաւորարեւելեան Քաղաքականութեան Համար
Անդրադարձ

«Արաբական Գարուն»-ը` Իբրեւ Նոր Մարտահրաւէր Եւ Նոր Հնարաւորութիւն Չինաստանի Մերձաւորարեւելեան Քաղաքականութեան Համար

Մայիս 12, 2025

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?