Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Միջազգային
    • Հայ Դատ
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • Լիբանանեան Կեանք
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Միջազգային
    • Հայ Դատ
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • Լիբանանեան Կեանք
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Հերոսը Չի Յանձնւում Կամ` Պատերազմի Ակնոցը

Յունուար 22, 2016
| Հայ Դատ
0
Share on FacebookShare on Twitter

ԼՈՒՍԻՆԷ ԹԵՒՈՍԵԱՆ

heros_012216

Այս անգամ ինձ հնարաւորութիւն է ընձեռնուել գրելու եւս մէկ մոռացուած հերոսի` արցախեան շարժման եւ պատերազմի առաջամարտիկ, Աստղաշէնի ինքնապաշտպանական ջոկատի հիմնադիր եւ հրամանատար Վլատիմիր Ղազարեանի մասին:

Վլատիմիր Ղազարեանը ծնուել է 1958 թուականին, Ասկերանի շրջանի Աստղաշէն գիւղում: Նախնական կրթութիւնը ստացել է հայրենի գիւղի ութամեայ դպրոցում, ուսումը շարունակել Պատարա գիւղի միջնակարգ դպրոցում: Այնուհետեւ ընդունուել է Ստեփանակերտի գիւղատնտեսական արհեստից վարժարանում: Բարձրագոյն կրթութիւնը ստացել է Երեւանի գիւղատնտեսական համալսարանի հաշուապահութիւն բաժնում: Աւարտելով ուսումը` վերադարձել է հայրենի գիւղ, ամուսնացել:

Համագիւղացի եւ համադասարանցի, այսօր Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան Ազգային ժողովի «Դաշնակցութիւն» խմբակցութեան պատգամաւոր Ռիտա Մնացականեանն այսպէս է բնորոշում Վլատիմիրին. «Եթէ նրան բնութագրէի երկու բառով, ապա կ՛ասէի` սկզբունքային եւ բազմաշնորհ: 10 տարի սովորել ենք միասին, եւ նրան լաւ գիտեմ: Դեռ մանկուց հիանալի գլուխ էր հանում ելեկտրոնիկայից եւ արհեստագիտութիւնից: Հիանալի դաշնամուր էր նուագում, տիրապետում էր ուսողութեան: Վլատիմիրը կարդացել է գիւղի գրադարանի բոլոր գրքերը,- նշում է նա եւ աւելացնում,- արցախեան շարժման տարիներին ես ականատես եղայ նրա` մի ընդունակութեանը եւս` մարդկանց համախմբելու, կազմակերպելու, իր յետեւից տանելու կարողութեանը»:

Արցախում ստեղծուած առաջին ինքնապաշտպանական, կամաւորական ջոկատներից մէկը եղել է Աստղաշէնի ջոկատը, որը հիմնադրել է Վլատիմիր Ղազարեանը: Սկզբնական շրջանում ջոկատը ստեղծուել է քաղաքացիական պաշտպանութեան պատրուակի տակ եւ կոչուել է «առաջին օգնութեան ջոկատ»: Ինքնապաշտպանական ջոկատին սկզբում անդամագրուել են 12, ամիսներ յետոյ` եւս 13 հոգի:

Աստղաշէնը Արցախի հայաբնակ գիւղերից միակը չէր, ուր հեռաւոր նպատակներով բոյն էին դրել թուրքաբարոյ ազերիները: Այդ պատճառով ջոկատի վրայ դրուած էր ոչ միայն դրսի թշնամուց գիւղը պաշտպանելու պարտաւորութիւնը, այլեւ` գիւղում ազգամիջեան ընդհարման սպառնալիքի կանխումը:

1989 թուականին գիւղը վերջապէս ազատագրուեց թուրքերից, սակայն դա չվրիպեց Արցախում շրջող օմօնականների աչքից, ովքեր «անձնագրային ռեժիմի» պատրուակով 1991 թուականի մայիսի 15-ին խուժեցին նաեւ Աստղաշէն եւ Շուշիի բանտ նետեցին 27 երիտասարդ աստղաշէնցիների: Նրանց թւում էր նաեւ Վլատիմիրը:

«Յիշում եմ` բանտարկութեան 28-րդ օրը, երբ մեր մարմինների վրայ առողջ տեղ չէր մնացել, ամբողջութեամբ պատուած էր կապտուկներով, նրանք արգելում էին մեզ նստել, ինչն անհնար էր մեզ ենթարկած տանջանքներից յետոյ, իսկ նստած տեսնելու դէպքում` եւս մի բաժին ծեծն ապահոված էր, այդ պատճառով խուցի ընկերներով հերթով հերթապահում էինք դրան մօտ: Պատարեցի մի տղայի խնդրեցի, որ իմ տեղ հերթապահի: Այդ օրը առաւօտեան ծեծկռտուքից յետոյ գիտակցութիւնս դեռ չէր վերականգնուել, չէի կարողանում կանգնել: Երիտասարդը փոխարինեց ինձ այդ օրը: Օրուան վերջում, սակայն, ինձ օգնութեան հասած երիտասարդին  դաժանաբար ծեծեցին: Մեղքի զգացումը խեղդում էր ինձ… Մինչեւ այսօր, երբ յիշում եմ, սիրտս ճմլւում է…»:

Բանտից ազատուելուց վերադարձել է ծանր վնասուածքներով: Վէրքերը դեռ չսպիացած` անցել է կամաւորական ջոկատ հաւաքելու գործին, սակայն բանտից ազատուելուց յետոյ ջոկատի ստեղծումը շատերի համար խենթութիւն էր: «Շատերը վախենում էին, որ նորից կը բռնուեն,- պատմում է Վլատիմիրը,- երկար աշխատանք է պահանջուել` տղաներին համոզելու, որ անհրաժեշտ է ջոկատի ստեղծումը»:

Պատարայի ինքնապաշտպանական ջոկատի հրամանատար, այնուհետեւ վաշտի հրամանատար Կարէն Արզումանեանի խօսքով` Վլատիմիրի կատարած գործը մեծ դեր է ունեցել Արցախեան պատերազմում:

«Նա Շարժման առաջին իսկ օրուանից նախաձեռնել է գիւղի կամաւորական ջոկատի ստեղծումը եւ նուիրուած իր գործին` ջանք ու եռանդ չի խնայել գիւղացիներին համախմբելու գործում,- նշում է Կ. Արզումանեանը,- նա պահանջկոտ եւ պատասխանատու էր  ջոկատի անդամների  նկատմամբ, եւ հրամանատարի այդ յատկանիշների շնորհիւ Աստղաշէնի ջոկատն իրեն ըստ արժանւոյն դրսեւորեց պատերազմում»:

Արցախում կամաւորական եւ ֆիտայական ջոկատների հիմքերի վրայ սկսեց ձեւաւորուել Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան Պաշտպանական բանակը, որում իր ներդրումն են ունեցել նաեւ Աստղաշէնի ջոկատի ազատամարտիկները:

Աստղաշէնի ջոկատի տղաները, Վլատիմիրի գլխաւորութեամբ, մասնակցել են Խոջալու որջի գրաւմանը, իսկ Ղարակեաւի կրակակէտի ոչնչացման առաջին գործողութեանը մասնակցել են միայն Վլատիմիր Ղազարեանն ու նրա եղբայր Եուրի Անտոնեանը, երկրորդ գործողութեան` Վլատիմիրը, Եուրին եւ Արմէնը, իսկ գրաւմանը պատիւ ունեցաւ մասնակցելու ամբողջ ջոկատը:

1993 թուականից Վլատիմիր Ղազարեանը զբաղեցրել է Ասկերանի շրջանի Պաշտպանութեան պետական կոմիտէի նախագահի պաշտօնը:

Պատերազմն աւարտուելուց յետոյ, 1996 թ. աշխատանքի է անցել միացեալ տնտեսութիւնում` որպէս գլխաւոր հաշուապահ:

Համագիւղացի Ռայա Պետրոսեանը Վլատիմիրի հետ չորս տարի աշխատել է գիւղի ակումբում: Նրա խօսքով, Վլատիմիրը գիւղի ամենահամարձակ եւ աշխատանքը սիրող երիտասարդն էր:

Չնայած նրան, որ Վլատիմիրն ակումբում աշխատում էր որպէս շարժապատկեր ցուցադրող, սակայն ակումբի բոլոր գործերն ինքն էր անում: Նա շատ աշխուժ եւ կազմակերպուած անձնաւորութիւն է», նշել է տիկին Ռայեան:

2003 թուականից` աշխատանքի բերումով Վլատիմիրը հաստատուել է Ստեփանակերտում, եւ հանդիսանում է Արցախի կազալցակայանների գլխաւոր մասնագէտը:

Չնայած նրան, որ ներկայ պահին բնակւում է Ստեփանակերտում, բայց ասում է. «Ես գիւղացի մարդ եմ, եւ գիւղը շատ եմ սիրում: Գիւղատնտեսութեան լաւ մասնագէտ եմ: Իմ գործը հող մշակելն է ու ագարակապանութիւնը: Որքան հնարաւոր է` փորձում եմ զբաղուել սիրած գործովս»,  ասում է նա:

«Մի առիթով վերջերս տղերքի հետ հաւաքուել էինք. որոշեցինք մերդիպուկ կրակելու հնարքները վերյիշել,- շարունակում է նա,- պարզուեց տարիքի հետ տեսողութիւնս սկսել է դաւաճանել ինձ: Յիշում եմ` վերցրի զէնքը եւ փորձեցի կրակել: Սակայն նայելով թիրախին` չէի տեսնում նշանահատիկը, եւ հակառակը` նշանահատիկին նայելով` կորցնում էի թիրախը: Մի միտք կրծեց ուղեղս` միթէ՞ ես այլեւս չեմ կարողանալու պաշտպանել իմ հայրենիքը: Չկարողացայ զսպել ինձ, յուզուեցի…»:

Վլատիմիրը տուն վերադառնալով` պատուիրեց յատուկ` «երկու յարկանի ակնոցներէ, ներքեւինը` 3, վերեւինը` 5 համարի, որի միջոցով տեսնում էր ե՛ւ նշանահատիկը, ե՛ւ թիրախը:

«Երեխաներս կատակով այդ ակնոցները պատերազմի ակնոց են անուանում: Այդ ակնոցն է, որ պէտք եղած դէպքում` նորից հնարաւորութիւն կը տայ ինձ պայքարելու եւ շարունակելու սկսած գործս… Ես չեմ կարող անտարբեր նստել: Մեր հարցը դեռ լուծուած չէ: Ժողովուրդը չի ուզում պատերազմել, բայց առանց պատերազմի խնդիրը չի կարգաւորուի,- ասում է Վլատիմիրը,- ես վստահ եմ, որ այսօրուան սերունդը կ՛անի աւելին, քան մենք ենք արել, սակայն գալիք յաղթանակը իրականութիւն կը դառնայ միայն միասնական պայքարի արդիւնքում: Երիտասարդներին պէտք է գալու ծերուկ հրամանատարների փորձն ու խորհուրդները: Պատերազմն իր օրէնքներն է թելադրում: Եթէ քարով ու մահակով, ունեցած սակաւաթիւ զէնքով կռուել եւ հասել ենք ազատագրուած Արցախին, ապա այս  ժամանակների զինատեսակներով, այս մակարդակի առաջընթացով հասած ու հասած ենք»:

 

«Ապառաժ»

 

Նախորդը

Աւետիս Ճեպեճեան` Օսմանեան Բանակի Հայ Բժիշկ Սպայի Մը Օրագրութիւնը

Յաջորդը

Նորակոչիկին Մեկնումը

RelatedPosts

Արցախի Մասին Հայ Դատի Յանձնախումբի Պատրաստած Թղթածրարը Յանձնուեցաւ Քանատայի Պաշտպանութեան Նախարար Հարժիթ Սաճճանի
Հայ Դատ

Արցախի Մասին Հայ Դատի Յանձնախումբի Պատրաստած Թղթածրարը Յանձնուեցաւ Քանատայի Պաշտպանութեան Նախարար Հարժիթ Սաճճանի

Մարտ 12, 2020
Կլոր Սեղան Ֆրանսայի Ազգային Ժողովին Մէջ.   «Հայութիւնը Ներկայ Աշխարհաքաղաքական Եւ Ներազգային Մարտահրաւէրներու Դէմ Յանդիման»
Հայ Դատ

Կլոր Սեղան Ֆրանսայի Ազգային Ժողովին Մէջ. «Հայութիւնը Ներկայ Աշխարհաքաղաքական Եւ Ներազգային Մարտահրաւէրներու Դէմ Յանդիման»

Յունուար 23, 2017
Նիքոլա Սարքոզի Հանդիպում Ունեցաւ Փարիզի Եւ Լիոնի Շրջանի Հայութեան Հետ
Հայ Դատ

Նիքոլա Սարքոզի Հանդիպում Ունեցաւ Փարիզի Եւ Լիոնի Շրջանի Հայութեան Հետ

Նոյեմբեր 19, 2016

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Միջազգային
    • Հայ Դատ
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • Լիբանանեան Կեանք
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In