Մելպուրնի մէջ (Աւստրալիա) տեղի ունեցող Աւստրալիոյ թենիսի կրան շլեմի միջազգային բաց մրցաշարքի Բ. հանգրուանի մրցումներուն ծիրին մէջ, ռուսահայ Մարկարիթա Գասպարեան, ամերիկացի Սերենա Ուիլիըմզ եւ ռուս Մարիա Շարափովա հանգիստ յաղթանակներ արձանագրելով ապահովեցին Գ. հանգրուանի իրենց տոմսերը:
Անոնց միացաւ նաեւ զուիցերիացի Ռոժէ Ֆետերեր, որ իր կարգին հանգիստ յաղթանակ մը արձանագրեց:
Սակայն մրցաշարքէն դուրս մնաց ռուս Սվեթլանա Քուզնեցովա:
Նշենք, որ Ա. հանգրուանին պարտութիւն կրողներուն կարգին եղաւ նաեւ 5-րդ դասուած սպանացի Ռաֆայէլ Նատալ, որ 7-6, 4-6, 3-6, 7-6 եւ 6-2 արդիւնքով անակնկալ պարտութիւն մը կրեց իր ազգակիցէն` Ֆերնանտօ Վերտասքոյէն:
Շարունակելով իր յաղթական երթը, ռուսահայ Մարկարիթա Գասպարեան, որ կը գրաւէ աշխարհի դասաւորման 58-րդ դիրքը, ապահովեց Գ. հանգրուանի իր տոմսը, երբ, 6-4 եւ 6-4 արդիւնքով յաղթեց Քուրումի Նարայի (Ճափոն): Գ. հանգրուանին, 21 տարեկան Գասպարեան պիտի մրցի Եուլիա Փութինցեւայի դէմ (Ղազախստան):
Ստորեւ` Բ. հանգրուանին արձանագրուած կարգ մը կարեւորագոյն մրցումներուն արդիւնքները.
ԱՂՋԻԿՆԵՐ


Ռոպերթա Վինչի (Իտալիա, 13-րդ) – Իրինա Ֆալքոնի (Միացեալ Նահանգներ) 6-2 եւ 6-3:
Սերենա Ուիլիըմզ (Միացեալ Նահանգներ, առաջին) – Հսիեհ Սիւ – Ուէյ (Թայուան) 6-1 եւ 6-2:
Քաթերինա Պոնտարենքօ (Ուքրանիա) – Սվեթլանա Քուզնեցովա (Ռուսիա, 23-րդ) 6-1 եւ 7-5:
Մարիա Շարափովա (Ռուսիա, 5-րդ) – Ալիաքսանտրա Սասնովիչ (Պիելոռուսիա) 6-2 եւ 6-1:
Պելինտա Պենսիչ (Զուիցերիա, 12-րդ) – Թիմէա Պապոս (Հունգարիա) 6-3 եւ 6-3:
Քարլա Սուարես Նաւարօ (Սպանիա, 10-րդ) – Մարիա Սախարի (Յունաստան) 6-7, 6-2 եւ 6-2:
ՏՂԱՔ


Թոմաս Պերտիչ (Չեխիա, 6-րդ) – Միրզա Պասիչ (Պոսնիա) 6-4, 6-0 եւ 6-3:
Ռոժէ Ֆետերեր (Զուիցերիա, 3-րդ) – Ալեքսանտր Տոլկոփորով (Ուքրանիա) 6-3, 7-5 եւ 6-1:
Տաւիտ Կոֆին (Պելճիքա, 15-րդ) – Տամիր Տզումհուր (Պոսնիա) 6-4, 0-6, 6-4 եւ 6-2:
Քէյ Նիշիքորի (Ճափոն – 7-րդ) – Օսթին Քրայիչեք (Մ. Ն.) 6-3, 7-6 եւ 6-3:
Տոմինիք Թհէյմ (Աւստրիա, 19-րդ) – Նիքոլա Ալմակրօ (Սպանիա) 6-3, 6-1 եւ 6-3:
Կուիլերմօ Կարսիա – Լոփես (Սպանիա, 26-րդ) – Տանիել Պրենտծ (Գերմանիա) 4-6, 6-1, 7-6 եւ 6-3:
Ժիլ Սիմոն (Ֆրանսա, 14-րդ) – Եւգենի Տոնսքոյ (Ռուսիա) 6-3, 5-7, 7-6, 4-6 եւ 7-5:
Ռոպերթօ Պոթիսթա (Սպանիա, 24-րդ) – Տիւսան Լաժովիչ (Սերպիա) 4-6, 6-2, 4-6, 6-2 եւ 6-1:


