Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Մայրիկ, Մի՛ Սպաննիր Ինձ

Յունուար 12, 2016
| Անդրադարձ
0
Share on FacebookShare on Twitter

ԱՐԱ ՅԱՐՈՒԹԻՒՆԵԱՆ

Պաստառ` Մարտունու համաբուժարանում:
Պաստառ` Մարտունու համաբուժարանում:

Քսանամեայ Անահիտն Ախուրեանի ծննդատանն իր առաջնեկին է ունեցել: Ասում է` տղայ էին ուզում, բայց աղջիկ ծնուեց: «Իսկ եթէ նորից աղջիկ ունենա՞ք» հարցին Անահիտը չի հասցնում պատասխանել. սկեսուրն է կողքից միջամտում.

– Երրորդը կը բերեն, էնքան, մինչեւ տղայ ունենան:

Հայաստանում սեռով պայմանաւորուած վիժումների պատճառով տարեկան չի ծնւում 1400 աղջիկ` ըստ ՄԱԿ-ի Բնակչութեան հիմնադրամի (UNFPA) տուեալների: Ընդհատում են յղիութիւնը` սպասելով, որ յաջորդը տղայ կը լինի: Այս ցուցանիշը մտահոգիչ է յատկապէս մարզերում:

Ախուրեանի մօր եւ մանկան առողջութեան պահպանման կենտրոնի մանկաբարձ, կնոջական հիւանդութիւնների մասնագէտ Ալլա Անտոնեանն ասում է, որ բնակչութեան մտայնութիւնում դեռ առկայ է անպայման տղայ երեխայ ունենալու գաղափարը:

Գաւառի բժշկական կենտրոնը:
Գաւառի բժշկական կենտրոնը:

«Պայքար տանում ենք հնարաւորինս, բայց արդիւնաւէտ չէ, որովհետեւ մէկ է, եթէ կինը որոշեց յղիութիւնն ընդհատել, ինչքան բացատրես, ինչքան համոզես, չի ստացուի: Ունեցել ենք դէպքեր, երբ երկրորդ յղիութեան ժամանակ ցանկութիւն են ունեցել արական սեռի երեխայ ունենալ, մէկ կամ երկու անգամ ընդհատում են արել, որովհետեւ ուզեցել են, որ երեխան անպայման լինի արական սեռի», ասում է նա:

Սեռով պայմանաւորուած վիժումների թուով առաջատար դիրքերում է Գեղարքունիքի մարզը: Այստեղ եւս գերիշխող է անպայման տղայ երեխայ ունենալու մտայնութիւնը: Այս տարուայ ինը ամիսներին Գաւառի ծննդատանը, օրինակ, ծնուել է 212 տղայ եւ ընդամէնը` 170 աղջիկ:

Մինչեւ 2060թ. մօտ 100 հազ. աղջիկ, այսինքն` ապագայ մայր, լոյս աշխարհ չի գայ Հայաստանում:

Գեղարքունիքի մարզում, սակայն, վերջին տարիներին նուազել է սեռով պայմանաւորուած վիժումների թիւը. պատճառն ամենեւին մտայնութեան փոփոխութիւնը չէ, այլ` մարզից մեծացող արտագաղթն ու ընդհանրապէս ծնունդների կրճատումը:

«Ազգաբնակչութիւնը տեղում չէ, այն քանակակազմը, որ պիտի յղիանար, ծննդաբերէր, վիժում անէր, դրսում է», ասում է Վազգանուշ Յովհաննիսեանը:
«Ազգաբնակչութիւնը տեղում չէ, այն քանակակազմը, որ պիտի յղիանար, ծննդաբերէր, վիժում անէր, դրսում է», ասում է Վազգանուշ Յովհաննիսեանը:

Գաւառի բժշկական կենտրոնի մանկաբարձա-կնախտաբանութեան բաժանմունքի վարիչ Վազգանուշ Յովհաննիսեանն ասում է, որ բնակչութիւնը շատ է պակասել, մարդիկ ընտանիքներով են գնում. «Ազգաբնակչութիւնը տեղում չէ, այն քանակակազմը, որ պիտի յղիանար, ծննդաբերէր, վիժում անէր, դրսում է»:

Երկրորդ պատճառը բժշկուհին համարում է տնային պայմաններում կատարուող դեղորայքային վիժումները:

«Կանայք յաճախ առանց բժշկի դիմելու` դեղատներից վերցնում են դեղորայքը եւ օգտագործում վիժման նպատակով: Բայց վերջին ժամանակներս այդ դեղը` «Սայթոթեք»-ը, դեղատներում առանց դեղատոմսի չեն տալիս: Նաեւ դա է պատճառը», նշում է բժշկուհին:

Նրա խօսքով, իրենց բուժհաստատութիւնում սեռով պայմանաւորուած վիժումներ չեն անում, քանի որ երեխայի սեռը հնարաւոր է որոշել յղիութեան 12-րդ շաբաթուանից յետոյ, իսկ այդ ժամանակահատուածում յղիութեան արհեստական ընդհատումն արգելուել է:

Գաւառի 29-ամեայ բնակիչ Արամն ասում է, որ երբեք երեխայի սեռի պատճառով թոյլ չի տայ իր կնոջ յղիութիւնն ընդհատել, սակայն  խոստովանում է` տղայ ունենալը ցանկալի է, բայց` ոչ պարտադիր.

«Շրջապատում մարդիկ կան, որ [սեռով պայմանաւորուած] վիժում արել են, իմ կարծիքով, դա շատ նեղ անձնական հարց է, խորհուրդ տալը ճիշդ չեմ համարում: Մտածում են, որ սերունդը շարունակող է պէտք, ազգանունը կրող: Ես համարում եմ` էդ աւելի շատ սպանութիւն կարելի է համարել»:

19-ամեայ Աննան իր առաջնեկին է սպասում, աղջիկ է լինելու: Նա ասում է` երեխայի սեռը կարեւոր չէ, կարեւորն առողջ երեխայ ունենալն է.

«Հիմա էն ժամանակներն են, որ երեխայ ունենալը շատ դժուար բան է, ու բոլորն էլ ձգտում են ունենալ առողջ երեխայ: Ես շատ ուրախ եմ, որ ունենալու եմ առողջ երեխայ: Ժողովրդի մէջ կայ մտածելակերպ, որ առաջինը տղայ են ուզում, բայց էդ արդէն մարդուց է գալիս»:

Տղայ երեխայի նախընտրութիւնը Հայաստանում միջինը վեց անգամ աւելի է. տասն անգամ` մարզերում, չորս անգամ` Երեւանում: Ըստ կանխատեսումների, եթէ միտումն այսպէս շարունակուի, մինչեւ 2060թ. մօտ 100 հազ. աղջիկ, այսինքն` ապագայ մայր, լոյս աշխարհ չի գայ:

«Սիվիլնեթ»

 

 

Նախորդը

50 Տարի Առաջ (12 Յունուար 1966)

Յաջորդը

Մալարիա-Դողտենդ – Malaria

RelatedPosts

Դպրեվանեան Ոգին.  Գիրքի Հանդէպ Սէրը Դպրեվանքին Մէջ
Անդրադարձ

Դպրեվանեան Ոգին. Գիրքի Հանդէպ Սէրը Դպրեվանքին Մէջ

Հոկտեմբեր 25, 2025
Փաշինեանը Փոխելու Շարժումը Չի Մարիր,  Այլ Նոր Թափ Կը Ստանայ
Անդրադարձ

Արդեօք Հայաստանի Ժողովուրդը Վերջապէս Պիտի Արթննա՞յ, Երբ Փաշինեանը Հրամայէ Ձերբակալել Կաթողիկոսը

Հոկտեմբեր 25, 2025
Ս. Յարութեան Հզօր Ազդեցութիւնը
Անդրադարձ

Հայ Մամուլը Ե՞րբ Իր Կոչումը Կը Վսեմացնէ Եւ Ե՞րբ Զայն Կը Նսեմացնէ (Հայ Մշակոյթի Ամսուան Առթիւ)

Հոկտեմբեր 25, 2025
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?