Լիբանանի պասքեթպոլի տղոց Ա. դասակարգի ախոյեանութեան 2-րդ հանգրուանի մրցումները կը սկսին վաղը` հինգշաբթի, 7 յունուարին, երբ տեղի կ՛ունենան երկու հանդիպումներ:
Ուրբաթ, 8 յունուարին տեղի կ՛ունենայ մրցում մը, իսկ այլ մրցումով մը այս հանգրուանը կ՛աւարտի շաբաթ, 9 յունուարին:
Նկատի ունենալով, որ խումբերը անզոյգ են, Հուփս այս հանգրուանին մրցում չունի կատարելիք: Ա. հանգրուանին հանգիստի մէջ էր Ռիատի Պէյրութ:
Ստորեւ` 2-րդ հանգրուանի մրցումներուն յայտագիրը.
| ՀԻՆԳՇԱԲԹԻ, 7 ՅՈՒՆՈՒԱՐ | ԺԱՄ | ԴԱՇՏ |
| Մութթահետ – Շանվիլ | 20:30 | Սաֆատի |
| Սաժես – Թատամոն | 20:30 | Ղազիր |
| ՈՒՐԲԱԹ, 8 ՅՈՒՆՈՒԱՐ | ||
| Ռիատի – Լուէյզի | 20:30 | Մանարա |
| ՇԱԲԱԹ, 9 ՅՈՒՆՈՒԱՐ | ||
| ՀՄԸՄ – Պիպլոս | 20:30 | Աղբալեան |


