Լիբանանի ֆութսալի Բ. դասակարգի ախոյեանութեան ծիրին մէջ, նախորդ շաբաթավերջին տեղի ունեցան 9-րդ հանգրուանի մրցումները:
Ա. խմբակին մաս կազմող ՀՄԸՄ Պէյրութ արձանագրեց տարեշրջանի իր երկրորդ յաղթանակը` 8-1 արդիւնքով պարտութեան մատնելով Արայա Շաապին:
ՀՄԸՄ Պէյրութ, որ այժմ կը գրաւէ իր խմբակին 9-րդ դիրքը, կատարած է 7 մրցում եւ իր տրամադրութեան տակ ունի 6 կէտ:
Իսկ ինչ կը վերաբերի Բ. խմբակին, ՀՄԸՄ Պուրճ Համուտ ոչ միայն բարձրացաւ 2-րդ դիրք, այլ նաեւ ապահովեց ֆայնըլ սիքսի մրցումներուն իր տոմսը, երբ բաւական տպաւորիչ յաղթանակով մը 5-1 արդիւնքով պարտութեան մատնեց Զուք Մոսպեհ Լուէյզին:
Նշենք, որ արձանագրուած այս յաղթանակին մէջ մեծ դեր ունէին նաեւ ՀՄԸՄ-ի համակիրները, որոնք ՀՄԸՄ-ի շեփորախումբին ընկերակցութեամբ քաջալերեցին ՀՄԸՄ-ի հնգեակը:
Ստորեւ` դասաւորումը.
Ա. ԽՄԲԱԿ | ՄՐՑ. | ԿԷՏ |
1.- Ամալ Պիքֆայա | 8 | 21 (46-12) |
2.- Հալուսիէ | 7 | 19 (58-7) |
3.- Ահլի Սայտա | 7 | 16 (37-21) |
……………………………………………………………………. | ||
9.- ՀՄԸՄ Պէյրութ | 7 | 6 (25-28) |
Բ. ԽՄԲԱԿ | ||
1.- Հուրիէ | 9 | 24 (72-17) |
2.- ՀՄԸՄ Պուրճ Համուտ | 9 | 22 (56-24) |
3.- Ներքին ապահովութեան ուժեր | 9 | 21 (46-22) |