Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

«Այս Պահին Ո՛չ Մեր Կողմից, Ո՛չ Իշխանութեան Կողմից Քոալիսիոն Կազմելու Առաջարկութիւն Չկայ» «Թերթ»-ի Հարցազրոյցը Աժ ՀՅԴ Խմբակցութեան Պատգամաւոր Արծուիկ Մինասեանի Հետ

Դեկտեմբեր 25, 2015
| Հարցազրոյց
0
Share on FacebookShare on Twitter

Minassyan-420x280

Այսօրուանից կանխատեսել, թէ ինչ է լինելու 2017 թուին, նշանակում է, որ դուք ՀՀԿ-ին հէնց այսօր արդէն շնորհել էք 50 տոկոսից աւելին: Ես այս մօտեցման հետ համամիտ չեմ: Tert.am-ի հետ զրոյցում ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցութեան պատգամաւոր Արծուիկ Մինասեանը: Պատգամաւորը նշեց, որ նրանք, ովքեր ապագայում դիտարկում են նախագահ Սերժ Սարգսեանի վարչապետութեան հարցը, ընդունում են, որ ՀՀԿ-ն շարունակելու է խորհրդարանում մեծամասնութիւն մնալ:

«ԹԵՐԹ».- Օրերս ԱԺ ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Հրանդ Մարգարեանը, անդրադառնալով իշխանութեան հետ քոալիսիոն կազմելու հաւանականութեանը, յայտարարել էր, որ Դաշնակցութիւնը պատասխանատուութիւնից փախչող չէ, բայց ամէն գնով քոալիսիոն կազմելու կողմնակիցը չէ: «Որոշակի պայմաններով կարող ենք ընդունել համագործակցութեան ինչ-որ ձեւ», ասել էր Հրանդ Մարգարեանը: Քննարկե՞լ էք` ի՛նչ պայմանների եւ ի՛նչ համագործակցութեան մասին է խօսքը:

ԱՐԾՈՒԻԿ ՄԻՆԱՍԵԱՆ.- Ո՛չ, չենք քննարկել:

«ԹԵՐԹ».- Մտադրութիւն, ցանկութիւն կա՞յ իշխանութիւնների հետ քոալիսիոն կազմելու:

ԱՐԾՈՒԻԿ ՄԻՆԱՍԵԱՆ.- Մենք մեր ցանկութիւնը, մեր հնարաւորութիւնները կապում ենք փոփոխութիւնների հետ: Եթէ մեր կողմից պաշտպանուող փոփոխութիւնները պէտք է կեանքի կոչուեն, ու դրա համար անհրաժեշտ կը լինի Դաշնակցութեան աջակցութիւնը` անկախ նրանից, թէ ինչպէս դա կը լինի` իշխանութեան մէջ մտնելո՞վ, իշխանութեան հետ համագործակցելո՞վ, քոալիսիոնո՞վ, մենք դրանից չենք խորշում: Մենք սահմանադրական փոփոխութիւնների հարցում ունեցել ենք բաւական սերտ համագործակցութիւն, առանձին հարցերի վերաբերեալ ունեցել ենք միատեսակ մօտեցումներ, եղել են հարցեր, որոնց վերաբերեալ տարբերակուած մօտեցումներ են եղել: Սահմանադրական փոփոխութիւնների բնագիրը կարող է կեանք դառնալ, եթէ շարունակուի այս գործընթացը, այսինքն` աշխատենք միասին, որովհետեւ մեծածաւալ աշխատանքը նոր է սկսւում, այն պահանջում է համատեղ աշխատանք: Բայց սա չի նշանակում, որ համատեղ աշխատանքը անպայման պէտք է տեղի ունենայ միայն քոալիսիոնի միջոցով, ամենեւին ոչ: Մենք մեզ երբեք չենք կաշկանդում վատը, բացասականը արձանագրելու իրաւունքից:

«ԹԵՐԹ».- Նկատի ունէք ստանձնել պատասխանատուութիւն առա՞նց քոալիսիոնին մաս կազմելու:

ԱՐԾՈՒԻԿ ՄԻՆԱՍԵԱՆ.- Մեզ համար պատասխանատուութիւնը ժողովրդի, պետութեան առաջ է, ոչ թէ` այս կամ այն ուժի, կամ անձի: Հետեւաբար, այս տեսանկիւնից, մենք արդէն իսկ ստանձնել ենք պատասխանատուութիւն, երբ սահմանադրական փոփոխութիւնների բնագիրը ընդունելի ենք համարել, ու սահմանադրական փոփոխութիւնների բնագիրը կեանքի կոչելը իւրաքանչիւր դաշնակցականի պատուի հարցն է: Անկախ նրանից` կը լինե՞նք իշխանութեան մէջ, թէ՞ ոչ, մենք պէտք է փորձենք սահմանադրական այս բնագիրը, դրոյթները կեանքի կոչել: Ո՛ր դէպքում աւելի արդիւնաւէտ կը լինի` կապուած է նաեւ մեր դիմացի կողմի պահուածքից:

«ԹԵՐԹ».- Իսկ ի՞նչ է յուշում իշխանութեան պահուածքը: Իրենք ուզո՞ւմ են ՀՅԴ-ի հետ աշխատել:

ԱՐԾՈՒԻԿ ՄԻՆԱՍԵԱՆ.- Այդ ցանկութիւնները պէտք է առաջարկի տեսքով ձեւակերպուեն: Այս պահին ո՛չ մեր կողմից, ո՛չ իրենց կողմից առաջարկութիւն չկայ:

«ԹԵՐԹ».- Պարո՛ն Մինասեան, խորհրդարանական կառավարման համակարգը որակուեց մի կողմից որպէս աւելի ժողովրդավար համակարգ, միւս կողմից` որպէս գործող նախագահի վերարտադրութեան հնարաւորութիւն: Նախագահ Սարգսեանն իր լրագրողների հետ մամուլի ասուլիսի ժամանակ չհերքեց, որ սահմանադրական փոփոխութիւններից յետոյ որեւէ պաշտօն չի զբաղեցնելու: Ստացւում է, որ դուք կողմ էք ժողովրդավարութեանը Սերժ Սարգսեանի վերարտադրութեան հաշուի՞ն, ինչպէ՞ս էք շարունակելու աշխատել իշխանութեան հետ հետագայում, եթէ նախագահն իսկապէս վերարտադրուի:

ԱՐԾՈՒԻԿ ՄԻՆԱՍԵԱՆ.- Նախ ասեմ, որ բացարձակ այդպէս չէ, որ խորհրդարանական կառավարման համակարգն ամենաժողովրդավարն է: Մենք ասել ենք, որ այն իրավիճակում, այն մշակութային արժէքներ կրող հասարակութիւնում, ինչպիսին Հայաստանն է, ամենաարդիւնաւէտ կառավարումը խորհրդարանականն է:

Ինչ վերաբերում է այս կամ այն անձի հետագայ պաշտօնին, ապա մենք այդպիսի ո՛չ ցանկութիւն, ո՛չ մտադրութիւն, ո՛չ կանխատեսում չենք կարող ունենալ: Ամէն անձ ինքն է իր ցանկութիւնների տէրը: Բայց դա չի նշանակում, որ իր մտածածը, իր ցանկութիւնը բացարձակ ճշմարտութիւն է բոլորի համար, կամ անպայմանօրէն իրականացուող դրսեւորում պէտք է լինի: Ակնյայտ է, որ այն փոփոխութիւնները, որոնք կան նոր սահմանադրութեան մէջ, պահանջում են մեծածաւալ աշխատանք, որտեղ պարտադիր պէտք է ներգրաւուեն քաղաքական բոլոր ուժերը: Նրանք, ովքեր իրենց մի կողմ դնեն այս աշխատանքից, նշանակում է, որ չեն ցանկանում, որ երկրում իրական, համակարգային փոփոխութիւններ լինեն:

Տեսէք, ասում էք, որ Սերժ Սարգսեանը չհերքեց® Ինչ է, ամէն անգամ պէտք է մարդը երդո՞ւմ ուտի, որ չի անելու մի բան, որի մասին արդէն ասել էր, որ չի անելու: Իսկ ի՞նչ էր ձեզ տալու, որ նորից ասէր` այո: Ինչ է, դադարելո՞ւ էին այս խօսակցութիւնները: Ինքն այն ժամանակ ասաց` ցանկութիւն չունեն, բայց խօսակցութիւնները չդադարեցին: Եւ մի կարեւոր հանգամանք. այսօրուանից կանխատեսել, թէ ի՛նչ է լինելու 2017թ.ին, նշանակում է, որ դուք ՀՀԿ-ին հէնց այսօր արդէն շնորհել էք 50 տոկոսից աւելին: Ես այս մօտեցման հետ համամիտ չեմ: Նրանք, ովքեր նախագահ Սարգսեանի վարչապետութեան հարցը դիտարկում են, դիտարկում են փաստօրէն այն կանխավարկածից, որ ՀՀԿ-ն շարունակելու է խորհրդարանում մեծամասնութիւն մնալ:

Այսինքն դուք ընդունում էք սա իրողութիւնը, ժողովրդին ուղարկում էք անյուսութեան գիրկը, որ այս երկրում հնարաւոր չէ իշխանութեան փոփոխութիւն: Եթէ անձը գալիս է իշխանութեան ազատ ընտրութիւնների միջոցով, նրան մի՛ վարկաբեկէք, թիրախ մի՛ դարձրէք, նրան թիւ մէկ թշնամի մի՛ դարձրէք ու յարձակում գործէք: Ձեր գլխաւոր թիրախը, երբ այս սահմանադրական փոփոխութիւններն իրողութիւն են, այլեւս ընտրական համակարգը պէտք է լինի:

«ԹԵՐԹ».- Խնդիրը նրանում է, որ ընդդիմութիւնը չի համարում Սերժ Սարգսեանին ազատ, արդար ընտրութիւններով ընտրուած, իսկ սահմանադրական հանրաքուէն գնահատում է որպէս կեղծուած, որին մասնակցել են արջի ծառայութիւններ մատուցողները:

ԱՐԾՈՒԻԿ ՄԻՆԱՍԵԱՆ.- Արջի ծառայութիւններ չէ, ես առանձին դէպքերում կարող եմ համեմատել նրանց այն կթան կովերին, ովքեր կաթը տալիս են, յետոյ կաթով դոյլը ոտքով թափում են: Եթէ ի վիճակի չես ապահովել քո կողմնակիցների այս կամ այն քուէարկութեան կողմնորոշումը, ի վիճակի չես համոզել մարդկանց` քո հեղինակութեան հաշուին, նշանակում է, որ անիմաստ է քո ծառայութիւնը: Իսկ ընտրական այսօրուան համակարգը խրախուսում է հէնց այս տեսակը: Խնդիրը համակարգի մէջ է` անկախ նրանից, թէ ո՛վ կը լինի իշխանութիւն: Ձեր կարծիքով, այսքան ընտրութիւնները, որ եղել են, անցել են ազա՞տ, արդա՞ր, թափանցի՞կ միջավայրում: Ընտրութիւնների ժամանակ քանի՞ անձ է փոխուել, բազմաթիւ, բոլորին մեղադրել են, բայց ոչ մէկը չի ասում, թէ համակարգն է մեղաւորը: 1991թ.ին ազատ, արդար ընտրութիւններով եկաւ նախագահը, յետոյ նոյն մարդն էր, Գերագոյն խորհրդի նախագահ էր, դարձաւ երկրի նախագահ: Ինչո՞ւ 95-ին, 96-ին այլանդակուեց: Նոյն մարդն էր: Ազատ ընտրութիւններով էր եկել, բա ինչո՞ւ արատաւորուեց: Այսօր «այո»-ն ծնուել է, շատ ծանր ծնունդ է եղել, նոյնիսկ ծնուելու պահին արդէն հիւանդոտ է, հիմա պէտք է առողջացնենք:

«ԹԵՐԹ».- Ի՞նչ առումով է հիւանդոտ:

ԱՐԾՈՒԻԿ ՄԻՆԱՍԵԱՆ.- Կասկածամտութեան, հանրային անվստահութեան միջավայրի պատճառով, որը ձեւաւորուել է: Ինչքան էլ ես համոզուած լինեմ, որ «այո»-ն անցել է, հասարակութեան մեծամասնութեանն իմ համոզմունքը դեռեւս բաւարար չէ, չնայած, ես հաշուարկել եմ, որ հնարաւոր չէր, որ «այո»-ն չանցնէր:

Նախորդը

Ես Իմ Տաքուկ Լիբանանի… (7)

Յաջորդը

Բառեր… Նոր Բառեր… Նոր Եզրեր… Նո՞ր…

RelatedPosts

Հոգեկան Սլացք Եւ Աննկարագրելի Ապրում Է Իգնատիոս Արք. Մալոյեանի Սրբադասումը». Մաշտոց Թ. Ծ. Վրդ. Զահթէրեան
Հարցազրոյց

Հոգեկան Սլացք Եւ Աննկարագրելի Ապրում Է Իգնատիոս Արք. Մալոյեանի Սրբադասումը». Մաշտոց Թ. Ծ. Վրդ. Զահթէրեան

Հոկտեմբեր 16, 2025
Համազգայինի «Գասպար Իփէկեան» Թատերախումբ.  «Մարդը Աթլանթիսէն» Թատերախաղին Մասին Հեղինակ Վաչէ Ատրունիի Եւ Բեմադրիչ Յակոբ Տէր Ղուկասեանի Հետ Յատուկ Հարցազրոյց
Հարցազրոյց

Համազգայինի «Գասպար Իփէկեան» Թատերախումբ. «Մարդը Աթլանթիսէն» Թատերախաղին Մասին Հեղինակ Վաչէ Ատրունիի Եւ Բեմադրիչ Յակոբ Տէր Ղուկասեանի Հետ Յատուկ Հարցազրոյց

Հոկտեմբեր 6, 2025
Զրոյց` Իրաքահայ Ազգային Կեդրոնական Վարչութեան Ատենապետ Կարապետ Գալուստեանի Հետ
Հարցազրոյց

Զրոյց` Իրաքահայ Ազգային Կեդրոնական Վարչութեան Ատենապետ Կարապետ Գալուստեանի Հետ

Սեպտեմբեր 30, 2025
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?