Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Թուրքական Կամպիթ* Կամ Եւրոպան Դարձեալ Պարտւում Է Թուրքիային

Դեկտեմբեր 16, 2015
| Ազդակ Գաղափարաբանական
0
Share on FacebookShare on Twitter

ԳԷՈՐԳ ԴԱՐԲԻՆԵԱՆ

gambit-1_121615gambit-2_121615Պրիւքսէլում կայացած Եւրոպական Միութիւն-Թուրքիա գագաթաժողովում որոշուել է, որ արդէն 2016-ից ԵՄ-ի եւ Թուրքիայի միջեւ սկսելու է գործել առանց մուտքի արտօնագրի դրութեան զգալիօրէն հեշտացնելով Թուրքիայի քաղաքացիների մուտքը ԵՄ: Բացի դրանից` նախատեսուել է Թուրքիա-ԵՄ գագաթաժողովները հրաւիրել տարին երկու անգամ` ԵՄ-ին Թուրքիայի անդամակցութեան արագացման նպատակով: Որոշուել է նաեւ, որ ԵՄ-ն Թուրքիային 3 միլիառ եւրօ կը տրամադրի, որպէսզի վերջինս պայմաններ ստեղծի Սիրիայից եւ Իրաքից փախստականներին իր տարածքում ապաստան տալու եւ գաղթականների հոսքերը նուազեցնելու նպատակով իր սահմանների վերահսկողութիւնն ապահովելու համար: Անգարայի հետ համաձայնագիր կը ստորագրուի, որով կը սահմանուի փախստականների հարցերով գործողութիւնների ծրագիրը:

Պրիւքսէլում կայացած այդ գագաթաժողովի արդիւնքները, կարելի է ասել, արձանագրում են Թուրքիայի դիւանագիտական յաղթանակը: Փաստացի օրակարգ է վերադառնում ԵՄ-ին Թուրքիայի անդամակցութեան` գրեթէ մոռացութեան մատնուած հարցը: Եթէ մինչ այժմ պրոցեսի թելը գտնւում էր Պրիւքսէլում, որն այդ թելն օգտագործում էր` իբրեւ Թուրքիայի սանձերը քաշելու լծակ, ապա հիմա այդ թելերն ակնյայտօրէն անցել են Անգարայի ձեռքը: Իրավիճակի նման կտրուկ փոփոխութիւնը պայմանաւորուած է ԵՄ-ին ուղղակի խուճապի եւ անելանելիութեան մատնած փախստականների անլուծելի թուացող հարցով, որը ԵՄ-ի հետ բանակցութիւններում դարձել է Թուրքիայի հիմնական խաղաքարտը:

ref-1_121615

Տեղի է ունեցել պարզագոյն գործարք` Թուրքիան համաձայնել է ստանձնել իր տարածքով դէպի Եւրոպա փախստականների հետագայ հոսքի դադարեցման պատասխանատուութիւնը, որի դիմաց Պրիւքսէլը համաձայնել է արագացնել Թուրքիայի անդամակցութիւնը ԵՄ-ին: Աւելի՛ն. Պրիւքսէլն իր վրայ է վերցրել փախստականների հոսքի դադարեցման ֆինանսաւորման խնդիրը` 3 միլիառ եւրոյի չափով, ինչը հսկայական «ներդրում» կարելի է համարել Թուրքիայում:

syrian-refugees-opener-615

Թէեւ փախստականներին Թուրքիայից դուրս չթողնելու խնդիրը լուծուելու է Անգարա-Պրիւքսէլ գործողութիւնների ծրագրով, ակնյայտ է, որ Թուրքիան իր վրայ գրեթէ պարտաւորութիւններ չի վերցնելու: Բանն այն է, որ գործնականում երբեք հնարաւոր չի եղել եւ չի լինելու ամբողջական վերահսկողութիւն սահմանել գաղթականութեան հոսքերի վրայ: Եւ չի բացառւում, որ անգամ Թուրքիային նման զիջումներ անելուց յետոյ Եւրոպան չձերբազատուի արաբ փախստականների` մղձաւանջային նոր հոսքերից: Այլ կերպ ասած` Թուրքիան, նուազագոյն ռիսքեր վերցնելով իր վրայ, փորձում է լուծել ԵՄ-ին անդամակցութեան խնդիրը` ի դէմս փախստականների հարցի` ձեռք բերելով Պրիւքսէլի վրայ ճնշում գործադրելու հիանալի միջոց:

Սա չի նշանակում, թէ ԵՄ-ին Թուրքիայի անդամակցութեան հարցն արդէն պէտք է լուծուած համարել: Պրիւքսէլն, ամենայն հաւանականութեամբ, դեռ կը փորձի խուսանաւել` հնարաւորինս ձգձգելով գործընթացը: Բայց փաստ է, որ այդ խուսանաւումների դաշտը նրա համար զգալիօրէն փոքրացել է:

Գագաթաժողովի արդիւնքները մեծացնում են Թուրքիայի քաղաքական կշիռը նաեւ սիրիական ճգնաժամի հարցում` փաստացի դառնալով այս ճակատում վերջին ամիսներին Թուրքիայի կրած դիւանագիտական ու քաղաքական խոշոր պարտութիւնների փոխհատուցման միջոց: Սա էական է յատկապէս թուրքական օդուժի կողմից ռուսական ռազմական ինքնաթիռի կործանումից յետոյ  ռուս-թուրքական յարաբերութիւնների վատթարացման պարունակում: Անգարան հիմա լրացուցիչ շահեր է ձեռք բերում` Ռուսաստանին Սիրիայից դուրս մղելու հարցում ստանալու համար Եւրոպայի աջակցութիւնը: Որքան սաստկանան Սիրիայի տարածքում ռուսական օդուժի օդային հարուածները, որքան նախագահ Պաշշար Ասատին Ռուսաստանի աջակցութեան պայմաններում երկար տեւի Սիրիայի իշխանափոխութեան գործընթացը, այնքան տեւական է լինելու նաեւ փախստականների հոսքը դէպի Թուրքիա եւ Եւրոպա: Հետեւաբար Անգարան հիմա լիակատար քաղաքական ու բարոյական իրաւունք է ստանում փախստականների հոսքի չդադարելու պատասխանատուութիւնը Ռուսաստանի վրայ բարդելու, դրանով իրեն ԵՄ-ի առջեւ արդարացնելու համար: Միւս կողմից` համաձայնելով Թուրքիայի պահանջներին եւ 3 միլիառ եւրօ անուղղակի «ներդրում» կատարելով այդ երկրում` Պրիւքսէլը փաստացի իմաստազրկում է Ռուսաստանի կողմից Թուրքիայի նկատմամբ տնտեսական պատժամիջոցների սահմանումը:

merkel-erdogan_121615

ԵՄ-ին Թուրքիայի անդամակցութեան հարցի օրակարգ վերադարձուելը Հայաստանի համար երկակի նշանակութիւն ունի: Մի կողմից որքան Անգարայի եւ Պրիւքսէլի միջեւ բանակցութիւններն թափ ստանան, այնքան Թուրքիայի իշխանութիւնները զգուշաւոր կը լինեն թէ՛ երկրի իսլամացման միտումներում, ինչը կարեւոր է Թուրքիայի հայկական համայնքի անվտանգութեան տեսակէտից, թէ՛ վերջին շրջանում աշխուժօրէն դրսեւորուող` դէպի Արեւելք ծաւալուելու համաթրքական նկրտումներում: Արեւելեան ճակատով Թուրքիայի գործողութիւնները պայմանաւորուած կը լինեն, թերեւս, Ռուսաստանի գործօնով: Որքան խորանայ առճակատումը, այնքան մեծ է լինելու հաւանականութիւնը, որ հէնց Հարաւային Կովկասն է դառնալու նրանց դիմակայութեան հիմնական «ռազմադաշտը»:

Միւս կողմից` փորձը ցոյց  է տալիս, որ որքան մօտենում, համատեղւում են Թուրքիայի եւ Արեւմուտքի շահերը, այնքան բարդանում է Հայոց ցեղասպանութեան միջազգայնօրէն ճանաչման գործընթացը: Արտաքուստ թւում է, թէ բանակցութիւնների աշխուժացումը յանգեցնելու է ԵՄ-ի կողմից Թուրքիային ներկայացուող` Հայոց ցեղասպանութեան ճանաչման նախապայմանի արդիականացմանը: Սակայն դա Թուրքիայի առջեւ անուղղակի, բարոյական պայման էր այն ժամանակ, երբ դրութեան տէրը Պրիւքսէլն էր, որն այդ հարցն աւելի շատ օգտագործում էր որպէս ԵՄ-ին Թուրքիայի անդամակցութեան գործընթացը զսպելու գործիք: Հիմա, երբ Թուրքիան բանակցութիւններում փաստացի թելադրողի դեր է ստանձնել, կարելի է չկասկածել, որ արեւմտեան երկրների կողմից Ցեղասպանութեան ճանաչման անգամ թոյլ ցանկութիւնները սառեցուելու են:

Յ. Գ. Անգարա-ԵՄ յարաբերութիւններում տեղի ունեցող այս վերադասաւորումներն ակամայ յիշեցնում են հեռաւոր 1922-23թթ., երբ Լոզանում կայացած երկարատեւ վեհաժողովի արդիւնքում գրեթէ ոչնչացած Թուրքիան կարողացաւ ծնկի բերել ներկայիս արեւմտեան երկրներին, գրեթէ ոչնչից ստանալ ներկայիս տարածքները եւ տանել իր պատմութեան մէջ դիւանագիտական թերեւս ամենախոշոր յաղթանակներից մէկը: 

*Կամպիթը ճատրակի խաղի բացման առաջին քանի մը շարժումներն են, ուր խաղացողը վտանգի տակ կը դնէ կամ կը զոհէ «տկար» քարեր, դիրքային կամ այլ առաւելութիւն ձեռք ձգելու համար: Փոխաբերական իմաստով նաեւ կը նշանակէ կանխաւ ծրագրուած վտանգաւոր քայլերու շարք:

Նախորդը

Հայրենի Կեանք

Յաջորդը

Թռի՛ Էլ` Էծ Է…

RelatedPosts

Հրատարակութիւններու Լուսանցքին.  Պատմագրական Մարտահրաւէր Եւ Ստանձնում
Ազդակ Գաղափարաբանական

Ռոստոմի Գաղափարական Աշխարհը` Բնագիրներու Ընդմէջէն

Յուլիս 6, 2019
Աշխատաւորի Կազմակերպման Անհրաժեշտութիւնը
Ազդակ Գաղափարաբանական

Միջազգայնական Համերաշխութեան Ռոստոմեան Ուղղուածութեան Հետքերով

Յուլիս 6, 2019
Դաշնակցական   Մամուլը
Ազդակ Գաղափարաբանական

Վահան Խորէնի (Տէր Գէորգեան) (1884-1920)

Յուլիս 6, 2019
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?