
Նախորդ շաբաթավերջին աւարտեցաւ «Ֆորմիւլա-1»-ի 2015-ի աշխարհի ախոյեանութիւնը, երբ տեղի ունեցաւ 19-րդ կրան փրին` Ապու Տապիի մէջ (Արաբական Միացեալ Էմիրութիւններ):
Առաջին դիրքը գրաւեց Նիքօ Ռոզպըրկ, որ 8″-ի առաւելութեամբ գերազանցեց իր խմբակիցը եւ արդէն իսկ տիտղոսը ապահոված Լուիս Հեմիլթընը:
Հեմիլթըն տարեշրջանը աւարտեց 10 յաղթանակով, մինչ Ռոզպըրկ` 6, իսկ Սեպասթիան Վեթել երեք կրան փրիի հանդիսացաւ առաջին:
Ինչ կը վերաբերի խումբերու ընդհանուր դասաւորման, «Մերսետես» բաւական առաջ ապահոված էր ախոյեանութեան տիտղոսը` կէտերու հսկայ տարբերութեամբ մը գերազանցելով Ֆեռարին:
Տասը խումբերուն մէջ Մանոր միակն ըլլալով ոչ իսկ մէկ կէտ կրցաւ ապահովել 19 կրան փրիներէ:
Ստորեւ` Ապու Տապիի կրան փրիին արդիւնքները.
1.- Նիքօ Ռոզպըրկ (Մերսետես) 1 ժամ 38′ 30″
2.- Լուիս Հեմիլթըն (Մերսետես) 8″ ուշ
3.- Քիմի Ռայքոնըն (Ֆեռարի) 19″ ուշ
4.- Սեպասթիան Վեթել (Ֆեռարի) 43″ ուշ
5.- Սերճիօ Փերեզ (Ֆորս Ինտիա) 1′ 03″ ուշ
6.- Տանիել Ռիքիարտօ (Ռետ-Պուլ) 1′ 05″ ուշ
7.- Նիքօ Հալքընպերկ (Ֆորս-Ինտիա) 1′ 33″ ուշ
Ստորեւ` վարորդներուն վերջնական դասաւորումը.
ԿԷՏ | |
1.- Լուիս Հեմիլթըն (Մերսետես) | 381 |
2.- Նիքօ Ռոզպըրկ (Մերսետես) | 322 |
3.- Սեպասթիան Վեթել (Ֆեռարի) | 278 |
4.- Քիմի Ռայքոնըն (Ֆեռարի) | 150 |
5.- Վալթերի Պոթթաս (Ուիլիամզ) | 136 |
6.- Ֆելիփէ Մասսա (Ուիլիամզ) | 121 |
7.- Տանիել Քվիաթ (Ռետ Պուլ) | 95 |
8.- Տանիել Ռիքիարտօ (Ռետ Պուլ) | 92 |
9.- Սերճիօ Փերեզ (Ֆորս Ինտիա) | 78 |
10.- Նիքօ Հալքընպերկ (Ֆորս Ինտիա) | 58 |
Ստորեւ` խումբերուն վերջնական դասաւորումը.
ԿԷՏ | |
1.- Մերսետես | 703 |
2.- Ֆեռարի | 428 |
3.- Ուիլիամզ | 257 |
4.- Ռետ-Պուլ | 187 |
5.- Ֆորս-Ինտիա | 136 |
6.- Լոթիւս | 78 |
7.- Թորօ-Ռոսսօ | 67 |
8.- Սաուպըր | 36 |
9.- Մաքլարըն | 27 |
10. Մանոր | 0 |