15-րդ հանգրուանի մրցումներով, որոնք տեղի ունեցան նախորդ շաբաթավերջին, աւարտեցաւ Հայաստանի ֆութպոլի բարձրագոյն դասակարգի ախոյեանութեան աշնանային հանգրուանը:
Ալաշկերտ դադարը սկսաւ իբրեւ յառաջատար, իսկ գործող ախոյեան Փիւնիկ գրաւեց 2-րդ դիրքը:
3-րդ դիրքին վրայ գտնուող Արարատ, թէեւ առաջին շրջանին անյաջող հանդէս եկաւ, սակայն երկրորդին բարձրունքի վրայ էր եւ ոչ մէկ պարտութիւն կրեց:
Ստորեւ կու տանք 15-րդ հանգրուանի մրցումներուն արդիւնքները.
Փիւնիկ – Ալաշկերտ | 0-0 |
Արարատ – Ուլիս | 3-1 |
Շիրակ – Գանձասար | 2-1 |
Բանանց – Միքա | 1-1 |
Ստորեւ` դասաւորումը.
Յ. | Հ. | Պ. | ՆՇ. | ՍՏ. | ԿԷՏ | |
1.- Ալաշկերտ | 9 | 5 | 1 | 27 | 12 | 32 |
2.- Փիւնիկ | 9 | 3 | 3 | 30 | 10 | 30 |
3.- Արարատ | 7 | 4 | 4 | 17 | 15 | 25 |
4.- Շիրակ | 7 | 3 | 5 | 17 | 17 | 24 |
5.- Գանձասար-Կապան | 5 | 7 | 3 | 19 | 18 | 22 |
6.- Միքա | 4 | 2 | 9 | 12 | 18 | 14 |
7.- Բանանց | 2 | 8 | 5 | 18 | 21 | 14 |
8.- Ուլիս | 0 | 2 | 13 | 8 | 37 | 2 |
Ինչ կը վերաբերի ռմբաձիգներու դասաւորման, իր նշանակած 12 կոլերուն շնորհիւ Միհրան Մանասեան (Ալաշկերտ) կը գրաւէ առաջին դիրքը: