Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Ռուսաստան Եւ Արեւմուտք. Իրավիճակի Զարգացման Բեմագրութիւններ

Դեկտեմբեր 1, 2015
| Հայկական
0
Share on FacebookShare on Twitter

ԵՈՐԿ ՖՈՐՊՐԻԿ
Միացեալ Նահանգներու
«Գերմանական Մարշըլ Ֆոնտ»-ի փորձագէտ

dd-1_120115

Այժմ գերիշխում է այն կարծիքը, թէ Սառը պատերազմից յետոյ ստեղծուած աշխարհակարգը գերեզման իջաւ, երբ Ռուսաստանն իրեն միացուց Խրիմը, եւ երբ Քրեմլինը պատերազմ սանձազերծեց արեւելեան Ուքրանիայում:

Բայցեւայնպէս, քչերն են, որ Եւրոպայում կամ Միացեալ Նահանգներում եւրոպական նոր կարգի հաւանական ուրուագծերի կամ Արեւմուտքի եւ Ռուսաստանի միջեւ այդ կարգի էութիւնը կազմող յարաբերութիւնների աւելի խոր վերլուծութիւն անցկացրած լինեն:

Վերլուծութիւնն օգտակար է սկսել յատկանշական երկուութեան նկարագրութիւնից, որը դրսեւորուեց անցեալ տարի: Արեւմուտքն արձագանգեց Ուքրանիայի դէմ ռուսական յարձակումին մինչ այդ աներեւակայելի քաղաքական ու տնտեսական պատժամիջոցներով, որոնք մտցուեցին այն յոյսով, թէ դրանք կը կարողանան սասանել Փութինի վարչակարգի հիմքերը եւ փոխել նրա քաղաքականութիւնը: Միեւնոյն ժամանակ, Ռուսաստանը ցոյց տուեց, թէ վախենալու աստիճանի որքան խորն է թափանցել Եւրոպա` օգտագործելով գործարար կապերը, քաղաքական հովանաւորութիւնն ու լուրջ ներկայութիւնը զանգուածային լրատուամիջոցներում: Այդ ամէնը Քրեմլինը օգտագործում է արեւմտեան հանրային կարծիքի եւ որոշումների կայացման գործընթացի վրայ ազդելու համար: Իւրաքանչիւր կողմ փորձում է թուլացնել հակառակորդին` խափանելով նրա միասնականութիւնը (ցանկացած կառավարութեան արդիւնաւէտ որոշումների կայացման կարեւոր գործօն):

Չորս Բեմագրութիւն

Այս հակամարտութեան զարգացումը կախուած է այն բանից, թէ երկու կողմերը որքանո՛վ կը կարողանան պահպանել իրենց ներքին միասնականութիւնը: Դա կարող է լինել մրցավազք ժամանակի առումով, երբ կողմերից իւրաքանչիւրը յոյսը կը դնի այն բանի վրայ, որ հակառակորդի միասնականութիւնն աւելի շուտ կը թուլանայ, քան կը խարխլուեն իր սեփական շարքերը: Ընդունելով բաժանման այսպիսի գիծ` կարելի է ձեւակերպել մի շարք բեմագրութիւններ:

Բեմագրութիւն 1.  Դիմակայութիւն

Ներկայ իրավիճակում ինչպէս Ռուսաստանը, այնպէս էլ Արեւմուտքը պահպանում են իրենց միասնականութիւնը: Ռուսաստանի` Արեւմուտքին նետուած բացայայտ մարտահրաւէրն էլ աւելի է ամրապնդում Փութինի հեղինակութիւնը ռուսաստանցիների մէջ, ներքին քննադատութիւնը մնում է կառավարելի, ծախսերը շարունակում են փակուել ի հաշիւ ներքին պաշարների, պետական քարոզչութիւնը մշտապէս սնում է ազգայնական տրամադրութիւններ: Արեւմուտքը, որ իրադարձութիւնների նման զարգացում չէր սպասում, վերականգնում է ինքնատիրապետումը:

Չնայած նրա` պատասխան գործողութիւնները կարող են բաւարար չլինել, դրանք նախկինի պէս անսպասելի են մնում իրենց միասնականութեամբ եւ ուժով: Երկու կողմերի միասնականութիւնը ձգձգուող եւ հիւծման պատերազմ է կանխագուշակում: Կարելի է սպասել, որ Ռուսաստանը աշխուժութիւն  կը դրսեւորի եւ մշտապէս յարձակման անցնելու հնարաւորութիւն կ՛որոնի: Նման գործողութիւնները ճնշում կը գործադրեն այն հարեւանների վրայ, որոնք դուրս են մնում արեւմտեան հաստատութիւնների շրջանակներից եւ ջանում են խափանել դրանք. սպառնալ ռազմական առումով առաւել խոցելի երկրներին եւ գրաւել տնտեսապէս թոյլերին: Արեւմուտքն աւելի շուտ միայն կ՛արձագանգի եւ կը պաշտպանուի: Այն կը կենտրոնանայ սեփական կայունութեան բարձրացման վրայ` հիմնականում սահմանափակուելով Եւրոպական Միութեան եւ ՕԹԱՆ-ի ներկայ անդամներով, ինչպէս նաեւ կը փորձի մեծացնել դիմադրութիւնը ռուսական ազդեցութեանը: Ուքրանիայի եւ միւս արեւելեան հարեւանների հանդէպ Արեւմուտքը կը մնայ անտարբեր` պատասխանելով Քրեմլինի առաւել անախորժ յարձակումներին, բայց խուսափելով ուղղակի առճակատումից:

Բեմագրութիւն 2. Արեւմուտքի Անկումը

Արեւմուտքի երկրների փխրուն միասնականութիւնը տատանւում է Ռուսաստանի ճնշման տակ: Եւրոպական միութեան չի յաջողւում հասնել համախոհութիւն, որն անհրաժեշտ է Ռուսաստանի դէմ քաղաքական եւ տնտեսական պատժամիջոցների ընդլայնման համար: Դա վտանգաւոր նախադէպ է ստեղծում, որից յետոյ ռուսական յարձակումին որեւէ վճռական հակահարուած տալը Եւրոպական միութիւնի համար գրեթէ անհնար է դառնում: Եւրոպական միութեան միասնական արտաքին քաղաքականութիւնը վերածւում է պատրանքի, անդրատլանտեան միասնութիւնը զոհաբերւում է: Ռուսաստանի յաղթանակը Եւոպական միութիւնի հետ դիմակայութիւնում Քրեմլին կը դրդի ստուգել ՕԹԱՆ-ի ամրութիւնը, որն իր հերթին վատ է պատրաստուած պաշտպանելու իր արեւելեան ծայրամասի տարածքային ամբողջականութիւնը: Հիպրիտային պատերազմի յստակ ըմբռնման բացակայութիւնը, պաշտպանական միջոցների կրճատումը եւ միասնական քաղաքական կամքի բացակայութիւնը Եւրոպայում խափանում են երկրների` 5-րդ Յօդուածով (Ուաշինկթընի պայմանագիր) ստանձնած պարտաւորութիւնները:

Այս ամէնը թոյլ է տալիս Մոսկուային ազատ վերականգնել իր գերագոհութիւնը սահմանակից նախկին արբանեակների հանդէպ, ինչպէս նաեւ` ստեղծել ազդեցութեան տարածաշրջանային ոլորտ, որն, ըստ նրա, անհրաժեշտ է համաշխարհային տէրութիւն համարուելու համար: Պակաս համարկուած եւ ոչ այնքան սկզբունքային Եւրոպան պարարտ հող կ՛ապահովի ռուսական քաղաքական եւ տնտեսական շահերի առաջմղման համար` «բաժանիր եւ տիրիր» յայտնի սկզբունքով: Ռուսաստանը կը համարի, որ իր գործողութիւններով հաւասարեցրել է խաղն Միացեալ Նահանգների հետ` նրան եւրոպական դաշնակիցներից զրկելով եւ նրա համաշխարհային առաջնորդութիւնը կասկածի տակ դնելով:

Բեմագրութիւն 3. Ռուսաստանի Անկումը

Հակառակ բեմագրութիւնը Ռուսաստանի ներքին միասնականութեան թուլացումն է, որն արդէն վաղուց բախւում է հսկայական կառուցուածքային խնդիրների, անարդիւնաւէտութեան եւ կենտրոնախոյս միտումների հետ: Քարիւղի գների երկարաժամկէտ անկումը եւ արեւմտեան պատժամիջոցների պատճառով կրած անխուսափելի կորուստները մօտեցնում են այս բեմագրութիւնը եւ տանում դէպի երկարատեւ տնտեսական անկում Ռուսաստանում:

Ի պատասխան` Փութինի աշխատակազմն աշխուժօրէն ներդրումներ է կատարում ռազմական եւ պաշտպանական ոլորտներում, այլ ոչ թէ` ընկերային ապահովութեան եւ տնտեսական արդիականացման համակարգում: Սա կարող է առաջ բերել տեքնոկրաթների եւ քաղաքային միջին դասի բացասական արձագանգը, որոնք յայտնւում են ոչ շահաւէտ վիճակում: Տումայի (խորհրդարան) ընտրութիւնները տեղի կ՛ունենան 2016թ. վերջին, եւ իրադարձութիւնների նպաստաւոր զարգացման պարագայում արդիականացման կողմնակիցները կարող են 2015թ. նախագահական ընտրութիւնների ուղղութիւն վերցնել:

Սակայն ամէն բան վկայում է, որ Փութինի համակարգը կը կարողանայ յաղթահարել այս դժուարութիւնները` վտանգաւոր տարրերի լուսանցքայնացման, ճնշման կամ իր կողմը թեքելու ճանապարհով: Երկարատեւ տնտեսական լճացումը հակամարտութիւններ կ՛առաջացնի պետական վարչամեքենայի կարեւոր տարրերի միջեւ, հարցականի տակ կը դնի ընտրանիների հաւատարմութիւնը եւ կը ստիպի Ռուսաստանի ծայրամասային ուժերին վերանայել յարաբերութիւնները քաղաքական կենտրոնի հետ: Երկրի ներսում հնարաւոր պայթիւնը յետաձգելու եւ կանխելու համար Քրեմլինը կը ջանայ արտաքին հակամարտութիւններ գտնել, որոնք, որպէս փականներ, կ՛օգնեն «բաց թողնել» աճող ներքին ճնշումը:

Բեմագրութիւն 4. Քաոս

Հնարաւոր բեմագրութիւն վատագոյնի դէպքում ներքին միասնականութիւնը կը թուլանայ ինչպէս Ռուսաստանում, այնպէս էլ Արեւմուտքում: Երկակի անկումը տրամաթիք հետեւանքներ կ՛ունենայ ինչպէս ողջ եւրատլանտեան եւ եւրասիական տարածքի, այնպէս էլ` ամբողջ աշխարհի համար: Այն վերջակէտ կը դնի արեւմտեան համարկումի եօթանասնամեայ պատմութեանը, որի արդիւնքում ի յայտ եկաւ պատմութեան մէջ միջազգային համագործակցութեան ամենաուժեղ եւ առաջաւոր օրինակը: Եւրոպական միութիւնը կը դադարի զբաղուել արտաքին քաղաքականութեամբ, նրա համարկուածութիւնը կը թուլանայ, եւ յետագայ ընդլայնումը կը դադարի: ՕԹԱՆ-ն չի կարողանայ երաշխաւորել իր անդամների տարածքային ամբողջականութիւնը` դրանով իսկ արեւմտեան համարկումից հանելով անվտանգութեան բաղադրիչը: Ընդհանուր առմամբ, Արեւմուտքը կը դադարի լինել յուսալի դերակատար, որը կարող է հանդէս գալ որպէս յաջող համաշխարհային համագործակցութեան օրինակ ինչպէս հարեւանների, այնպէս էլ աւելի հեռաւոր գործընկերների նկատմամբ:

Գործունակ Արեւմուտքի բացակայութիւնն ամէնից շատ կը զգացուի Եւրասիայում: Արեւմուտքի կողմից կայունացման եւ արդիականացման ազդեցութեան բացակայութեան պարագայում Ռուսաստանն ի վիճակի չի լինի կանգնեցնել իր անկումը եւ կը բախուի տնտեսական ու քաղաքական ցնցումների: Նրա անմիջական հարեւաններին, որոնք կախուածութեան մէջ են Ռուսաստանից, ապակայունացում է սպասւում` պետութիւնների գործառնութեան խափանումներ, ընկերային ցնցումներ եւ աղքատութիւն: Նման բեմագրութեան բացասական հետեւանքները կ՛անդրադառնան Եւրոպական միութիւնի եւ ՕԹԱՆ արեւելեան անդամների վրայ, որոնք ի վիճակի չեն լինի մարսել այս ճնշումը եւ օգնութիւն կը խնդրեն ԵՄ կառոյցներից, որոնց օգնութիւն ցուցաբերելու կարողութիւնը, քաղաքական կամքն ու համերաշխութեան զգացումը չափազանց թուլացած կը լինեն: Արդիւնքում` եւրոպական աշխարհամասի զգալի հատուածում անկայունութիւնը կը վերադառնայ:

Առաջարկներ

Վերոնշեալ բեմագրութիւններից եւ ոչ մէկը լաւատեսութիւն չի ներշնչում` յատկապէս հաշուի առնելով այն յոյսերն ու ջանքերը, որոնք Արեւմուտքը ներդրել է Եւրոպայի եւ Ռուսաստանի փոխակերպման մէջ վերջին 25 տարիներին: Այնուամենայնիւ, զարգացման այդ ճանապարհներից իւրաքանչիւրը հնարաւոր է թւում, եւ ասուածի բաւականաչափ ապացոյցներ կան: Դա ոչ միայն ընդգծում է այն իրավիճակի տագնապալի եւ վտանգաւոր բնոյթը, որի մէջ ներկայ պահին գտնւում է Արեւմուտքը` Ռուսաստանի հետ միասին, այլեւ վկայում է քաղաքական այն որոշումների երկարատեւ լուրջ հետեւանքների մասին, որոնք կ’ընդունուեն Արեւմուտքում եւ Ռուսաստանում կարճաժամկէտ հեռանկարում: Ուշադրութեան առնելով ստեղծուած իրավիճակը` կարելի է մի շարք առաջարկներ անել արեւմտեան քաղաքական գործիչների համար:

1. Ռուսաստանի Հետ Ընթացիկ Դիմակայութիւնը`
Որպէս Իրավիճակից Լաւագոյն Ելք

Սա կարող է անտրամաբանական թուալ արեւմտեան քաղաքական գործիչներին եւ հանրութեանը, որոնք վարժուել են բարդ, բայց հազուադէպ ռազմաշունչ Ռուսաստանին, սակայն այսօրուայ ճգնաժամը շատ աւելի նախընտրելի բեմագրութիւն է հանդիսանում, քան` որեւէ այլ բեմագրութիւն: Սա միակ տարբերակն է, որը թոյլ կը տայ Արեւմուտքին մնալ առանցքային համաշխարհային խաղացողի դերում եւ հասնել միջազգային համագործակցութեան ամրապնդմանը, եւ որը չի ենթադրում Ռուսաստանի անկում (ինչն ամէն դէպքում երկարատեւ հեռանկար է հանդիսանում): Երբ Ռուսաստանի ներկայիս վարչակարգն ի վերջոյ ընկնի, կը ստեղծուի մի իրավիճակ, որը համեմատելի կը լինի Խորհրդային Միութեան փլուզման հետ: Սրա հնարաւոր հետեւանքների դէմ պայքարի համար կը պահանջուեն միասնական արեւմտեան հանրութիւն եւ հաստատութիւններ: Մինչդեռ Արեւմուտքի համար աւելի լաւ է պատրաստուել յարաբերութիւնների լճացման` երկար տարիներ:

2. Գործարքը Վտանգաւոր Է Արեւմուտքի
Եւ Ռուսաստանի Համար

Վերջին տարուայ ընթացքում փորձառու արեւմտեան դիտորդները քանիցս կոչ են արել նոր խոշոր գործարք կնքել Ռուսաստանի հետ: Ինչպիսին էլ որ լինեն նման պայմանաւորուածութիւնների ձեւն ու բովանդակութիւնը, դրանք վտանգաւոր են երկու կողմի համար էլ: Ռուսաստանի ղեկավարութեան պարագայում նման զիջումները կը հակասեն նրա գերազանցութեան գաղափարականացուած յաւակնութիւններին եւ Արեւմուտքին նետուած մարտահրաւէրին: Այս քայլը կարող է ընկալուել որպէս թուլութիւն, ինչը Կրեմլը չի կարող իրեն թոյլ տալ:

Արեւմուտքի համար զիջումները գրեթէ հաստատ կապուած կը լինեն այն փոխզիջման հետ, որը կապուած կը լինի արեւմտեան այնպիսի կարեւոր արժէքներին, ինչպիսիք են եւրոպական պետութիւնների անձեռնմխելիութիւնն ու ինքնիշխանութիւնը: Այսպիսով, հակամարտող կողմերից ոչ մէկը չի կարող իրեն թոյլ տալ գնալ զիջումների` առանց պարտութիւն կրելու վտանգի:

3. Գլխաւորն Արեւմուտքի Միասնութեան
Ամրապնդումն Է

dd-2_120115

Արեւմուտքի հետ Ռուսաստանի առճակատմանը դիմակայելու համար Միացեալ Նահանգների եւ նրա եւրոպական դաշնակիցները պէտք է ամրապնդեն իրենց միահամուռութիւնը: Դրա համար պահանջւում է աներկբայ հաւատարմութիւն այն կանոններին, որոնք ընկած են եւրոպական կարգի հիմքում` վերջին տասնամեակներին նրա գոյութեան ամբողջ ընթացքում: Ռուսաստանի կողմից այդ սկզբունքների ընթացիկ եւ ապագայ խախտումները պէտք է պատժուեն աւելի վճռականօրէն, քան առաջ, ինչպէս վնասը նուազագոյնի հասցնելու, այնպէս էլ այն բանի համար, որպէսզի թուլացուի մեղաւոր կողմը:

Իր հերթին, Արեւմուտքը պէտք է ամրապնդի իր եւ Ռուսաստանի հարեւանների տոկունութիւնը Քրեմլինից բխող տնտեսական եւ ուժանիւթային ճնշման, քաղաքական միջամտութեան, քարոզչութեան եւ ռազմական սպառնալիքների նկատմամբ: Սոյն պարագայում տեղ պէտք չէ ունենայ մեկուսացուածութիւնը , պէտք չէ իջեցուեն չափորոշիչները: Դրա փոխարէն, Եւրոպական միութիւնը եւ Միացեալ Նահանգներ պէտք է աշխուժօրէն եւ յաւակնոտ կերպով ցուցադրեն իրենց միասնութիւնը` ուղղուած ողջ Եւրոպայի երկարատեւ համարկմանը:

4. Միացեալ Նահանգները Եւ Գերմանիան`
Որպէս Գլխաւոր Առաջնորդներ

dd-3_120115

Միացեալ Նահանգների եւ Գերմանիայի վրայ է ընկած Արեւմուտքի միասնութեան ապահովման եւ Ռուսաստանին դիմակայելու քաղաքականութեան պատասխանատուութիւնը: Միացեալ Նահանգները պէտք է ընդունի, որ վերջնական հասցէատէրն է Քրեմլին քաղաքականութեան, որի գլխաւոր նպատակը համաշխարհային ասպարէզում Միացեալ Նահանգներ առաջնորդութեան թուլացումն է:

Հետեւաբար, Ուաշինկթընը պէտք է փոխի գերակայութիւնները Ռուսաստանի վերաբերեալ, վերականգնի համագործակցութիւնը եւրոպական դաշնակիցների հետ եւ ամրապնդի իր ներկայութիւնը որպէս Եւրոպայում անվտանգութեան կարեւոր երաշխաւոր: Գերմանիան, իր հերթին, կենտրոնական տեղ է զբաղեցնում Եւրոպական միութեան անդամների միջեւ միասնականութեան ապահովման գործում: Պերլինը պէտք է աւելի լրջօրէն վերաբերուի Եւրոպական միութեան այն անդամների ու նրա հարեւանների երկիւղներին, որոնք յատկապէս են ենթարկուած Ռուսաստանի ճնշմանն ու աւելի շօշափելի ու յստակ ձեւակերպի իր դիրքորոշումը: Գերմանիայի ղեկավարութիւնը պէտք է ուժեղացնի մաքոքային դիւանագիտութիւնը եւ ուշադրութիւնը Ռուսաստանի հանդէպ` որպէս Եւրոպական Միութեան գլխաւոր արտաքին քաղաքական մարտահրաւէր, ինչպէս նաեւ հաստատի իր հաւատարմութիւնը Եւրոպական միութեան եւ ՕԹԱՆ արեւելեան թեւի քաղաքական, ֆինանսական եւ ռազմական անվտանգութեան ամրապնդմանը:

«լոտոն.օրկ»

Թարգմ. «Նորավանք»

Նախորդը

50 Տարի Առաջ ( 1 Դեկտեմբեր 1965)

Յաջորդը

Ինչո՞ւ Կիւլենը Էրտողանին Նզովելու Ընթացքին Յիշեց Հայոց Բագրատունիները

RelatedPosts

Արամ Ա. Կաթողիկոս. «Վերջ Տուէք Հայաստանի  Կեանքէն Ներս Ստեղծուած Վատառողջ  Մթնոլորտին, Ամօ՛թ Է»
Գլխաւոր լուրեր

Արամ Ա. Կաթողիկոս. «Վերջ Տուէք Հայաստանի Կեանքէն Ներս Ստեղծուած Վատառողջ Մթնոլորտին, Ամօ՛թ Է»

Յուլիս 9, 2025
Արթուր Սարգսեան Զրկուեցաւ  Անձեռնմխելիութենէ.  Օհանեանի Եւ Մինասեանի Նկատմամբ  Մեղադրանք Առաջադրուեցաւ
Գլխաւոր լուրեր

Արթուր Սարգսեան Զրկուեցաւ Անձեռնմխելիութենէ. Օհանեանի Եւ Մինասեանի Նկատմամբ Մեղադրանք Առաջադրուեցաւ

Յուլիս 9, 2025
Եկեղեցիներու Համաշխարհային Խորհուրդը  Խոր Մտահոգութիւն Յայտնեց Հայաստանի Մէջ  Հայ Առաքելական Եկեղեցւոյ Առնչուած Վերջին  Իրադարձութիւններուն Վերաբերեալ
Գլխաւոր լուրեր

Եկեղեցիներու Համաշխարհային Խորհուրդը Խոր Մտահոգութիւն Յայտնեց Հայաստանի Մէջ Հայ Առաքելական Եկեղեցւոյ Առնչուած Վերջին Իրադարձութիւններուն Վերաբերեալ

Յուլիս 9, 2025
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?