
Նախորդ շաբաթավերջին տեղի ունեցան Հայաստանի ֆութպոլի բարձրագոյն դասակարգի ախոյեանութեան 14-րդ հանգրուանի մրցումները:
Նկատի ունենալով, որ պարագլուխի դիրքին վրայ գտնուող Ալաշկերտ եւ անոր անմիջական մրցակիցը` Փիւնիկ յաղթանակներ արձանագրեցին, անոնց միջեւ կէտերու տարբերութիւնը (2) մնաց անփոփոխ:
Ալաշկերտ յաղթեց Շիրակի (2-0), մինչ Փիւնիկ` Միքայի (2-1):
Արարատ – Գանձասար – Կապան մրցումը աւարտեցաւ 2-2 հաւասարութեամբ, մինչ Բանանց 5-1 արդիւնքով յաղթեց Ուլիսի:
Նշենք, որ Ուլիս միակ խումբն ըլլալով ցարդ յաղթանակ չէ կրցած արձանագրել:
Ստորեւ` դասաւորումը.
| ԿԷՏ | |
| 1.- Ալաշկերտ | 31 (27-12) |
| 2.- Փիւնիկ | 29 (30-10) |
| 3.- Գանձասար-Կապան | 22 (18-16) |
| 4.- Արարատ | 22 (14-14) |
| 5.- Շիրակ | 21 (15-16) |
| 6.- Միքա | 13 (10-17) |
| 7.- Բանանց | 13 (17-20) |
| 8.- Ուլիս | 2 (7-34) |


