
Նախորդ շաբաթավերջին տեղի ունեցած եւրոպական ֆութպոլի ախոյեանութեան ծիրին մէջ, Սպանիոյ մէջ Ռէալ Մատրիտ իր դաշտին վրայ ամօթալի պարտութիւն մը կրեց իր հիւրէն եւ ոխերիմ մրցակիցէն` Պարսելոնայէն, 4-0 արդիւնքով:
80 հազար հանդիսատեսներու ներկայութեան, Լուիս Սուարեզ (11-րդ եւ 74-րդ), Նէյմար (39-րդ) եւ Անտրես Ինիեսթա (53-րդ) նշանակեցին Պարսելոնայի կոլերը, մինչ Իսքօ (Ռէալ Մատրիտ) 84-րդ վայրկեանին կարմիր քարտ մը ստացաւ:
Ջախջախելով Ռէալ Մատրիտը` Պարսելոնա այժմ իր տրամադրութեան տակ ունի 30 կէտ:
Անգլիոյ մէջ եւս, կոլերու մեծ տարբերութեամբ Լիվըրփուլ յաղթանակ մը արձանագրեց, երբ 4-1 արդիւնքով յաղթական վերադարձաւ Մանչեսթըր Սիթիի դաշտէն: Վերջինս պարագլուխի դիրքէն նահանջեց 3-րդ դիրք:
Յաղթանակներ արձանագրեցին նաեւ Մանչեսթըր Եունայթըտ եւ Չելսի, մինչ Արսենալ պարտուեցաւ:
Ստորեւ` շաբաթավերջի մրցումներուն արդիւնքները.
|
ԱՆԳԼԻԱ. 13-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ. |
|
| Ուաթֆորտ – Մանչեսթըր Եունայթըտ | 1-2 |
| Չելսի – Նորուիչ | 1-0 |
| Էվըրթըն – Ասթոն Վիլա | 4-0 |
| Նիւքասըլ – Լայսթըր Սիթի | 0-3 |
| Սաութհեմփթըն – Սթոք Սիթի | 0-1 |
| Սուանզի – Պուրնըմաութ | 2-2 |
| Ուեսթ Պրոմուիչ – Արսենալ | 2-1 |
| Մանչեսթըր Սիթի – Լիվըրփուլ | 1-4 |
| Թոթենհամ – Ուեսթ Համ | 4-1 |
|
ԻՏԱԼԻԱ. 13-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ. |
|
| Պոլոնիա – Ա. Էս. Ռոմա | 2-2 |
| Եուվենթուս – Ա. Սէ. Միլան | 1-0 |
| Հելաս Վերոնա – Նափոլի | 0-2 |
| Աթալանթա – Թորինօ | 0-1 |
| Քարփի – Քիեւօ Վերոնա | 1-2 |
| Ֆիորենթինա – Էմփոլի | 2-2 |
| Ճենովա – Սասուոլօ | 2-1 |
| Լացիօ Ռոմա – Փալերմօ | 1-1 |
| Ուտինեզէ – Սամտորիա | 1-0 |
| Ինթեր Միլան – Ֆրոզինոնէ | 4-0 |
| ՍՊԱՆԻԱ. 12-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ | |
| Ռէալ Սոսիետատ – Սեւիլլա | 2-0 |
| Ռէալ Մատրիտ – Պարսելոնա | 0-4 |
| Էսփանիոլ – Մալակա | 2-0 |
| Վալենսիա – Լաս Փալմաս | 1-1 |
| Տեփորթիւօ Քորունա – Սելթա Վիկօ | 2-0 |
| Սփորթինկ Խիխոն – Լեվանթէ | 0-3 |
| Վիարէալ – Էյպար | 1-1 |
| Կրանատա – Աթլեթիքօ Պիլպաօ | 2-0 |
| Ռէալ Պեթիս – Աթլեթիքօ Մատրիտ | 0-1 |
|
ԳԵՐՄԱՆԻԱ. 13-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ. |
|
| Մէօնշընկլատպախ – Հանովըր-96 | 2-1 |
| Այնթրախթ Ֆրանքֆորթ – Պայեր Լեւերքուզըն | 1-3 |
| Քէօլն – Մայնց-05 | 0-0 |
| Շթութկարթ – Օկզպուրկ | 0-4 |
| Վոլֆսպուրկ – Վերտըր Պրեմըն | 6-0 |
| Շալքէ – Պայէրն Միւնիխ | 1-3 |
| Հերթա Պերլին – Հոֆընհայմ | 1-0 |
| Ինկոլսթատթ – Տարմսթատթ | 3-1 |
| Համպուրկ – Պորուսիա Տորթմունտ | 3-1 |
|
ՖՐԱՆՍԱ. 14-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ. |
|
| Լորիան – Փարիզ Սեն Ժերմեն | 1-2 |
| Կենկան – Թուլուզ | 2-0 |
| Մոնաքօ – Նանթ | 1-0 |
| Մոնփելիէ – Ռեմ | 3-1 |
| Պասթիա – Աժաքսիօ | 1-2 |
| Թրուա – Լիլ | 1-1 |
| Քան – Անժէ | 0-0 |
| Ռենն – Պորտօ | 2-2 |
| Սենթ Էթիեն – Մարսէյ | 0-2 |
| Նիս – Լիոն | 3-0 |


