Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Թուրքիան Ընտրութիւններից Յետոյ. Ինքնակալութի՞ւն, Թէ՞ Ժողովրդավարութիւն

November 17, 2015
| Ազդակ Գաղափարաբանական
0
Share on FacebookShare on Twitter

elect_111615

Թուրքիայի իշխող Արդարութիւն եւ բարգաւաճում կուսակցութեան յաղթանակն այժմ բաց է թողնում հարցը, թէ ինչպէ՛ս ԱԲԿ-ն կը ղեկավարի խորապէս մասնատուած երկիրը, գրում է «Տէօյչէ վելլէ»-ն:

Նախանցեալ կիրակի օրուայ ընտրութիւններն ԱԲԿ-ին տուեցին խորհրդարանի 550 տեղից 317-ը` արդիւնաւէտօրէն յետ բերելով յունիսի ընտրութիւնների կրած կորուստները, երբ կուսակցութիւնը 13 տարուայ մէջ առաջին անգամ կորցրեց իր մեծամասնութիւնը: Երբ քոալիսիոն կազմելու շուրջ բանակցութիւնները տապալուեցին, ԱԲԿ-ն նոր ընտրութիւններ նախաձեռնեց:

Նախագահ Ռեճեփ Թայիփ Էրտողանի կուսակցութիւնը կարողացաւ ապահովել մեծամասնութիւնն այն ուղերձի հիման վրայ, որ քոալիսիոն կառավարութիւնը կը բերի տնտեսական եւ քաղաքական անկայունութեան:

Վատթարացող անվտանգութեան միջավայրը եւ խորը բեւեռացումը վերահաս տնտեսական խնդիրների հետ միասին լուրջ հարցեր են առաջացնում առ այն, թէ ինչպէ՛ս է ԱԲԿ-ն ղեկավարելու այժմ, երբ Էրտողանն ու իր կուսակցութիւնը ստացան այն, ինչ ցանկանում էին ընտրատեղամասերում:

Պոլսի Քատիր Հաս համալսարանի դասախօս Աքին Ունվերի կարծիքով, ԱԲԿ-ն կը շարունակի իշխել բեւեռացման ձեւով:

«Եթէ նրանք յաղթել են բեւեռացման միջոցով, ներկուսակցական շարժիչ ուժն ի վերջոյ նրանց կ՛ուղղի դէպի նոյն մօտեցումը», ասել է նա:

Անգարայում «Գերմանական» Մարշըլ ֆոնտի տնօրէն Օզկուր Ունլուհիսարճիքլըի խօսքով,  ԱԲԿ-ն կը փորձի համախմբել իշխանութիւնը եւ կը զբաղուի ընկերային եւ տնտեսական խնդիրներով: Կեզիի ցոյցերի եւ խոշոր փտածութեան գայթակղութեան միջով անցնելը կուսակցութեանը որոշակի «ինքնավստահութիւն» կը տայ մտածելու, որ իր իշխանութեանը ոչինչ չի սպառնում: Այնուամենայնիւ, նա նշել է, որ շատ բան կախուած կը լինի Էրտողանի եւ վարչապետ Ահմեթ Տաւութօղլուի միջեւ ուժերի հաւասարակշռութիւնից:

«Էրտողանը կարող է այլ օրակարգ ունենալ եւ նա կարող է փորձել պնդել ուժը համախմբելու հարցում», ասել է նա` նկատի ունենալով Թուրքիայում նախագահական համակարգ հաստատելու Էրտողանի ցանկութիւնները:

Ինչպէս գրում է «Տէօյչէ վելլէ»-ն, ԱԲԿ բարձրաստիճան պաշտօնեաներն ընտրութիւններից օրեր անց ասացին, որ իրենց առաջին նպատակներից մէկը սահմանադրութեան փոփոխութիւններն են եւ` խորհրդարանական համակարգից նախագահական համակարգի անցումը:

Յիշեցնենք, որ Արդարութիւն եւ բարգաւաճում կուսակցութիւնը միայնակ կառավարութիւն ձեւաւորելու իրաւունք է ստացել: Թուրքիայում խորհրդարանական ընտրութիւն էր տեղի ունեցել նաեւ յունիսի 7-ին: Այդ ժամանակ Թուրքիայի խորհրդարան էին անցել 4 կուսակցութիւններ, այդ թւում` երկրի օրէնսդիր մարմնում լինելու հնարաւորութիւն առաջին անգամ ստացել էր քրտամէտ Ժողովուրդների ժողովրդավարական կուսակցութիւնը: Այդ ընտրութեան ընթացքում իշխող Արդարութիւն եւ բարգաւաճում կուսակցութիւնը չէր կարողացել ստանալ ձայների մեծամասնութիւնն ու միայնակ կառավարութիւն ձեւաւորել:

Թարգմ.` «Թերթ». ամ

Նախորդը

«Քոմսոմոլսքայա Փրաւտա». Թուրքիայի Վրայ Կախուել Է Քաղաքացիական Պատերազմի Ստուերը

Յաջորդը

Ոսկեզօծ Գահը Արիւնաթաթախ Է

RelatedPosts

Ազդակ Գաղափարաբանական

Աղօթք Ամանորի

December 27, 2025
Հրատարակութիւններու Լուսանցքին.  Պատմագրական Մարտահրաւէր Եւ Ստանձնում
Ազդակ Գաղափարաբանական

Ռոստոմի Գաղափարական Աշխարհը` Բնագիրներու Ընդմէջէն

July 6, 2019
Աշխատաւորի Կազմակերպման Անհրաժեշտութիւնը
Ազդակ Գաղափարաբանական

Միջազգայնական Համերաշխութեան Ռոստոմեան Ուղղուածութեան Հետքերով

July 6, 2019
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.