Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

«Քոմսոմոլսքայա Փրաւտա». Թուրքիայի Վրայ Կախուել Է Քաղաքացիական Պատերազմի Ստուերը

Նոյեմբեր 17, 2015
| Ազդակ Գաղափարաբանական
0
Share on FacebookShare on Twitter

war_111615

Ռուսական «Քոմսոմոլսքայա Փրաւտա» պարբերականի թղթակից Տարեա Ասլամովան այցելել է Թուրքիա, եղել վերջին երկու խոշոր ահաբեկչութիւնների անցկացման վայրերում, խօսել լրագրողների հետ, որոնց արգելուած է գրել ահաբեկչութեան թեմաներով, եղել Թուրքիոյ քրտաբնակ շրջանների  մայրաքաղաք համարուող Տիարպեքիրում (Տիգրանակերտ) ու ականատես եղել քաղաքացիական պատերազմի շեմին յայտնուած Թուրքիայում տեղի ունեցող իրադարձութիւններին, որոնց մասին թուրքական պարբերականները լռում են:

Յօդուածը ներկայացնում ենք կրճատումներով.

 «ԹԵՐԹ»

«Ես հաւատում եմ Աստծոյ պատժին ու գիտեմ, որ շէյխ Ապտուրրահման Ալակէօզը, որն ինքն իրեն պայթեցրել է 2015 թուականի յուլիսի 20-ին թուրքական  Սուրուչ քաղաքում եւ իր հետ 32 երիտասարդի կեանք տարել, կ՛այրուի դժոխքում: Դժոխքում է նաեւ նրա եղբայրը` Եունուս Էմրէ Ալակէօզը, այն մահապարտ ահաբեկիչներից մէկը, որն իրեն պայթեցրեց Անգարայում (յիշեցնենք, որ հոկտեմբերի 10-ին Թուրքիայի մայրաքաղաքում հանրահաւաքից առաջ երկու պայթիւն էր որոտացել- Խմբ.):

Պայթիւններն իրականացրել էին երկու մահապարտ ահաբեկիչներ, որոնք, ենթադրաբար, «Իսլամական պետութիւն» ահաբեկչական խմբաւորման անդամներ են եղել:

Մայրաքաղաքի ահաբեկչութեան հետեւանքով 102 մարդ է զոհուել, վիրաւորուել` աւելի քան 250-ը:

Սուրուչում մտնում եմ երիտասարդական միութեան շէնք, որի վրայ դեռ կախուած է սեւ դրօշը` մահուան դրօշը: Այդ սարսափելի օրը քիւրտ ուսանողները խաղալիքներ էին հաւաքում սիրիական Քոպանի (Արաբունար) քաղաքի երեխաների համար, քաղաք, որը ոչնչացնում էին ԻՊ-ի զինեալները:

Խաղալիքներն ապրեցին, իսկ ահա մարդիկ` ոչ:

Ծառերից փափուկ խաղալիք արջուկներ ու նապաստակներ են կախուած: Լուսանկարներից ինձ են նայում երիտասարդ, ժպտացող դէմքեր: Ես մայր եմ, եւ այս քսանամեայ երեխաները կարող էին լինել իմը:

Վերադարձ Պոլիս, որը եռում է սառը զայրոյթից: Ցոյցին մասնակցում են տղամարդիկ` մոխրագոյն բաճկոններով ու պաստառներով. «Մարդասպա՛ն կառավարութիւն»:

Թուրք լրագրողների բերանները փակել են: Ահաբեկչութեան մասին գրել «խորհուրդ չի տրւում»: Կառավարութիւնն աղքատիկ տեղեկութիւն է հրապարակում. ահաբեկչութեան յետեւում ԻՊ-ն է:

Սակայն արդեօ՞ք կարելի է լռեցնել շշուկները սրճարաններում: Օձը, որին այսքան տարի տաքացրել էր Թուրքիան, յարձակուել է տիրոջ վրայ: Արդեօ՞ք առանց նրա գիտութեան:

Ո՞ւմ Են Ձեռնտու Ահաբեկչութիւնները

Իմ ընկերներն ու գործընկերները` Ռամազանն ու Աքկիւլը, աշխատում են խոշորագոյն պետական պատկերասփիւռի ընկերութիւնում: Նրանք պէտք է չափազանց զգուշ լինեն:

«Անգարան խորհրդանշական տեղ է, մայրաքաղաք: Եւ այնտեղ նման խոշոր ահաբեկչութիւն կարող է իրականացնել միայն արհեստավարժը: Երբ մեծ ցոյցեր են լինում (իսկ այդ խաղաղ արարքի մասին կառավարութիւնն իմացել է մի քանի օր առաջ), ոստիկանութիւնն անվտանգութեան օղակ է ստեղծում: Մարդիկ ստուգւում են: Ստուգւում են նաեւ գնացքներն ու օթոպիւսները», ասում է Աքկիւլը: Ես ինքս էլ տեսայ, թէ ինչպէս են Պոլսում տեղի ունենում ցոյցերը: Իւրաքանչիւր մեթրի վրայ ոստիկան կայ:

«Իսկ արդեօք զարմանալի չէ՞, որ 100 սպաննուածների, մօտ 300 վիրաւորների թւում ոչ մի ոստիկան չկայ: Չկային անցակէտեր, մետաղորսիչ սարքեր: Դու հարցնում ես, թէ ո՞ւմ է ձեռնտու այդ քաոսն ընտրութիւններից առաջ: Միայն մէկ մարդու` Էրտողանին», ասում է նա:

«Այո՛, ահաբեկչութիւնն իրականացրել են ԻՊ-ի զինեալները, սակայն` յատուկ ծառայութիւնների լիակատար վերահսկողութեամբ: Էրտողանը խաղասեղանին է դրել ամէն ինչ: Երկիրը նրան չի ների Սիրիայում արածի համար: Նա կերակրել է ահաբեկիչներին, օգնել է նրանց զէնքով, գումարով: Նրա աւարտը Լա Հէյում է: Նա արդէն գիտի, որ պայքարում է ոչ թէ իշխանութեան, այլ սեփական կեանքի համար», ասում է լրագրողը:

Նրանք ասում են, որ Էրտողանը խաբել է Սիրիայի նախագահ Պաշշար Ասատին` նրան իր եղբայրը կոչելով: Նրանք միասին հանգստացել են Պոտրումում, իսկ յետոյ Էրտողանն ամէն ինչ արել է Ասատի երկիրը քանդելու համար:

«Էրտողանը յետդարձի ճանապարհ չունի: Փտածութիւնը պետական դաւաճանութիւնը, ահաբեկչութեանն աջակցութիւնը: Նա մի ելք ունի` Սիրիայում պատերազմել բոլորի դէմ: Հակառակ դէպքում` նա իր կեանքը կ՛աւարտի բանտում», ասում են նրանք:

Իսկ Թուրքիայում քաղաքացիական պատերազմ է սկսուել:

Տիարպեքիր` (Տիգրանակերտ) Թուրքիոյ քրտաբնակ շրջանի ոչ պաշտօնական մայրաքաղաք հասայ աշնանային մի առաւօտ:

«Փա՛ռք Աստծոյ, որ եկար այսօր, այլ` ոչ երկու օր առաջ: Այստեղ 4 օր պարէտային ժամ էր» (կրակմարի դրութիւն), ասում են ինձ դիմաւորող ծանօթներս:

«Գուցէ ժամե՞ր», շտկում եմ ես: «Ո՛չ: Չորս օր քաղաքի բնակիչներին թոյլ չէին տալիս դուրս գալ իրենց տներից: Քաղաքում հրասայլեր էին, զրահամեքենաներ, մշտական հրաձգութիւն, տների խուզարկութիւններ», պատասխանում են:

Նշում են, թէ մինչ այժմ յայտնի չէ զոհերի, ձերբակալուածների ու անհետ կորածների թիւը:

«Հրասայլեր քաղաքի փողոցներո՞ւմ: Առաջ թուրքական բանակը ՔԱԿ-ին հարուածներ էր հասցնում լեռներում, բայց քաղաքներո՞ւմ: Ախր դա քաղաքացիական պատերազմ է», զարմանում եմ ես: «Դեռ մեր բախտը բերել է: Ճիզրէ քաղաքում մարդիկ տներից դուրս չէին կարողանում գալ 9 օր շարունակ: 24 մարդ է զոհուել: Քաղաքացիական պատերազմն սկսուել է յունիսից, երբ Էրտողանը պարտուեց յունիսեան ընտրութիւններում», ասում են:

Ես հետաքրքրութեամբ մտնում եմ հին քաղաք. կոտրուած ապակիներ, աւերուած տներ, պատնէշներ, հին տների պատեր` կրակոցների հետքերով, աւազի պարկեր…

… «Ասա ինձ, Էրո՛լ, եթէ Էրտողանը հեռանայ, քրտերի ու թուրքերի միջեւ խնդիրները կը վերանա՞ն արդեօք: Արդեօք կը դադարե՞ն քրտերը պայքարել իրենց պետութիւնն ստեղծելու համար», հարցնում եմ իմ թարգմանչին:

«Ո՛չ, խնդիրները չեն վերանայ, հասկանո՞ւմ ես, մենք կը շատանանք: Իւրաքանչիւր քիւրտ ընտանիքում 5-7 երեխայ է ծնւում, իսկ թուրքականում` 2-3: Օրինակ` ես 7-րդն եմ մեր ընտանիքում: 20 տարի անց քրտերը Թուրքիայի բնակչութեան կէսը կը կազմեն: Մէկ այլ խնդիր: Օսմանեան կայսրութիւնը գրաւել է օտարի հողերը, ոչնչացրել կամ տեղահանել է տեղի բնակչութեանը. հայերը, քրտերը, յոյները, ալեւիները… նրանք գիտեն, որ իրենց հողերը գրաւուած են: Հեշտ է զոհուել սեփական հողի համար, սակայն դժուար է, երբ հասկանում ես (իսկ թուրքերը դա հասկանում են), որ դա ՔՈ հողը չէ:  Հէնց դա էլ կ՛աւերի Թուրքիան», ասում է նա:

Նախորդը

Թուրքիոյ Մէջ Անպարտ Արձակած Են Բանտի Մէջ 21 Քիւրտ Սպաննած Զինուորականները

Յաջորդը

Թուրքիան Ընտրութիւններից Յետոյ. Ինքնակալութի՞ւն, Թէ՞ Ժողովրդավարութիւն

RelatedPosts

Հրատարակութիւններու Լուսանցքին.  Պատմագրական Մարտահրաւէր Եւ Ստանձնում
Ազդակ Գաղափարաբանական

Ռոստոմի Գաղափարական Աշխարհը` Բնագիրներու Ընդմէջէն

Յուլիս 6, 2019
Աշխատաւորի Կազմակերպման Անհրաժեշտութիւնը
Ազդակ Գաղափարաբանական

Միջազգայնական Համերաշխութեան Ռոստոմեան Ուղղուածութեան Հետքերով

Յուլիս 6, 2019
Դաշնակցական   Մամուլը
Ազդակ Գաղափարաբանական

Վահան Խորէնի (Տէր Գէորգեան) (1884-1920)

Յուլիս 6, 2019

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?