Իր գումարած շաբաթական հերթական ժողովին, Լիբանանի ֆութպոլի ֆետերասիոնը նշանակեց իր մնայուն յանձնախումբերուն նախագահները` հետեւեալ ձեւով.
Ազգային խումբեր` Մազեն Քպայսի, իրաւարարներ` Մահմուտ Ռըպհա, մրցաշարքերու` Ռեմոն Սըմաան, ֆութսալի եւ պիչ-ֆութպոլի` Սըմաան Տուէյհի, աղջկանց ֆութպոլի` Համբիկ Միսաքեան, դաշտերու` Մուսա Մաքքէ, իսկ տնտեսական` Իսամ Սայեղ:
26 փետրուար 2016-ին Ցիւրիխի մէջ (Զուիցերիա) տեղի ունենալիք ՖԻՖԱ-ին տարեկան համագումարին մասնակցող լիբանանեան պատուիրակութիւնը պիտի բաղկանայ հետեւեալ անդամներէն. Հաշեմ Հայտար, Ռեմոն Սըմաան, Սըմաան Տուէյհի եւ Ժիհատ Շահըֆ:
Լիբանան – Լաոս 2018-ի Մոնտիալի եւ Ասիա-2019-ի բաժակի մրցաշարքերուն զտումի մրցումի ծիրին մէջ, որ տեղի պիտի ունենայ 12 նոյեմբեր 2015-ին, Սայտայի քաղաքապետարանի դաշտին վրայ, տոմսակներուն գիները կը ներկայացնեն հետեւեալ պատկերը. 5 հազար, 25 հազար եւ 100 հազար լիբանանեան ոսկի:
Տոմսակները կը սկսին ծախուիլ ուրբաթ, 6 նոյեմբերէն սկսեալ, առաւօտեան ժամը 9:00-էն 16:00, Լիբանանի ֆութպոլի ֆետերասիոնին կեդրոնատեղիին մէջ (Վերտան):
Յայտարարուեցաւ, որ 17 նոյեմբերին Լիբանան պիտի կատարէ ֆութպոլի բարեկամական մրցում մը` Մակեդոնիոյ մէջ:
Մակեդոնիա մեկնող լիբանանեան պատուիրակութիւնը պիտի գլխաւորէ Մազեն Քպայսի:
Պէյրութի մէջ ամերիկեան դեսպանատան ֆութսալի խումբը (Բ. դասակարգ) ջնջուեցաւ ֆետերասիոնին տոմարներէն եւ անոր բոլոր մարզիկներուն ստորագրութիւնները ազատ յայտարարուեցան:
Ահլի Նապաթիէի պատասխանատուներէն Մըհսեն Սապահի ստացած կախակայումը չորս տարիէն նուազեցաւ մէկ տարուան:
Վերջապէս, ինչ կը վերաբերի շաբաթավերջին տեղի ունենալիք մրցումներուն (Ա. եւ Բ. դասակարգ), յայտագիրը պիտի ընթանայ հետեւեալ ձեւով.
Ա. ԴԱՍԱԿԱՐԳ. 4-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ. | ||
| ՈՒՐԲԱԹ, 6 ՆՈՅԵՄԲԵՐ | ԺԱՄ | ԴԱՇՏ |
| Սաֆա – Նըժմէ | 15:30 | Սայտա |
| ՇԱԲԱԹ, 7 ՆՈՅԵՄԲԵՐ | ||
| Անսար – Շապապ Ղազիէ | 14:15 | Թրիփոլի |
| Շապապ Սահել – Սալամ Զղարթա | 14:15 | Ահտ |
| ԿԻՐԱԿԻ, 8 ՆՈՅԵՄԲԵՐ | ||
| Նեպի Շիթ – Իժթիմահի | 14:15 | Պուրճ Համուտ |
| Թրիփոլի – Սաժես | 14:15 | Թրիփոլի |
| Ահտ – Ռասինկ | 15:30 | Սայտա |
Բ. ԴԱՍԱԿԱՐԳ. 4-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ. | ||
| ՈՒՐԲԱԹ, 6 ՆՈՅԵՄԲԵՐ | ||
| Մապարրա – Ահլի Սայտա | 14:15 | Ահտ |
| ՇԱԲԱԹ, 7 ՆՈՅԵՄԲԵՐ | ||
| Ումմալ Թրիփոլի – Ահլի Նապաթիէ | 14:15 | Զղարթա |
| Հիլալ Հարեթ Նաամէ – Թատամոն Սուր | 14:15 | Սաֆա |
| ՀՄԸՄ – Ամալ Մաարաքէ | 14:15 | Պուրճ Համուտ |
| ԿԻՐԱԿԻ, 8 ՆՈՅԵՄԲԵՐ | ||
| Իսլահ Պըրժ Շիմալի – Շեպիպեթ Մազրաա | 14:15 | Սուր |
| Ախա Ահլի Ալէյ – Ռիատա Ուալ Ատապ | 14:15 | Պհամտուն |


