
Իր գումարած շաբաթական հերթական ժողովին Լիբանանի ֆութպոլի ֆետերասիոնը, վաւերացնելէ ետք նախորդ շաբաթավերջին արձանագրուած մրցումներուն արդիւնքները, հրապարակեց շաբաթավերջին տեղի ունենալիք 3-րդ հանգրուանի մրցումներուն յայտագիրը, որ կը սկսի ուրբաթ, 30 հոկտեմբերին:
Հրապարակուեցաւ նաեւ ցանկը այն մարզիկներուն, որոնք նախորդ շաբաթավերջին դեղին քարտ ստացան: ՀՄԸՄ-էն դեղին քարտ ստացաւ Ալեք Ալճեան, մինչ Ահլի Սայտայի մաս կազմող Եահիա Մասրի կախակայուեցաւ 3 մրցումով:
Շուէյֆաթի ֆութսալի խումբը մէկ միլիոն լիբանանեան ոսկի տուգանքի ենթարկուեցաւ եւ անիկա նախորդ շաբաթավերջին իր կատարած մրցումը` Քալամունի դէմ (Ա. դասակարգ, 7-րդ հանգրուան) 2-0 արդիւնքով պարտուած հռչակուեցաւ, որովհետեւ դաշտ ներկայացուց կախակայուած մարզիկ մը:
Ստորեւ` կու տանք շաբաթավերջին տեղի ունենալիք մրցումներուն յայտագիրը.
Ա. ԴԱՍԱԿԱՐԳ. 3-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ. | ||
| ՈՒՐԲԱԹ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐ | ԺԱՄ | ԴԱՇՏ |
| Սաժես – Ռասինկ | 14:15 | Պուրճ Համուտ |
| Սալամ – Ահտ | 15:30 | Զղարթա |
| ՇԱԲԱԹ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐ | ||
| Շապապ Ղազիէ – Շապապ Սահել | 14:15 | Քֆարժոզ |
| Սաֆա – Թրիփոլի | 15:30 | Սայտա |
| ԿԻՐԱԿԻ, 1 ՆՈՅԵՄԲԵՐ | ||
| Նեպի Շիթ – Անսար | 14:15 | Նեպի Շիթ |
| Իժթիմահի – Նըժմէ | 14:15 | Թրիփոլի |
Բ. ԴԱՍԱԿԱՐԳ. 3-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ. | ||
| ՈՒՐԲԱԹ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐ. | ||
| Ահլի Նապաթիէ – Ահլի Սայտա | 14:15 | Քֆարժոզ |
| Թատամոն Սուր – Ումմալ Թրիփոլի | 14:15 | Սուր |
| ՇԱԲԱԹ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐ. | ||
| Ամալ Մաարաքէ – Մապարրա | 14:15 | Սուր |
| Շեպիպեթ Մազրաա – Հիլալ Հարեթ Նաամէ | 14:15 | Սաֆա |
| ՀՄԸՄ – Ախա Ահլի Ալէյ | 14:15 | Պուրճ Համուտ |
| ԿԻՐԱԿԻ, 1 ՆՈՅԵՄԲԵՐ. | ||
| Ռիատա Ուալ Ատապ – Իսլահ Պըրժ Շիմալի | 14:15 | Թրիփոլի |


