Լիբանանի ֆութպոլի Բ. դասակարգի ախոյեանութեան 2-րդ հանգրուանին ծիրին մէջ, երէկ յետմիջօրէին, ՀՄԸՄ-ի ֆութպոլի ներկայացուցչական խումբը կատարեց տարեշրջանի իր երկրորդ մրցումը, երբ Սուրի քաղաքապետարանի դաշտին վրայ հիւրը եղաւ Իսլահ Պըրժ Շիմալիի:
ՀՄԸՄ, որ տարեշրջանը սկսաւ առանց կոլի հաւասարութեամբ, երէկուան այս մրցումին կէտով մը վերադարձաւ հարաւէն, երբ իր այս մրցումը աւարտեց 1-1 արդիւնքով:
Նախքան Ա. կիսախաղին աւարտը հիւրընկալ խումբը նշանակեց մրցումին առաջին կոլը` 42-րդ վայրկեանին:
Սակայն ՀՄԸՄ Բ. կիսախաղին քիչ մը աւելիով սկսաւ վտանգել մրցակիցին բերդը եւ ի վերջոյ յաջողեցաւ կոլ նշանակել մրցումին աւարտէն շուրջ եօթը վայրկեան առաջ, շնորհիւ` Յակոբ Նաճարեանի նշանակած կոլին:
Երէկուան այս մրցումին սկիզբը ՀՄԸՄ դաշտ ներկայացաւ հետեւեալ կազմով.
Խաչիկ Գերպապեան, Գօգօ Աւետիսեան, Արգիշտի Պետրոսեան, Ալի Ռիֆահի, Ալեք Ալճեան, Սագօ Ազնաւուրեան, Յակոբ Նաճարեան, Զաւէն Լեփեճեան, Ճոնի Քոնճեան, Յակոբ Տօնապետեան եւ Գէորգ Օհանեան:
Միւս մրցումներուն արդիւնքներուն պատկերը հետեւեալն է.
Մապարրա – Ախա Ահլի Ալէյ | 2-0 |
Հիլալ Հարեթ Նաամէ – Ռիատա Ուալ Ատապ | 1-1 |
Ումմալ Թրիփոլի – Շեպիպեթ Մազրաա | 0-5 |
Ստորեւ` դասաւորումը.
ԿԷՏ | |
1.- Թատամոն Սուր | 6 (4-0) |
2.- Ռիատա Ուալ Ատապ | 4 (4-2) |
3.- Իսլահ Պըրժ Շիմալի | 4 (2-1) |
4.- Ահլի Նապաթիէ | 3 (4-1) |
5.- Շեպիպեթ Մազրաա | 3 (5-3) |
6.- Մապարրա | 3 (2-1) |
7.- Ամալ Մաարաքէ | 3 (3-4) |
8.- Ախա Ահլի Ալէյ | 3 (1-2) |
9.- Հիլալ Հարեթ Նաամէ | 2 (1-1) |
10.- ՀՄԸՄ | 2 (1-1) |
11.- Ահլի Սայտա | 0 (0-4) |
12.- Ումմալ Թրիփոլի | 0 (1-8) |