
«Չեմփիընզ լիկ»-ի ֆութպոլի մրցաշարքին մրցումներուն ծիրին մէջ, որոնք տեղի կ՛ունենան խմբակներու դրութեամբ, Գ. հանգրուանին ծիրին մէջ, այսօր եւ վաղը պիտի կատարուին 8-ական ճակատումներ:
Նշենք, որ ցարդ միայն վեց խումբեր` Պայէրն Միւնիխ, Զենիթ Ս. Փեթերսպուրկ, Ռէալ Մատրիտ, Փարիզ Սեն Ժերմեն, Պենֆիքա եւ Եուվենթուս արձանագրած են 2-ական յաղթանակ` ապահովելով առաւելագոյն 6 կէտերը:
Այսօր բաւական հետաքրքրական պիտի ըլլայ Արսենալ – Պայէրն Միւնիխ մրցումը, իսկ վաղը` Փարիզ Սեն Ժերմեն – Ռէալ Մատրիտ հանդիպումը:
Ստորեւ` մրցումներուն յայտագիրը (ժամերը` Պէյրութի ժամանակացոյցով).
| ԱՅՍՕՐ | ԺԱՄ |
| Ե. ԽՄԲԱԿ | |
| ՊԱԹԷ Պորիսով – Պարսելոնա | 21:45 |
| Պայէր Լեւերքուզըն – Ա. Էս. Ռոմա | 21:45 |
| Զ. ԽՄԲԱԿ | |
| Արսենալ – Պայէրն Միւնիխ | 21:45 |
| Տինամօ Զաղրեպ – Օլիմփիաքոս | 21:45 |
| Է. ԽՄԲԱԿ | |
| Տինամօ Քիեւ – Չելսի | 21:45 |
| Փորթօ – Մաքապի Թել Աւիւ | 21:45 |
| Ը. ԽՄԲԱԿ | |
| Վալենսիա – Կենթ | 21:45 |
| Զենիթ Ս. Փեթերսպուրկ – Լիոն | 21:45 |
| ՎԱՂԸ | |
| Ա. ԽՄԲԱԿ | |
| Մալմօ – Շախտիոր Տոնեցք | 21:45 |
| Փարիզ Սեն Ժերմեն – Ռէալ Մատրիտ | 21:45 |
| Բ. ԽՄԲԱԿ | |
| Մոսկուայի Բանակայիններ – Մանչեսթըր Եունայթըտ | 21:45 |
| Վոլֆսպուրկ – Փ. Ս. Վ. Այնտհովըն | 21:45 |
| Գ. ԽՄԲԱԿ | |
| Աթլեթիքօ Մատրիտ – Ասթանա | 21:45 |
| Կալաթասարայ – Պենֆիքա | 21:45 |
| Դ. ԽՄԲԱԿ | |
| Եուվենթուս – Մէօնշընկլատպախ | 21:45 |
| Մանչեսթըր Սիթի – Սեւիլլա | 21:45 |


