Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Սահմանադրական Փոփոխութիւնների Հանրային Պահանջ Լինել Չի Կարող

Հոկտեմբեր 20, 2015
| Հարցազրոյց
0
Share on FacebookShare on Twitter

Aghvan_10-06-15

Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցութեան քարտուղար Աղուան Վարդանեանը «Ժողովուրդ»- ի հետ զրոյցում յայտարարեց, թէ արհեստածին են այն յայտարարութիւնները, որ Հայաստանում այսօր սահմանադրական փոփոխութիւնների պահանջ չկայ:

ՀԱՐՑՈՒՄ.- Պարո՛ն Վարդանեան, Հայաստանի Կենտրոնական ընտրական յանձնաժողովն արդէն յայտարարել է սահմանադրական հանրաքուէի քարոզարշաւի մեկնարկի մասին: Ինչպէ՞ս է այդ քարոզարշաւն իրականացնելու ՀՅԴ-ն, ո՞րն է լինելու ձեր քարոզարշաւի գլխաւոր կէտը, որտեղի՞ց էք սկսելու:

ՊԱՏԱՍԽԱՆ.- Կարծում եմ` լրատուամիջոցները տեղեակ են, որ վերջին մէկ ամսուայ ընթացքում մենք հանրապետութեան բոլոր մարզերում հաւաքներ անցկացրեցինք մեր 50 կոմիտէութիւնների հետ` մեր ընկերների շրջանում իրազեկելով, նրանց հարցերին պատասխանելով, նրանց առաջարկութիւնները, նախաձեռնութիւնները լսելով: Մենք դա անում էինք նաեւ նրա համար, որ այդուհետ շրջաններում մեր ընկերները դառնան իրազեկողներ, իրենք արդէն կը դառնան աշխուժ մասնակիցներն այս ամէնի: Մենք շատ արագ կը կազմակերպենք մեր հանդիպումների ժամանակացոյցը` հասարակութեան հետ հանդիպումներ կը լինեն ե՛ւ մարզերում, ե՛ւ Երեւանում: Զուգահեռ, երբ հեռուստատեսութեամբ եւ ռատիոյով կը լինի քարոզարշաւը, կը սկսենք զբաղուել քարոզչութեամբ նաեւ լրատուամիջոցներով:

Հ.- Բայց արդեօ՞ք բաւարար է այս ժամանակահատուածը, որպէսզի կարողանանք հանրութեան շրջանում «Այո»-ն քարոզել, արդեօ՞ք այդ մէկ ամսուայ ընթացքում հանրութիւնը կը հասկանայ, թէ ինչո՛ւ պէտք է «այո» ասի նոր սահմանադրութեանը:

Պ.- Կարծում եմ` այո, եթէ քաղաքացին ցանկութիւն ունի իրազեկ լինելու, կարծում եմ` բաւարար է, ու այդ իրազեկումը այս 30 օրուայ ընթացքում չէ, որ պէտք է լինի: Երկու տարի մեր քաղաքական օրակարգի թիւ մէկ հարցը եղել է սա, ու անընդհատ քննարկուել է տարբեր փուլերով, առաջին հայեցակարգ, երկրորդ հայեցակարգ, սա ամբողջութեամբ եղել է իրազեկման ձեւ: Իսկ այս պարագայում ոեւէ մէկը չի կարող ասել, որ ինքը հնարաւորութիւն չի ունեցել իրազեկուելու, տեղեկանալու, թէ իրենից ի՛նչ է ներկայացնում այդ փոփոխութիւնը: Բայց, բնականաբար, հայի սովորութիւն է, որ ամէն ինչ թողնեն վերջին պահին, իսկ ես կարծում եմ, որ այս ժամանակահատուածը լրիւ բաւարար է, որպէսզի հանրութիւնը պատկերացում կազմի:

Հ.- Նշեցիք, որ ՀՅԴ-ն հանդիպումներ է ունեցել մարզի բնակիչների հետ, արդեօ՞ք պարզել էք, թէ ընդհանուր առմամբ ինչպիսին է ժողովրդի տրամադրուածութիւնը, առաւելապէս «Այո»-ի՞, թէ՞ «Ոչ»-ի տրամադրութիւնների էք ականատես եղել:

Պ.- Ես կիրակի օրը հերթական հանդիպման էի, այս անգամ մեկնել էի Տաւուշի մարզ, որտեղ ոչ միայն մեր ընկերների հետ հանդիպեցի, այլեւ գիւղերի բնակիչների ու տեւական ժամանակ` մօտ մէկուկէս ժամ, խօսեցի, ներկայացրեցի, հարցերին պատասխանեցի: Ու կարծում եմ` հանրութիւնը զգում է տարբերութիւնը: Բազմաթիւ հարցեր են հնչել, փորձել եմ պարզաբանել, կարծում եմ` ցանկութեան դէպքում մարդիկ կը տեսնեն իրական տարբերութիւնները: Իսկ ինչ վերաբերում է սահմանադրութեան փոփոխութեան պահանջին, գիտէք` այս արտայայտութիւնը արհեստածին է, որովհետեւ այդպէս չի լինում, ցանկացած երկրում այդպէս չի լինում, որ ժողովուրդի ինչ-որ մի ստուար զանգուած դուրս գայ ու պահանջի սահմանադրական բարեփոխումներ: Այդ գործը քաղաքական վերնախաւի, արհեստավարժների, մասնագէտների գործն է, ու մեր գործող սահմանադրութիւնը երկու տարբերակ է թոյլ տալիս: Առաջինը, որ կարող է նախաձեռնութիւնն անել Հայաստանի նախագահը, իսկ երկրորդն էլ` Հայաստանի Ազգային ժողովը: Ուրիշ որեւէ տարբերակ չկայ: Իսկ որ յայտարարւում է հասարակական պահանջ եւ այլն, սրանք արհեստածին յայտարարութիւններ են: Հասարակական պահանջի առկայութիւնը ես հասկանում եմ այսպէս` մեր այսօրուայ իրականութիւնը: Կան խնդիրներ ու այդ խնդիրները ստիպում են, որ այդ պահանջները կատարուեն: Սահմանադրական փոփոխութիւնների պահանջը դեռ չի նշանակում, որ պէտք է 100 հազար մարդ գայ փողոց ու յայտարարի, որ պահանջում է սահմանադրական բարեփոխումներ: Այդ գործընթացներն առաջնորդում են քաղաքական վերնախաւերը, քաղաքական ուժերը, մտաւորականներ, նրանք, ովքեր արհեստավարժ են, ու նրանց խնդիրն է հասարակութեանը, քաղաքացիներին բացատրել այդ տարբերութիւնները, նրանց խնդիրն է իրազեկել, համոզել, ներկայացնել, թէ ինչն է իրականութիւնը: Մենք դա ենք անում: Ցաւօք, նրանք, ովքեր ոչ են ասում, չեն մտնում բովանդակային քննարկումների մէջ:

Հ.- «Ոչ» ասողները նշում են, որ սահմանադրութեան փոփոխութեամբ բացառապէս իշխանութիւնների վերարտադրութեան խնդիրն է լուծուելու:

Պ.- Հազար տարի խօսեցինք այդ վերարտադրման մասին, այս սահմանադրութիւնը միշտ էլ տուել է վերարտադրուելու հնարաւորութիւն, իշխանութիւնները միշտ էլ վերարտադրուել են, ու դա որպէս պատճառ բերելն անիմաստ է:

Նախորդը

Վկայութիւններ` Յովհաննէս Հելվաճեանի Մասին

Յաջորդը

Արամ Ա. Կաթողիկոս Իր Պատգամը Յղեց Հայաստանի Հանրապետութեան Կողմէ Կազմակերպուած «Ճանաչումէ Հատուցում» Գիտաժողովին

RelatedPosts

Հոգեկան Սլացք Եւ Աննկարագրելի Ապրում Է Իգնատիոս Արք. Մալոյեանի Սրբադասումը». Մաշտոց Թ. Ծ. Վրդ. Զահթէրեան
Հարցազրոյց

Հոգեկան Սլացք Եւ Աննկարագրելի Ապրում Է Իգնատիոս Արք. Մալոյեանի Սրբադասումը». Մաշտոց Թ. Ծ. Վրդ. Զահթէրեան

Հոկտեմբեր 16, 2025
Համազգայինի «Գասպար Իփէկեան» Թատերախումբ.  «Մարդը Աթլանթիսէն» Թատերախաղին Մասին Հեղինակ Վաչէ Ատրունիի Եւ Բեմադրիչ Յակոբ Տէր Ղուկասեանի Հետ Յատուկ Հարցազրոյց
Հարցազրոյց

Համազգայինի «Գասպար Իփէկեան» Թատերախումբ. «Մարդը Աթլանթիսէն» Թատերախաղին Մասին Հեղինակ Վաչէ Ատրունիի Եւ Բեմադրիչ Յակոբ Տէր Ղուկասեանի Հետ Յատուկ Հարցազրոյց

Հոկտեմբեր 6, 2025
Զրոյց` Իրաքահայ Ազգային Կեդրոնական Վարչութեան Ատենապետ Կարապետ Գալուստեանի Հետ
Հարցազրոյց

Զրոյց` Իրաքահայ Ազգային Կեդրոնական Վարչութեան Ատենապետ Կարապետ Գալուստեանի Հետ

Սեպտեմբեր 30, 2025
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?