2018-ի մոնտիալի եւ Ասիա-2019-ի ֆութպոլի զոյգ մրցաշարքերուն ծիրին մէջ, այսօր` երեքշաբթի, 13 հոկտեմբերին, 19:30-ին (Պէյրութի ժամանակացոյցով), Լիբանանի ֆութպոլի ազգային խումբը հիւրը պիտի ըլլայ Քուէյթի:
2018-ի Մոնտիալի զտումի մրցաշարքը շարունակելու եւ յաջորդ հանգրուան հասնելու համար Լիբանան անպայման յաղթանակի մը կարիքը ունի, այլապէս մոնտիալին մասնակցիլը Լիբանանի համար վերջ պիտի գտնէ:
Նշենք, որ այս գծով երէկ Լիբանանի մարզիչ Միոտրակ Ռատուլովիչ եւ Լիբանանի խմբապետ Ռիտա Անթար իրենց տուած մամլոյ ասուլիսին ընթացքին շեշտեցին այս մրցումին արդիւնքին կարեւորութիւնը եւ յայտնեցին, որ ոչ մէկ ճիգ պիտի խնայեն դաշտին տիրոջմէն երեք կէտ խլելու:
Այժմ Է. խմբակին դասաւորումը կը պարզէ հետեւեալ պատկերը.
Յ. | Հ. | Պ. | ՆՇ. | ՍՏ. | ԿԷՏ | |
1.- Հարաւային Քորէա | 4 | 0 | 0 | 14 | 0 | 12 |
2.- Քուէյթ | 3 | 0 | 1 | 12 | 1 | 9 |
3.- Լիբանան | 2 | 0 | 2 | 4 | 4 | 6 |
4.- Լաոս | 0 | 1 | 3 | 2 | 14 | 1 |
5.- Միանմար | 0 | 1 | 3 | 2 | 15 | 1 |