Կարգ մը երկիրներու ֆութպոլի ազգային խումբերուն համար երէկ գիշեր աւարտեցաւ Եուրօ-2016-ի Եւրոպայի ֆութպոլի ախոյեանութեան զտումի մրցաշարքը` նկատի ունենալով, որ անոնք կատարեցին իրենց վերջին մրցումը:
Այդ երկիրներուն կարգին էր Հայաստանի ֆութպոլի ազգային հաւաքականը, որ մաս կազմելով Թ. խմբակին, կատարեց իր 8-րդ եւ վերջին մրցումը` հիւրընկալելով Ալպանիան:
Դժբախտաբար հայրենի կազմը չկրցաւ այս մրցաշարքին յաղթանակ արձանագրել` նկատի ունենալով, որ կրեց մրցաշարքի իր 6-րդ պարտութիւնը, այս անգամ` 3-0 արդիւնքով: Մնացեալ երկու մրցումներուն Հայաստան արձանագրեց երկու յաղթանակ:
Մրցաշարքը միայն 2 կէտով աւարտած Հայաստան յաջողեցաւ նշանակել 5 կոլ, միեւնոյն ժամանակ իր բերդին մէջ ստացաւ 14 կոլ:
Երէկուան մրցումին հիւր կազմը 1-0 արդիւնքով յառաջացաւ, երբ Կամօ Յովհաննիսեան պզտիկ քառակուսիին մէջ չկարենալով գնդակը հեռացնել, զայն զետեղեց իր սեփական բերդին մէջ (9-րդ):
24-րդ վայրկեանին դժբախտութիւնը շարունակուեցաւ, երբ այս անգամ Ռոպերթ Արզումանեան գնդակը գլուխով զետեղեց իր բերդին մէջ…
76-րդ վայրկեանին Արմանտօ Սատիքու նշանակեց Ալպանիոյ երրորդ եւ վերջին կոլը:
Նշենք, որ այս խմբակին մէջ տեղի ունեցած միւս ճակատումը աւարտեցաւ Փորթուգալի յաղթանակով, որ 2-1 արդիւնքով յաղթեց Սերպիոյ:
Հիւրընկալ կազմը` Սերպիա, մրցումը աւարտեց 9 մարզիկով:
Ստորեւ` Թ. խմբակին վերջնական դասաւորումը.
ՄՐՑ. | Յ. | Հ. | Պ. | ՆՇ. | ՍՏ. | ԿԷՏ | |
1.- Փորթուգալ | 8 | 7 | 0 | 1 | 11 | 5 | 21 |
2.- Ալպանիա | 8 | 4 | 2 | 2 | 10 | 5 | 14 |
3.- Դանիա | 8 | 3 | 3 | 2 | 8 | 5 | 12 |
4.- Սերպիա | 8 | 2 | 1 | 5 | 8 | 13 | 4 |
5.- ՀԱՅԱՍՏԱՆ | 8 | 0 | 2 | 6 | 5 | 14 | 2 |