
Այսօր եւ յաջորդող երեք օրերուն ընթացքին Եւրոպայի տարածքին Եուրօ-2016-ի Եւրոպայի ֆութպոլի ախոյեանութեան զտումի մրցաշարքին գծով տեղի կ՛ունենան բազմաթիւ հետաքրքրական, տաք եւ կարեւոր ճակատումներ` նկատի ունենալով, որ այդ մրցումներուն արդիւնքներուն լոյսին տակ յաւելեալ խումբեր պիտի ապահովեն աւարտական հանգրուանին իրենց տոմսերը: Աւարտական հանգրուանի մրցումները տեղի պիտի ունենան յառաջիկայ տարի` Ֆրանսայի մէջ:
Նշենք, որ զտումի այս մրցումները կ՛աւարտին երեքշաբթի, 13 հոկտեմբերին:
Ստորեւ` շաբաթավերջին տեղի ունենալիք մրցումներուն յայտագիրը (ժամերը` Պէյրութի ժամանակացոյցով).
| ԱՅՍՕՐ | |
| Ա. ԽՄԲԱԿ | ԺԱՄ |
| Իսլանտա – Լաթվիա | 19:00 |
| Ղազախստան – Հոլանտա | 19:00 |
| Չեխիա – Թուրքիա | 21:45 |
| Բ. ԽՄԲԱԿ | |
| Անտորրա – Պելճիքա | 21:45 |
| Պոսնիա – Կալես | 21:45 |
| Իսրայէլ – Կիպրոս | 21:45 |
| Ը. ԽՄԲԱԿ | |
| Ազրպէյճան – Իտալիա | 19:00 |
| Նորվեկիա – Մալթա | 19:00 |
| Խրուաթիա – Պուլկարիա | 21:45 |
| ՎԱՂԸ | |
| Դ. ԽՄԲԱԿ | |
| Գերմանիա – Վրաստան | 21:45 |
| Ճիպրալթար – Սկովտիա | 21:45 |
| Լեհաստան – Իրլանտա | 21:45 |
| Զ. ԽՄԲԱԿ | |
| Ֆարօ կղզիներ – Ռումանիա | 19:00 |
| Ֆինլանտա – Հիւսիսային Իրլանտա | 19:00 |
| Յունաստան – Հունգարիա | 19:00 |
| Թ. ԽՄԲԱԿ | |
| ՀԱՅԱՍՏԱՆ – Ալպանիա | 19:00 |
| Սերպիա – Փորթուգալ | 19:00 |
Ստորեւ` երէկուան մրցումներուն արդիւնքները.
| Գ. ԽՄԲԱԿ | |
| Մակեդոնիա – Ուքրանիա | 0-2 |
| Սլովաքիա – Պիելոռուսիա | 0-1 |
| Սպանիա – Լիւքսամպուրկ | 4-0 |
| Ե. ԽՄԲԱԿ | |
| Անգլիա – Էսթոնիա | 2-0 |
| Սլովենիա – Լիթուանիա | 1-1 |
| Զուիցերիա – Սան Մարինօ | 7-0 |
| Է. ԽՄԲԱԿ | |
| Լիխթնշթայն – Շուէտ | 0-2 |
| Մոլտովա – Ռուսիա | 1-2 |
| Մոնթենեկրօ – Աւստրիա | 2-3 |


